Եթե Ուրցաձորում ընտրություններից առաջ եղել են չարաշահումներ, ես խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ դիմել իրավապահ մարմիններին

Կառավարությունն ամեն օր քայլեր է ձեռնարկում, Հարկային օրենսգրքի փոփոխություններ է նախատեսում, որոնցից մեկն էլ մինչեւ 24 մլն դրամաշրջանառություն ունեցող անհատ ձեռներեցներին հարկերից ազատելն է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով տնտեսական հեղափոխության իրականացման ընթացքին․

«Մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել, որ մարդիկ դառնան այդպիսի ձեռներեցներ, որ ունենանք կայացած միջին խավ։ Մեր ամենօրյա աշխատանքը միտված է այդ խնդիրները բացառելուն, քայլեր ձեռնարկել ու ջուրը բոլորին հասանելի դարձնենք, մշակում ենք նոր ջրամբարներ ունենալու մեխանիզմներ: Ասել, որ քայլեր չենք անում, ճիշտ չէ, բայց չենք ուզում մեր ուսերին վերցնել ու պատասխանել, թե 30 տարի ինչու չի եղել, դրա համար հեղափոխություն է եղել։ Մենք քայլեր ենք անում դրանք շտկելու, հունի մեջ դնելու համար»,-ասաց Պապիկյանը։

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, որ Ուրցաձոր համայնքի բնակիչները պահանջում են վերընտրված գյուղապետի հրաժարականը, եւ որ գյուղապետը որոշ լուրերի համաձայն գումար է բաժանել ընտրությունների նախօրեին, Սուրեն Պապիկյանն ասաց․

«Յուրաքանչյուրս պիտի արդար ընտրություններն ընդունենք ի գիտություն: Եթե եղել են չարաշահումներ, ես խնդրում եմ մեր քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին, եթե արձագանք չի եղել, տեղյակ պահեն մեզ: Ես չեմ առնչվել նման փաստի: Անկախ նրանից, թե համայնքապետը հին էր, հրաժարական էր տվել, թե ոչ, ընտրություններով հաղթանակ է տարել տվյալ համայնքապետը, հիմա մեր գործառույթն է պաշտպանել ցանկացած քաղաքացու իրավունքները, եւ ընտրված համյանքապետի իրավունքերը եւս: Եթե կլինեն այլ հանգամանքներ, որոնք անհամատեղելի կլինեն նրա պաշտոնավարման հետ, կիրագործվի, այս պահին չկան փաստեր, որոնք մեկի պաշտոնավարումը անհամատեղելի համարեն, եթե կան փաստեր, խնդրում եմ բարձրաձայնեք»,-ասաց նախարարը:

Տպել
1772 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն