Հիմա ի՞նչ, ձրիակերների բանակին ձեռք չտա՞նք. աթոռ մաշողները կորցնում են ոչ թե աշխատանքը, այլ աշխատավարձը

11/03/2019 schedule10:45

Պետական եւ հանրային ծառայողների օպտիմալացման վերաբերյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետին ներկայացված առաջարկների հրապարակումն ընդդիմությանը քարոզչական մանիպուլյացիաների հրաշալի առիթ տվեց։ «Անգամ եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ․․․» արտահայտությունը ներկայացվեց որպես արդեն իսկ վերջնականապես կայացված որոշում 10 հազար հոգու կրճատելու վերաբերյալ ու խստագույն քննադատության ենթարկվեց։ Թեեւ ակնհայտ է, որ ճիշտ նույնպիսի քննադատություն էր լինելու, եթե դրա փոխարեն գրվեր, օրինակ, որ «10 հազար հանրային ծառայողներ անիմաստ տեղը բյուջեից փող են ստանում ու ոչ մի հավելյալ արդյունք չեն ստեղծում, բայց առաջարկում ենք նրանց չկրճատել, որպեսզի գործազուրկ չդառնան»։

Բայց մի կողմ թողնենք քարոզչական մանիպուլյացիաներն ու փորձենք հասկանալ խնդրի էությունը։ Այն, որ Հայաստանում պետական ապարատը խիստ ուռճացված է՝ որեւէ մեկի համար նորություն չէ, ու տարիներ շարունակ հասարակությունը բարձրացրել է այդ «ձրիակերների բանակից» ազատվելու հարցը, որովհետեւ պետական ապարատի ու հանրային ծառայողների մի զգալի մասն իսկապես ոչինչ չի անում ու հենց այնպես փող է ստանում։ Ընդ որում՝ բովանդակային առումով խոսքն աշխատանք կորցնելու մասին չէ, որովհետեւ աշխատանք կորցնում է նա, ով աշխատում էր, իսկ պարզապես աթոռ մաշողները կորցնում են ոչ թե աշխատանքը, այլ աշխատավարձը։ Այն աշխատավարձը, որն, ի դեպ, վճարվում է հարկատուների հաշվին։ Այսինքն՝ խոսքը գործազրկության մասին չէ /որովհետեւ այդ մարդիկ գործ չեն անում/, խոսքն աշխատավարձազրկության մասին է։

Պետական հիմնարկներում նստելը, ոչինչ չանելն ու դա որպես նորմալ երեւույթ ընկալելն, ի դեպ, խորհրդային ժամանակներից պահպանվող ավանդույթ է։ Այն ժամանակ, երբ մարդիկ հետաքրքրվում էին միմյանց աշխատանքով, հիմնական հարցը հետեւյալն էր՝ որքա՞ն է աշխատավարձը, եւ կա՞ արդյոք կողմնակի եկամուտների հնարավորություն։ Իսկ թե կոնկրետ ինչ աշխատանք էր պետք անել՝ որեւէ մեկին առանձնապես չէր հետաքրքրում /որովհետեւ որպես կանոն՝ պիտի ընդամենը գնային հիմնարկ, սուրճ-բան խմեին, ժամանակ սպանեին, եռամսյակի վերջում ինչ-որ թղթեր լրացնեին, եւ վերջ/։ Խոսքը, հասկանալի է, առաջին հերթին միջին օղակների գրասենյակային աշխատողների մասին է։ Այսինքն՝ հենց այն մարդկանց մասին, ովքեր էլ վաղը-մյուս օրը «օպտիմալացման տակ են ընկնելու»։

Հիմա՝ գործազրկության մասին։ Աշխարհի ամենազարգացած երկրներում առնվազն 6-7 տոկոս գործազրկություն կա ոչ թե այն պատճառով, որ այդ երկրները չեն կարող իրենց բոլոր քաղաքացիներին ապահովել աշխատանքով, այլ որովհետեւ եթե գործազուրկներ չլինեն՝ չի լինի նաեւ մրցակցություն աշխատատեղերի համար, ու մասնագետների որակը կտրուկ կընկնի։ Պատկերացրեք, օրինակ, թե ինչպիսին կլինի եվրոպական որեւէ երկրի ֆուտբոլային առաջնության որակը, եթե ամեն տարի վերջին մի քանի տեղերը զբաղեցրած թիմերը դուրս չմնան բարձրագույն լիգայից։ Հայաստանում, ցավոք, գործազրկության տոկոսը շատ ավելի բարձր է, բայց դա չի խանգարում, չէ՞, որ մասնավոր ընկերություններն օպտիմալացնեն իրենց աշխատանքը եւ, ասենք, 100 աշխատող չպահեն, եթե նույն աշխատանքը նույն որակով անելու համար 70 հոգին բավական են։ Իսկ ինչո՞ւ պիտի նույն տրամաբանությամբ չառաջնորդվի պետությունը՝ որպես գործատու։ Ի վերջո մեր հասարակությունը համաձա՞յն է իր վճարած հարկերով որեւէ պետական հիմնարկի որեւէ բաժնում, ասենք, 20 աշխատող պահել, եթե 15 հոգին լիուլի հերիք են։

Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե օպտիմալացման հարցում խնդիրներ չկան ու չեն կարող լինել։ Ճիշտ հակառակը՝ բազմաթիվ վտանգներ կան։ Օրինակ՝ վտանգ կա, որ կարող են կրճատվել ոչ թե պարապ-սարապ «աթոռ մաշողները», այլ իսկապես արդյունավետ աշխատողները, ովքեր հովանավորներ չունեն կամ իրենց սկզբունքայնության պատճառով «լեզու չեն գտնում» վերադասի հետ, իսկ ընկերական-բարեկամական կապերի կամ կոռուպցիոն սխեմաների շնորհիվ պետական կառույցներում հայտնվածները կարող են ոչ միայն պահպանել իրենց պաշտոնները, այլեւ «առաջ գնալ»։ Տեսականորեն վտանգ կա նաեւ, որ օպտիմալացման անվան տակ կարող են աշխատանքից ազատել ըստ մարդկանց քաղաքական հայացքների կամ կուսակցական պատկանելության։ Այսինքն՝ այստեղ իսկապես ռիսկեր կան, ու կառավարությունը հսկայական անելիքներ ունի հստակ չափորոշիչներ սահմանելու եւ հնարավոր ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Ընդդիմությունն էլ երեւի առաջին հերթին հենց այս հարցերի վրա պիտի ուշադրություն դարձներ։

Բայց որ պետական շահի տեսանկյունից օպտիմալացումն անհրաժեշտ է՝ սրանում կասկած լինել չի կարող։

Տպել
3428 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը