Բաքուն ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում կբարձրացնի ՀՀ-ի կողմից «Ադրբեջանի օկուպացված տարածքները» բնակեցնելու հարցը. Աբդուլաևա

«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ հանդես գալ վճռական հայտարարությամբ՝ նման քայլերի սկզբունքային դատապարտման համար: Բաքուն ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում կբարձրացնի Հայաստանի կողմից «Ադրբեջանի օկուպացված տարածքները» բնակեցնելու հարցը»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերը:

Աբդուլաեւան կարծում է, որ Արթուր Վանեցյանի հայտարարությունը «անթաքույց հարձակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բազմամյա բանակցային գործընթացի հանդեպ»:

«Հայտարարությունը հակասում է բանակցությունների տրամաբանությանը, մասնավորապես՝ Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված արդյունքների հիման վրա», - նշել է Աբդուլաեւան՝ հավելելով, որ ըստ էության, ըստ Ադրբեջանի, ակնհայտ փորձ է արվում տապալել բանակցային գործընթացը եւ մարտահրավեր նետել միջնորդների գործունեությանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 27-ին այցելել էին Արցախի եւ Ադրբեջան սահմանի հարավային հատված: Արթուր Վանեցյանը ծանոթացել էր հայրենադարձության ծրագրին, որը իրականացվում է Հադրութի հարավային շրջանում՝ Արաքս գետի հովտում: 

«Սրանով մենք հստակ ուղերձ ենք հղում հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին այն մասին, որ մենք ոչ մի թիզ հող չենք զիջելու: Ընդհակառակը, մեր հայրենակիցները պետք է ապրեն մեր տարածքներում»,- նշել էր Վանեցյանը:

Տպել
1323 դիտում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում