Տղամարդը 24-ամյա աղջկան աշխատանքի ընդունելու պատրվակով ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ. ՔԿ

28/02/2019 schedule19:52

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. փետրվարի 27-ին Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1994թ., ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. փետրվարի 4-ից մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության տնօրեն ներկայացած անձն իր ընկերությունում աշխատանքի տեղավորելու խոստումով և իբր իրեն փորձելու համար, հետ վերադարձնելու պատրվակով, իրենից մաս-մաս վերցրել և հափշտակել է 780.000 ՀՀ դրամ գումար, իսկ իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարներն իր հարազատներին ուղարկելու սպառնալիքով 2019թ. փետրվարի 26-ին իրենց պահանջել է 600.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով։

019թ. փետրվարի 27-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ՝ նախաքննություն կատարելու համար: Հաշվի առնելով մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների կատարման  անհրաժեշտությունը՝ կազմվել է քննչական խումբ։ 24-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջիկը համացանցում թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հանդիպել է որպես ընկերության տնօրեն ներկայացած 30-ամյա տղամարդու հետ: Վերջինս ասել է, թե, իբր, ինքը գերմանահայ է, իրեն Հայաստանում վստահելի մարդ է պետք, քանի որ ունի շատ բիզնեսներ, և ցանկանում է, որ այդ ամենի պատասխանատուն լինի 24-ամյա աղջիկը:

Իմանալով, որ աղջկան աշխատանքը խիստ անհրաժեշտ է և որ վերջինիս մայրը հիվանդ է, տղամարդը խոստացել է օգնել, բայց միաժամանակ նշել, որ պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա՝ խոստանալով բարձր աշխատավարձ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, իբր փորձություն անցնելու պատրվակով, աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել: Բացի դրանից, նա աղջկան համոզել է բանկից, այնուհետև վարկային կազմակերպությունից վարկեր վերցնել և տալ իրեն՝ ընդհանուր 680 000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ տղամարդն աղջկանից տարբեր օրերին ևս գումարներ է վերցրել՝ հետ վերադարձնելու պայմանով, իսկ երբ աղջիկը հրաժարվել է հերթական անգամ սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ, վերջինս հայտնել է, թե վերցրած գումարները չի վերադարձնի:

2019թ. փետրվարի 25-ին՝ աղջկա հետ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդը վերջինիցս պահանջել է ևս 400 000 ՀՀ դրամ գումար, իսկ երբ աղջիկը հրաժարվել է նշված գումարը տալ, նա պահանջվող գումարի չափն ավելացրել է՝ դարձնելով 600 000 և միաժամանակ հայտնել, որ գումարը չտալու դեպքում իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարները կուղարկի նրա եղբորը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նախապես քիմիական նյութով մշակվել է 20.000 ՀՀ դրամանոց թղթադրամներից բաղկացած 600.000 ՀՀ դրամ գումարը, որը 24-ամյա աղջիկը պայմանավորված վայրում` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտ, 2019թ. փետրվարի 27-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, տվել է ընկերության տնօրեն ներկայացած տղամարդուն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաև առերևույթ շորթված գումարի մնացած մասը`580 000 ՀՀ դրամը: Կատարված զննությամբ և անձնական խուզարկությամբ 1988թ. ծնված տղամարդու ձեռքերին ու հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանաչ գույնով լուսարձակվող նյութի հետքեր։ 30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու կասկածանքով: 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1786 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում