Ուսանողը՝ նոր ռեկորդի հեղինակ. ԱԻՆ-ում անցկացվել է քաղպաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շարք

04/03/2019 schedule20:12

Մարտի 1-ից 6-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառումները շարունակվել են այսօր ԱԻ նախարարության շարահրապարակում, որտեղ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Հայաստանի դյուցազնագրքի 14-ակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանել է նոր ռեկորդ` քաշելով 25 տոննա կշռող հրշեջ մեքենան:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Հայաստանի դյուցազնագրքի ներկայացուցիչները, ինչպես նաև նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները: Երիտասարդ ռեկորդակիր Յուրի Սաքունցը նշել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում կարելի է նման հաջողության հասնել: «Մտադիր եմ շարունակել ռեկորդների շարքը. հաջորդ անգամ կփորձեմ ինքնաթիռի քաշում իրականացնել»,- իր խոսքում նշել է Յուրի Սաքունցը:

Հաջորդ միջոցառումը ԱԻՆ սպորտային դահլիճում էր, որտեղ անցկացվել է ՄԱՍ ՌԵՍՏԼԻՆԳ սպորտաձևի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջբուհական մրցաշարը: Առաջնության կազմակերպմանը ԱԻՆ ստորաբաժանումների և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համատեղ մասնակցել է նաև Հայաստանի ՄԱՍ ՌԵՍՏԼԻՆԳ-ի ֆեդերացիան:

Անհատական շրջափուլով անցկացված մրցաշարին մասնակցել են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի տնտեսագիտական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական, Չարենցավանի և Արթիկի պետական, և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջները ներկայացնող 75 մարզիկներ:

Շուրջ 5 ժամ տևած լարված պայքարի արդյունքում կանանց մրցաշարում մինչև 45 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվել է ռազմական ավիացիոն համալսարանը ներկայացնող Թամարա Գասպարյանը:

Մինչև 55 կգ քաշային կարգում իրեն հավասարը չի ունեցել ՃԿՊԱ-ն ներկայացնող Ռոզա Սարիկյանը, իսկ մինչև 65 կգ քաշային կարգում՝ կրկին Ակադեմիայի սան Գրետա Գևորգյանը: Մինչև 75 և 75 կգ և ավելի քաշային կարգերում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար Մելանյա Ամիխանյանը՝ ՃԿՊԱ-ից և Ռոզա Հովհաննիսյանը՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանից: 

Տղամարդկանց մրցաշարում մինչև 60 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ներկայացող Արթուր Մուրադյանը: Մինչև 70 կգ քաշային կարգում առաջին հորիզոնական զբաղեցրել է ՃԿՊԱ ուսանող Յուրի Սաքունցը: Մինչև 80 կգ քաշային կարգում իրեն հավասարը չի ունեցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը նեկայացնող Հովհաննես Հովհաննիսյանը, մինչև 95 կգ քաշային կարգում՝ Աշոտ Հովհաննիսյանը (ՃԿՊԱ), իսկ մինչև 105 կգ քաշային կարգում՝ Սերոբ Ժամկոչյանը (Հայաստանի տնտեսագիտական համալսարան): Եվ վերջապես ամենաբարձր՝ 105 կգ և ավելի քաշային կարգում իրենց հավասարը չուներ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը ներկայացնող Ժոռա Թորոսյանը:

Տպել
1748 դիտում

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է