«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին եւ ներկա տնօրենները չեն հանդարտվում

28/02/2019 schedule15:40

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում նոր զարգացումներ են սկսվել: Նախկին եւ ներկա տնօրենների միջեւ չարաշահումների մասով ծագած վեճը ոչ միայն չի հանդարտվում, այլ նոր երանգ է ստանում: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 29-ին Գյումրու «Երկխոսությունների մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրին առանց տնակների հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանն ու խոսել 2018-ի հունվարից սկսած բացահայտումների, բնակբաշխումների եւ տնակների քանդման գործընթացներում թույլ տրված ապօրինությունների մասին: Մհեր Խաչատրյանը նաեւ հայտարարել էր, որ հիմնադրամի նախկին տնօրեն, ներկա պահին հոգաբարձուների խորհրդի անդամ Ղարիբ Հարությունյանը եւս անմասն չի եղել ֆինանսական չարաշահումներից: Հայտարարությունից րոպեներ հետո նույն տաղավար հասած Ղարիբ Հարությունյանը ասվածը որակել էր զրպարտանք եւ Մհեր Խաչատրյանի կազմակերպած ասուլիսն անվանել քաղաքական ենթատեքստ ունեցող: Այդ օրերին, երբ դեռ Շիրակը մարզպետ չուներ, (հունվարի 29-ին եւ հետագա օրերին Հ.Գ.),  Գյումրիում պտտվող խոսակցություններ կային այն մասին, որ Շիրակի մարզպետի պաշտոնի համար քննարկվում էր  Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որը ցանկություն էր հայտնել իր հետ մարզպետարան բերել նաեւ Ղարիբ Հարությունյանին: Հավանաբար քաղաքական ենթատեքստ ասելով՝ Ղարիբ Հարությունյանը հենց դա էր նկատի ունեցել: Հունվարի 29-ի ասուլիսում նախկին եւ ներկա տնօրենները միմյանցից ապացույցներ պահանջեցին: Ղարիբ Հարությունյանն ասաց, որ ինքը չարաշահումների հետ կապ չունի, Մհեր Խաչատրյանը պնդեց հակառակը:

Այսօր արդեն ֆեյսբուք սոցիալական ցանցում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հետեւյալ հաղորդագրությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Տեղեկացնում ենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել: Հիմնադրամի տարեկան արտաքին աուդիտի արդյունքները կհրապարակվի ավելի ուշ՝ օրենքով սահմանված ժամկետում:

Հարգանքներով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ»:Նույն հարթակում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խչատրյանը եւս արել է գրառում, որին ֆինանսական փաստաթղթեր է կցել: Մհեր Խաչատրյանը գրել է. ««Գյումրին առանց տնակների» հիմնադրամի վերջին աղմկահարույց իմ հայտարարությունից հետո, ինչպես գիտեք, հոգաբարձուների խորհուրդը որոշում էր ընդունել սահմանափակել թեմայի շուրջ հրապարակային հայտարարությունները՝ մինչև արտաքին աուդիտի եզրակացությունը: Ես, հավատարիմ մնալով հիմնադրամի կանոնադրությանը, միառժամանակ հետաձգեցի փաստերի հրապարակումը, ինչն անգամ ավելորդ խոսակցությունների տեղիք տվեց ու որոշակիորեն վտանգեց իմ հեղինակությունն ու բարի համբավը: Սակայն հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ կայացվեց տրամաբանորեն հակառակ որոշում և խորհուրդը հայտարարություն տարածեց այն մասին, իբր ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենը չարաշահումներ թույլ չի տվել:

Հաշվի առնելով այլևս, որ այսքանից հետո իմ լռությունը կարող էր իմ խոսքերի և հեղինակության հանդեպ կասկածի տեղիք տալ, ստիպված եմ հրապարակել ձեռքիս տակ ունեցած չարաշահումների փաստերից մեկը: Այս փաստաթղթերով ապացուցվում է որ 2017 թվականի օգոստոս ամսին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը, չունենալով օգնական, ֆինանսական հաշվետվության մեջ ծախս է ներկայացրել որպես օգնականի աշխատավարձ 100000 դրամի չափով:

Գիտակցում եմ նաև, որ այսքանից հետո, ըստ կանոնադրության, հնարավոր է քննարկվի հիմնադրամի տնօրենի պաշտոնից իմ հեռացման հարցը: Սակայն, ի սկզբանե իմ գործունեությունն ուղղված է եղել արդարության կայացմանն ու անօրինականությունների բացահայտմանը ու եթե դրա արժեքը իմ պաշտոնանկությունն է, ես այն կընդունեմ առանց երկմտանքի՝ միաժամանակ արդեն հրապարակելով իմ ձեռքի տակ ունեցած չարաշահումների ողջ փաթեթը՝ չսպասելով արտաքին աուդիտի եզրակացությանը»:Հատկանշական է, որ Մհեր Խաչատրյանն այս գործում իր ունեցած փաստերի հետ մնացել է մենակ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն առավել վստահում է Ղարիբ Հարությունյանին: Փաստաբանը եւս, ով ի սկզբանե աջակցում էր Մհեր Խաչատրյանին, որպեսզի հիմնադրամում հայտնաբերված չարաշահումները բացահայտվեն, այս հարցում Խաչատրյանի կողքին չէ: Այս պարագայում, ներկա տնօրենին մնում է կամ ապացուցել իր կողմից հնչեցված մեղադրանքի իսկությունը, կամ, հակառակ պարագայում, պատասխանատվություն կրել իր գործողությունների համար:

Տպել
1471 դիտում

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան