Արցախի իշխանությունները թերբնակեցված համայնքների բնակիչներին դիտարկում են որպես էժան աշխատուժ. Խանումյան

04/03/2019 schedule18:45

Արցախի Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի առաջին նիստն ամփոփվել է պատգամավորական հայտարարություններով: «Ազգային վերածնունդ»կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն իր ելույթում մեղադրել է Արցախի իշխանություններին վերաբնակեցման ծրագրերը տապալելու և այն խոշոր հողատեր-պաշտոնյաների համար ծառայացնելու նպատակով:

«Ազգային վերածնունդ»կուսակցության հաղորդագրության համաձայն, Նա մասնավորապես նշել է.

«Հսկայական ներուժ ունեցող Արցախի տարածքն այսօր տառապում է ապաշնորհ կառավարումից, որոշ շրջաններում կառավարման ֆեոդալական մոտեցումներից: Տարիներ շարունակ Արցախի այսօրվա իշխանությունը վերաբնակեցման ծրագրերն իրականացնելիս շեշտը դրել է ոչ թե ամուր, ուժեղ ընտանիքներ, ընտանեկան տնտեսություններ խթանելու վրա, այլ մի քանի հոգու կողմից հազարավոր հեկտարների մշակումն ապահովելու վրա: Արցախի ներկայիս իշխանությունները թերբնակեցված, բայց հողերով հարուստ համայնքների բնակիչներին դիտարկել են միայն որպես էժան աշխատուժ, հնարավորինս փորձել են ոտնահարել նրանց իրավունքները և վերածել նրանց վարչական ռեսուրսի ուղղորդմամբ քվեարկող զանգվածի: Պայքարել են ինքնաբավ ընտանիքների դեմ, հասել նրանցից շատերի հեռանալուն, օրենսդրական բացերի և իրավական մանիպուլյացիաների միջոցով զանգվածաբար խլել են մարդկանց կողմից տասը տարուց ավելի մշակվող հողերը, ստեղծել խոշոր պաշտոնյա հողատերերի կաստա, որը վերաբնակեցման ծրագրերն օգտագործում է խոշոր հողակտորների վրա էժան աշխատուժ ապահովելու նպատակով: Շրջեցեք Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի հողերով հարուստ համայնքներով, տեսեք թե ինչպես է գյուղացին լրացուցիչ հեկտար հող ստանալու համար հանդիպում չհաղթահարվող արգելքների: Ուղարկեք հարցումներ համայնքապետերին և կտեսնեք, որ համայնքային ջրովի հողերի զգալի մասը պատկանում են նախկին վարչապետին, պաշտպանության փոխնախարարին, այս կամ այն վարչակազմի ղեկավարին կամ կասկածելի հիմնադրամների, որոնց տակ էլի նույն մարդիկ են թաքնված: Ուսումնասիրելով փաստաթղերը՝ կտեսնեք, որ այդ մարդիկ համայնքային հողերի մեծ մասը ձեռք են բերել իրենց պաշտոնավարության շրջանում»:

Խանումյանը շեշտել է, որ ժողովրդագրական ասպարեզում ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն այն ժամանակ, երբ սեփական համայնքում ապրող բնակիչը կկարողանա արժանապատիվ կյանք ստեղծել, հարստանալ իր տնտեսության միջոցով: Նա  նշել է, որ ոչ մեկն իր երեխային այստեղ չի պահի, որ դառնա այս կամ այն խոշոր հողատերի բատրակը: Նմանապես ոչ մեկը չի գա այստեղ բանկավելու իր ընտանիքի համար նման հեռանկարով:

Խանումյանը միևնույն ժամանակ նշել է այն պայմանները, որոնք կարող են թռիչքաձև զարգացում ապահովել թերբնակեցված համայնքների համար: «Կա հստակ խնդիր. մենք պետական բյուջեի, Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով և ՀՀ հետ գործակցությամբ պետք է տարեկան 200-250 կմ որակյալ ճանապարհ կառուցենք, առաջնահերթ՝ Ստեփանակերտ-Մարտակերտ, Ասկերան-Ակնա-Մարտունի, Բերձոր-Միջնավան, Միջնավան-Ագարակ, Կապան-Կովսական, Կոռնիձորն ու Խնձորեսկը Քաշաթաղին կապող ճանապրհները, Հադրութի տարբեր ձորակներ այս մայրուղիներին կապող ճանապարհները: Այս համայնքներում մենք պետք է կարողանանք նորմալ դպրոցական կրթություն առաջարկել և կտեսնենք, որ լրացուցիչ այլ ծրագրերի կարիք չկա: Ամենակարճ ժամանակահատվածում այս համայքները թռիչքային զարգացում են ունենալու»:

Տպել
3304 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը