Նախարարն առաջարկում է սահմանել շաքարի հարկ՝ ավելորդ քաշից, երկրորդ տեսակի շաքարային դիաբետից խուսափելու համար

Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով, թե ինչ է շաքարի հարկը եւ ինչու է պետք այն սահմանել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Շաքարի հարկը (sugar tax), նորարարական հարկման մեխանիզմներից է, որ կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Եվ այո, մենք կողմ ենք, որպեսզի այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մենք նույնպես ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր։

Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Հատուկ եմ նշում բնական, որովհետև դրանք նույնպես պարունակում են շաքար, և նույնչափ վնասակար են, ինչքան որ գազավորված շաքար պարունակող ըմպելիքը: 

Ինձ համար հասկանալի չէ, շաքար չպարունակող հյութերի հարկման իմաստը, որովհետև տրամաբանությունը ամբողջությամբ կորում է։ Եթե կա շաքար չպարունակող նյութ, օրինակ ասպարտամ պարունակող հյութ, որն ունի 0 կալորիականություն, այն առողջության համար վնասակար է մոտավորապես այնքան, որքան վնասակար է սովորական գազավորված հանքային ջուրը, որը սակայն ակցիզային այս հարկով չի հարկվելու։ Ասպարտամը դա նյութ է, որը հյութին տալիս է քաղցր համ, բայց աղիներից չի ներծծվում և անվնաս է օրգանիզմի համար»։

Տպել
1300 դիտում

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի կազմը Հունաստանի դեմ խաղում

ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՇՄ նախարարության աշխատակիցներն առանց լրացուցիչ աջակցության իրականացրել են ամբողջ ՀՀ-ի թափոնավայրերի գույքագրում․ նախարար

Տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում. Նիկոլ Փաշինյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը. ներքաղաքական ճգնաժամը կարող է անկանխատեսելի զարգացումներ ունենալ

2020 թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 457 ընտանիքի անհրաժեշտ գումարի չափով վաուչերներ կտրամադրվեն. Միրզոյան