Ելք փակուղուց. հայտնաբերվել է ՄԻԱՎ-ից մարդու օրգանիզմը մաքրելու եղանակը

07/03/2019 schedule17:40

Գիտնականներն արդեն մոտ 4Օ տարի են պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդության բուժումը գտնելու համար։ Եվ այն փաստը, որ Մեծ Բրիտանիայում գրանցվել է այս հիվանդության հարուցիչով վարակված աշխարհում երկրորդ հիվանդի լիակատար բուժումը, ՄԱԿ-ն անվանում է «ելք փակուղուց», հայտնում է Ամերիկայի ձայնը։

Ինչպես ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆանի Դուջարիչն է ասել, «Բոլորս գիտենք, որ հիվանդության բուժումից դեռեւս շատ հեռու ենք։ Սակայն այս փաստը մեծ հույս է ներշնչում, որ ի զորու ենք վերացնել հիվանդության հարուցիչը, ինչը նշանակում է, որ այժմ գլխավոր նպատակը պիտի լինի այդ հարուցիչի դեմ պայքարի խորացումը»։

ՄԻԱՎ-ի բացակայություն է արձանագրվել Լոնդոնի բնակչի մոտ, որը մինչ այդ ենթարկվել էր ցողունային բջջի փոխպատվաստման, ինչը նրա օրգանիզը դարձրել էր մարտունակ՝ ընդդեմ այս հարուցիչի։

Ինչպես Լոնդոնի Քոլեջի համալսարանի մասնագետներից Ռավինդրա Գուփթան է ասում, փոխպատվաստումից հետո իրենք 16 ամիս են սպասել, որպեսզի լինեն վստահ, որ քաղցկեղը հետաճման ընթացքում է, որ հիվանդն իրեն լավ է զգում եւ որ ՄԻԱՎ-ը լիովին վերացել է նրա օրգանիզմից։

Գիտնականը խուսափում է սա անվանել հիվանդության լիակատար բուժում, քանի որ լոնդոնցի այս հիվանդն ապաքինված երկրորդ մարդն է 12 տարի առաջ մի բեռլինցու ապաքինումից հետո։

Աշխարհում այս հարուցիչով վարակված ավելի քան 37 միլիոն մարդ կա։ Եվ ցողունային բջիջներով բուժումը չի կարող հասանելի լինել բոլորի համար։ Նախ, այն թանկ է։ Եվ երկրորդ՝ հեշտ չէ գենետիկական մուտացիայի համապատասխան դոնոր գտնելը։ Բացի այդ, բուժումը շատ ցավոտ է ու վտանգավոր։

Նույն համալսարանից Սառա Ֆիդլերի խոսքերով, ոսկրածուծի փոխպատվաստումը շատ բարդ է, որը կարող ավարտվել հիվանդի մահով։ Լոնդոնցի ու բեռլինցի երկու հիվանդներն էլ ունեցել են քաղցկեղ եւ բացի ռիսկի դիմելուց, չեն ունեցել այլ հույս։

Բայց երկրորդ բուժումն արդեն թույլ է տալիս գիտնականներին հավատալ, որ առաջինը պարզապես հրաշք չէր, եւ որ այն ներշնչում է հույս, որ մարդու օրգանիզմը ՁԻԱՀ-ից լիովին մաքրելու միջոցն արդեն իսկ կա։

Գիտնականներն այս ուղղությամբ հետազոտություններն ու փորձերը շարունակում են ավելի ոգեւորված, քանի որ արդեն գիտեն ՁԻԱՀ-ի հարուցիչը ոչնչացնելու, կամ դրա հետագա աճը կանգնեցնելու ձեւը։

Տպել
984 դիտում

ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա (տեսանյութ)

Պայթեցվել է «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը

ԱԺ-ն ընդունեց քննարկված օրենքների բոլոր նախագծերը, որոշ նախագծերի երկրորդ ընթերցումը կշարունակվի վաղը

Ահա, այսպես են սուտ լուրեր տարածում, իսկ պատասխանատվության ենթարկվելիս՝ փորձում հետ կանգնել. Հրաչյա Հակոբյան

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝ Բաբաջանյանի մասին

Արցախում սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների համար, իսկ հունվարի 1-ից՝ բոլորի

Թափուր մանդատ չկա. Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընդերքի մասին օրենքի նախագիծը․ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը

Գետահովիտ համայնքով անցնող մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործի մի դրվագով նախաքննությունն ավարտվել է. այն ուղարկվել է դատարան

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ կարելի է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով. Բադասյան (տեսանյութ)

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան համադրվելու է «Հայ ժողովրդի պատմության» հետ. Մակունց

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

7 կողմ, 0 դեմ. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը

Արտակարգ պայմաններում վերջին արտակարգ քննությունը․ հ. 62 դպրոցում ոչ մի դիմորդի մոտ բարձր ջերմություն չարձանագրվեց

Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է

ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

ԿԸՀ-ն սկսել է Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը. Մարուքյանը պահանջում է իրենց վերադարձնել 18-րդ մանդատը