Գործադիրն ԱԺ կներկայացնի տարածքային կառավարման մասին օրինագիծ, ըստ որի՝ մարզպետարաններում 30% կրճատումներ կլինեն

Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցություն-տարածքային կառավարման եւ զարգացման նախարար փակ քննարկումը։ Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քննարկումը վերաբերում էր նախարարության ապագա անելիքներին, տեսլականին եւ թե ինչ խնդիրներ կան նախարարության առաջ ծառացած եւ որոնք են դրանց լուծումները։

Նախարարն ասաց, որ առաջիկայում կառավարությունը խորհրդարանի դատին կներկայացնի տարածքային կառավարման մասին օրինագիծ, որի համաձայն մարզպետարաններում աշխատակազմի կրճատումներ կլինեն: Պապիկյանը նշեց, որ յուրաքանչյուր մարզպետարանում աշխատակազմը մինչև 30 տոկոսի չափով կկրճատվի՝ բերելով կոնկրետ օրինակ․

«Օրինակ` Արագածոտնի մարզում կարող է լինել 28 տոկոսով կրճատում, այսինքն`121 աշխատակցից կրճատումների արդյունքում կարող է մնալ 87-ը: Սա տալու է օպտիմալ կառավարում, որովհետեւ ուսումնասիրություն է եղել եւ պարզվել է, որ աշխատողների 40 տոկոսը ոչինչ չի անում, այսինքն, ոչ թե ընդհանրապես ոչինչ չի անում, այլ նրանց կատարած աշխատանքը կարող է մեկ այլ աշխատող անել»,-ասաց նախարարը՝ հավելելով,

«Այժմ ամենամեծ աշխատակազմն ունի Գեղարքունիքի մարզպետարանը`182-186 աշխատողով»։

Ըստ նախարարի՝ պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, որոնք ոլորտին տիրապետում են, եւ ոչ թե նրանք, որոնք ունեցել են խնամի, ծանոթ բարեկամ ու հարմար տեղավորվել են այդ գործին։ Դիտարկմանը, թե հիմա էլ քննադատություններ կան, որ ներկա պաշտոնյաներն էլ իրենց ծանոթներին են նշանակում, Պապիկյանն արձագանքեց, որ ինքը իր որեւէ ծանոթի չի նշանակել որեւէ պաշտոնի, եւ եթե այդ խոսակցություններն ունեն ապացույցներ, թող ցույց տան։

Նա շեշտեց, որ իրենք ոչ թե ուզում են խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, դարձնել գործազուրկ, այլ ուզում են պետական կառավարման համակարգը դարձնել արդյունավետ։

Ինչ վերաբերում է մարզպետների տեղակալների թվին՝ Պապիկյանն ասաց, որ նախկինում բոլոր մարզպետարաններում մարզպետն ունեցել է 3 տեղակալ, իսկ վերջին շրջանի փոփոխություններից հետո չեն վերանշանակվել նոր փոխմարզպետներ։ Նախարարը տեղեկացրեց, որ նոր համակարգում կլինի մարզպետի մեկ տեղակալ՝ մեկ օգնականով, եւ մարզպետի երկու օգնական։

Տպել
1001 դիտում

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. քննարկվել են ՀՀ անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցեր

Լոռիում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

Էջմիածին քաղաքում ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը՝ լուսանկարներով

Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշով Mercedes-ը

Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում բախվել են 3 մեքենաներ, տուժել է վարորդներից մեկը

Սևան, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի տարածաշրջանում գիշերը ձյուն է տեղացել

Երևանում «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է