Թութուն, թուղթ, ֆիլտր․ Վրաստանում գտել են ծխախոտի թանկացման այլընտրանքը

28/02/2019 schedule14:28

Վրաստանում ծխախոտի թանկացումը փաստի առաջ է կանգնեցրել ծխախոտ օգտագործողներին, որոնք ծխախոտից հրաժարվելու փոխարեն անցել են մեկ այլ՝ առավել մատչելի, սակայն ավելի անառողջ մեթոդի կիրառմանը, հայտնում է Aliq.ge-ն։

2018 թվականի տվյալներով, Վրաստանում 1.1 միլիոն մարդ ծխախոտ է օգտագործում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ծխախոտի պատճառած վնասից տարեկան 11 հազար մարդ է մահանում, իսկ 3 հազար մարդ` պասիվ ծխելուց: Ընդ որում, ծխողների 40 տոկոսը ցանկանում է հրաժարվել ծխախոտից:

Վրաստանում վերջին շրջանում ծխախոտը զգալիորեն թանկացել է։ Թանկացումները կապված են միջազգային պարտականությունների հետ:

Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն ասում է, որ 2024 թվականին ընդառաջ բոլոր տեսակի ծխախոտային ակցիզների գները կբարձրանան, որի նպատակը ծխախոտ օգտագործողների թվի նվազեցումն է:

Նոր կանոնակարգեր ընդունելուց հետո ծխախոտի արդյունաբերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է 30 տոկոսով: Այս մասին հայտարարել է «Բրիթիշ Ամերիքան Տոբակոս» կորպորացիայի տնօրեն Զվիադ Սխվիտարիձեն: Ըստ նրա, սիգարետի վաճառքի նվազեցման հետ մեկտեղ ավելացել է թութունի վաճառքն ու ապօրինի վաճառքի ցուցանիշը:

Ծխախոտի թանկացմանը «դիմակայելու» համար ծխող մարդիկ գտել են այլընտրանքային ճանապարհ, որը մի քանի անգամ էժան է: Վրաստանի ողջ տարածքով օրեցօր աճում է թութունի պահանջարկը: Բացառություն չի կազմել նաև Ջավախքը, որտեղ ծխողների գերակշռող մասը գնում է թութուն, թուղթ, ֆիլտր և հատուկ սարքավորում, որի միջոցովտնային պայմաններում պատրաստում է ծխախոտ:

30 ամյա Ալեքսանի խոսքերով թութուն ծխել սկսել է նախորդ տարվա վերջերից, երբ արդեն մեկ տուփ ծխախոտը գնում էր 5 լարիով:

«Կան տարբեր գների թութուններ, սակայն մենք իրականում չգիտենք որն է ավելի վնասակար: Առնում ենք միջին գնով՝ մոտավորապես 100 գրամը 6 լարիով: Ծխում ենք, բայց միևնույն ժամանակ զգում, որ սա ավելի վնասակար է, քան ծխախոտը: Թութունի հետևանքով ավելի շատ եմ հազում, ունեմ գլխացավ»,- ասում է Ալեքսանը:

35 ամյա Արսենի խոսքերով, ծխախոտի օրեցօր թանկանալու հետ մեկտեղ արդեն սկսել են մտածել չծխելու մասին, սակայն թութունի ու ծխախոտ պատրաստելու միջոցների հասանելիությունն ու մատչելիությունը նորից դրդեց ծխելուն։

«Եթե առաջ տալիս էինք 4 լարի մեկ տուփ ծխախոտին, ապա այժմ թութունի դեպքում նույնիսկ կեսից պակաս ենք վճարում: Սա նույնպես վատ է անդրադառնում ծխողների վրա, քանի որ թանկանալու դեպքում ցանկանում էինք գոնե քիչ ծխել, իսկ այժմ քանի որ էժան է, ինքնաբերաբար սկսում ենք շատ ծխել»,- ասում է Արսենը:

Ու թեև Վրաստանի կառավարության նպատակը ծխախոտի օգտագործման նվազեցումն է, սակայն ակնհայտ է, որ ծխողների համար բացվել է նոր դուռ, որը ինչպես իրենք են ասում, մատչելի է, սակայն մի քանի անգամ ավելի վնասակար։ Փաստորեն, ստացվում է, որ ունքը սարքելու փոխարեն, կարծես աչքն է վնասվելու։

Տպել
4472 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները