Աղջիկ ջան, ուշքի արի. ամերիկացի բլոգերը պատմում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են կանանց կյանքը

Newmag-ը հրատարակել է ամերիկացի գրող, բլոգեր Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» (Girl, wash you face) գիրքը։ Ռեյչլ Հոլիսի Girl Wash Your Face բեսթելերի թարգմանությունն իրականացվել է Newmag-ի հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ:

Ռեյչլ Հոլիսը «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը հրատարակել է 2018-ին փետրվարին։ Ամերիկուհին իր՝ The Chic Site  բլոգում շատ է գրում հոգեբանության եւ այն մասին, թե ինչպես պետք է սիրել սեփական մարմինը։ Գրքում եւս բազմաթիվ են նման հատվածները:

Անգլերենից այն թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում: Խոսելով թարգմանության դժվարությունների եւ նրբությունների մասին՝ Լիլիթ Գրիգորյանը պատմում է, որ թարգմանելուն զուգահեռ ապրել է ամերիկացի գրողի կյանքով: Այն, ինչի մասին գրքում պատմել է Ռեյչլը, կիրառել է Լիլիթը. հասցրել է ճաշակել ամերիկյան խոհանոցի Ռեյչլի սիրած ուտեստները եւ ըմպել այն կոկտեյլները, որոնց մասին գրքի հեղինակն այդքան տպավորիչ նկարագրել է:

«Հայերեն թարգմանությունը սկսվում է հենց վերնագրից: Անգլերեն Girl, Wash Your Face -ը կարող ենք թարգմանել, «Սթափվիր, աղջիկ ջան», կամ «Աղջնակ, հավաքիր քեզ»: Վերնագրի մասին շատ ենք մտածել, ինչպես սկզբում, այնպես էլ վերջում, որ հենց այդպես ընկերական պետք է լինի ամեն ինչ եւ կանգ ենք առել «Աղջիկ ջան, ուշքի արի» տարբերակի վրա»,- նշեց թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանը: 

Գլխավոր խմբագրի խոսքով՝ գիրքը գրված է ամերիկյան անգլերենով, որը շատ մոտ է բլոգային լեզվին. գրված է շատ թեթեւ, երբեմն սլենգային, երբեմն կրոնական պատկերացումներ ունեցող կնոջ տեսանկյունից եւ գրված է այնպես, որ ընկերական միջավայր ստեղծվի բառամթերքը գործածելիս: Նալբանդյանը կարծիք հայտնեց, որ նման հեղինակներն օգնում են, որպեսզի կարողանանք մեր դժվարությունների մասին շատ հեշտ եւ թեթեւ խոսել. «Եթե մենք սկսենք ավելի թեթեւ խոսել, համաշխարհային ողբերգություն չդարձնենք գուցե եւ ավելի ընկալելի դառնանք մեզ շրջապատող աշխարհի համար»:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, խոսելով գրքի մասին, նշեց, որ այն օգնում է մարդկանց դադարել կարծել, թե իրենք ով են, այլ փորձել դառնալ այն, ինչ ուզում են. «Այսօր մեր կյանքը երկու տարբեր իրականությունների բախում է, մենք սոցիալական կայքերով անընդհատ տեսնում ենք մարդկանց եւ մեզ թվում է, թե նրանք ինչ-որ կարեւոր դեմքեր են, ու երբեք չենք հասնի նրանց»: Նազենի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ վերնագիրը էքսցենտրիկ է եւ. «Խնդիրն այն է, որ մենք կորցրել ենք մեր ուշքը, ասել է թե՝ ուշադրությունը: Այս առումով սա ճիշտ թիրախավորող վերնագիր է, որ քեզ ստիպում է միանգամից իրադարձությունների գիրկը նետվել»:

Իսկ ինչի մասին է գիրքը

Նյու Յորք Թայմսի բեսթելլերը ընթերցողներին պատմում է այն, ինչ ուրիշները չեն համարձակվի ասել նույնիսկ ամենամոտ ընկերուհուն։ Գիրքը սահմանել է լսարանը արագ գրավելու բոլոր ռեկորդները: Հայտնվել է amazon.com -ի թոփ 20-ում, ստացել է ավելի քան 9 հազար 400 գնահատական։ Գրքի հաջողության գաղտնիքը հեղինակի անկեղծ զրույցն է, հումորի զգացումը եւ յուրաքանչյուր պատմության ոգեւորիչ ուժը: Ռեյչլ Հոլիսը կոտրում է միֆերը, որոնք կանանց խանգարում են լինել երջանիկ։ Նա առաջարկում է ոչ բարդ քայլեր եւ մեթոդիկաներ ինքնավստահություն ձեռք բերելու, ինքնագնահատականը բարձրացնելու եւ ծուլությունը հաղթահարելու համար։ Խոսում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են բազմաթիվ կանանց կյանքը։

Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը դրանք լցնում է իր կյանքից վերցրած ողբերկական, զվարճալի, անհարմար եւ պարզապես հուզիչ պատմություններով։

Ո՞վ է Ռեյչլ Հոլիսը

36-ամյա Ռեյչլ Հոլիսը 2015-ին ինստագրամում հրապարակեց լուսանկար, որտեղ երեւում են որովայնի հատվածում ծննդաբերությունից հետո առաջացած բծերը: Լուսանկարի տակ Ռեյչլը գրել է, որ ոչ մի կին չպետք է ամաչի իր մարմնից ու ազատ բիկինի կրի։

Նրան անվանում են «Թոնի Ռոբինս կանանց համար»: Բաց, պայծառ, անհավանական խելացի և մի քիչ խենթ։ Ռեյչլ Հոլիսը 4 երեխաների մայր է և lifestyle բլոգեր։ Որոշ ժամանակ առաջ Ռեյչլին Լոս-Անջելեսից գիտեին միայն նրա բլոգի հավատարիմ ընթերցողները: 4 երեխաների մայրը ժամանակ առ ժամանակ գրում էր, թե ինչպես պետք է երեխաներին դաստիարակել, տունը հարմարավետ դարձնել եւ արագ պատրաստել համեղ կերակուր։

Տպել
9161 դիտում

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել