ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը չի փոխվել. վարչապետ

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայրապետյանը մասնավորապես նշեց, որ հետեւելով Բաքվի վերջին օրերի արձագանքներին, Բաքուն փորձում է ազդակներ հղել, որ նոր կառավարությունը կոշտացրել է դիրքորոշումը Արցախի հարցում՝ խնդիրներ ստեղծելով բանակցային հարցում, ապա հետաքրքվեց, թե ինչպե՞ս են որակում այդ հայտարարությունները: Պատգամավորը նաեւ հետաքրքվեց, թե արդյո՞ք Հայաստանի այդ դիրքորոշումն ընկալելի է միջազգային գործընկերներին:

«Կան այնպիսի գնահատականներ, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Եթե հիշում եք, ամենասկզբից մենք ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք: Դեռեւս նախորդ գումարման Ազգային ժողովում ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, որը կապված էր նաեւ այդ պահի իրավիճակի գնահատականի հետ: Ես ասացի, որ ԼՂ հիմնահարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, եւ ինքներս ենք հասկանում, որ այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չէ: Այս հայտարարությունն արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, եւ Հայաստանն, ըստ էության, արել է առաջին քայլն այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաեւ ադրբեջանական կողմից: Բայց, ցավոք, մինչ այժմ ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում, ընդհակառակը՝ անընդհատ արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի իշխանությունը չի էլ մտածում, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի նաեւ Արցախի ու Հայաստանի ժողովրդի համար, եւ մենք այս իրավիճակում հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը` մնալ իրավիճակին համարժեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաեւ կարեւորեց այն հանգամանքի արձանագրումը, որ բանակցություններն արդյունավետ դարձնելու համար պետք է լինի քննարկման արդյունավետ ձեւաչափ:

«Այդ ձեւաչափը ճանաչվել է 1994թ-ին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես լիարժեք բանակցային կողմ, եւ մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որ այդ արձանագրված ձեւաչափը լիարժեք ձեւով գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ պետք է կարողանա օգտվել այդ ինքնորոշման իրավունքից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անդադառնալով հարցի երկրորդ մասին վարչապետն ասաց.

«Մենք հիմա, բնականաբար, մեր գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի մեր դիրքորոշումներն ավելի ու ավելի հասկանալի դառնան, ու իմ տպավորությամբ՝ վերջին ամիսների դինամիկան հենց այդպիսին է՝ ընկալման մակարդակը մեծանում է»։

Տպել
1572 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը