Ալավերդու գլխավոր կամուրջը վթարային վիճակում է

Ալավերդի քաղաքում գտնվող գլխավոր կամրջով երթեւեկելը դարձել է վտանգավոր: Վանաձոր-Վրաստանի սահման Մ-6-ի ճանապարհաշինարարության ընթացքում նախատեսվում էր «Սարահարթ» թաղամաս տանող Թումանյան-Թեհլերյան փողոցներն իրար կապող կամրջի հիմնանորոգում, սակայն նախագծային բացթողնման արդյունքում կամուրջը չէր ներառվել նախագծում: «Էյ-Էյ-Բի պրոյեկտ» ՍՊԸ տեղամասի պետի խոսքով՝ կամրջի՝ նախագծում ներառման հետ կապված առայժմ որեւէ նորություն չկա. «Այս պահի դրությամբ նախագծում ներառված չէ, տեղյակ էլ չեմ, թե ինչ ընթացքում է խնդիրը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության տեղամասի պետ Դավիթ Ազատյանը:

Ամիսներ առաջ Ալավերդու համայնքապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի մասնագետները ուսումնասիրել են Սարահարթի 1962 թվականին կառուցված կամուրջն ու իրենց ուսումնասիրությունների արդյունքներով ու լուսանկարներով համապատասխան ակտն ուղարկել ՀՀ կապի տրանսպորտի նախարարություն: Կամուրջը վթարային է, իսկ դրա շահագործումը վաղուց արդեն վտանագավոր է:

«Այն ժամանակ մեր մեքենաները որ այդ կամուրջով գնում-գալիս էին, ամենաշատը 10 տոննանոց տարողությամբ մեքենաներ էին, որը նորմալ էր կամրջի համար, իսկ այսօր մինչեւ 50 տոննանոց բեռնատար մեքենաներ են անցնում, որը շատ մեծ վտանգ է կամրջի համար»,-ասաց Ալավերդու բնակֆոնդի պատասխանատու Զավեն Շահմուրադյանը՝ հավելելով. «Մասնագիտական, բայց տեսողական զննում կատարեցինք ներքեւի մասում, տեսանք, որ կցումները անջատվել են, մետաղյա դետալները կոռոզիայի են ենթարկվել ու եռակցումից անջատվել, մեծ ճեղքեր են առաջացել»:

Կամրջի ճեղքերն իսկապես մեծ են եւ դրանք հիմնանորոգման ծրագրից դուրս մնալը պազապես անթույլատրելի է: Զավեն Շահմուրադյանի խոսքով՝ իրենց դիմումին ի պատասխան հայտնել են, որ հաշվի է առնվել դիմումն ու մտցվել նախագծա-նախահաշվային թղթերի մեջ: Բնակֆոնդի պատասխանատուն հույս ունի, որ ի վերջո կամրջի նորոգում եւս կիրականացվի:

Հետագա խնդիրներից ու արտակարգ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է կամուրջի հիմնանորոգում, քանի որ օր-օրի կամրջի ճեղքերն էլ ավելի են մեծանում, իրենց հետ մեծացնելով նաեւ  կամրջի փլուզման հնարավոր վտանգը:

Տպել
1534 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից