Հայաստանում չեն ճանաչում սփյուռքը. Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյան

Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը կարծում է, որ սփյուռքի 95 տոկոսը այս կամ այն պատճառով որեւէ մասնակցություն չունի սփյուռքի ու Հայաստանի կյանքին՝ պարփակված լինելով ինքն իր մեջ: Նա կարծում է, որ Սփյուռքի նախարարության փոխարեն ստեղծվելիք կառույցի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի այդ մարդկանց հետ համագործակցությունը:

Կարո Հակոբյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Հակոբյան, Դուք պարբերաբար լինում եք Հայաստանում: Այս անգամ որն է այցելության նպատակը, եթե, իհարկե, անձնական չէ:

- Հաճախ եմ գալիս Հայաստան, տարին մի քանի անգամ: Բայց այս անգամ մի քիչ ավելի երկար եմ մնալու եւ հիմնականում նպատակը այն է, որ կազմակերպության կողմից այստեղ կան աշխատանքներ, որոնք կարելի է շարունակել՝ Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդմանն ուղղված հանդիպումներ եւ այլն: Անցյալ անգամ, երբ որ եկա Հայաստան, մի քանի անգամ հանդիպեցի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, եւ նկատի ունենալով իմ մասնագիտությունը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, շվեդական կրթական շրջանակներում երկարամյա փորձը, որ ունեի, ցանկություն հայտնեցի փոխանցել այստեղ: Եվ հասանք այն եզրակացության, որ լավ կլիներ ավագ դպրոցների այն ուսուցիչների համար, ովքեր դասավանդում են տվյալ առարկան, վերապատրաստման կուրսեր կազմակերպել: Ծրագիր ունեմ: Հիմա սպասում եմ: Սա առաջին քայլն է: Հետո կարելի է այս ծրագիրը ընդլայնել: Հաջորդ շաբաթվանից մտածեցի Արտաշատի ավագ դպրոցում աշակերտներին սովորեցնել ծրագրավորոմ, վեբ դիզայն եւ այլն, ըստ իրենց ցանկության: Սա ավելի շատ անձնական ձեռնարկ է, որովհետեւ երբ նայեցի հանրակրթության համապատասխան ծրագրերը, տեսա, որ բավական աշխատանքի անհրաժեշտություն կա: Ծրագրերը շատ հնացած են, լրիվ բարեփոխման կարիք կա, այս ուղղությամբ հարկավոր է աշխատանք տանել, մանավանդ նկատի ունենալով ԿԳ նախարարության հիմնական նպատակադրումները կամ ընդհանրապես երկրում ՏՏ ոլորտի զարգացումը: Թումոն կա, շատ լավ է, բայց հանրակրթությունը ուրիշ է: Ամբողջ երկրով մեկ պետք է տարածվի:

- Կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակա ուղղություններից մեկը: Դուք, որպես մասնագետ, նույնպե՞ս տեսնում եք այդ պոտենցիալը: Նպատակը իրատեսակա՞ն է, ըստ ձեզ:

- Շատ լավ պոտենցիալ կա: Վերապատրաստումը որ սկսվի, առաջին փուլում կընդգրկվի 20-25 ուսուցիչ: Հետո նրանց միջից կարելի է ընտրել 5-ին, որոնք իրենք կարող են շարունակել: Ցանցային կերպով շատ կարճ Ժամանակում հնարավոր կլինի ամբողջ ուսուցիչներին վերապատասրատել եւ տարածել կրթական համակարգում: Համալսարանի յուրաքանչյուր ճյուղ կարիք ունի ՏՏ-ի, ծրագրավորման, առանց ծրագրավորման հնարավոր չէ: Եվ եթե այդ արմատը ունենանք, այն ժամանակ դյուրին կլինի նաեւ համալսարանում: Հնարավոր էր համալսարանում դասավանդել ուսանողներին, բայց դա կդառնա միայն այդ խմբի հարցը, իսկ այս պարագայում առավել նպատակահրամար էր այս գիտությունը տարածել դպրոցական շրջանում, հիմք դնել այդտեղ:

- Պարոն Հակոբյան, երբ հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ իշխանությունները մտադիր են լուծարել սփյուռքի նախարարությունը, բողոքի ալիք բարձրացավ, չնայած նախարարության ստեղծումն էլ դժգոհությունների տեղիք էր տվել: Ձեր դիտարկումներով, սփյուռքի հետ հարաբերություններում նախարարության առկայությունը իսկապե՞ս սկզբունքային նշանակություն ունի եւ ինչքանո՞վ է ընդունելի վարչապետի հայտարարությունը, որ վարչապետի աշխատակազմը կունենա սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան:

- Այս հարցին պատասխան տալու համար հարկավոր է նախ խոսել մտածված եւ հետո համակողմանի, որպեսզի թյուրիմացությունների առիթ չտա, եւ մարդը իմանա իսկապես ինչը ինչոց է: Մեր կարծիքով, երբ հեղափոխությունից հետո խոսվեց նոր Հայաստանի մասին, պիտի նաեւ լինի նոր սփյուռք: Նոր Հայաստան, նոր սփյուռք: Մենք սեպտեմբերին ունեցանք Եվրոպայի մակարդակով (գուցե եւ ամբոջ սփյուռքի մեջ) առաջին համաժողովը, որին մասնակցեցին Եվրոպայի 10-12 երկրներից ներկայացուցիչներ, խորհրդակցեցինք՝ ինչն է մեր նպատակը, ինչ կարող ենք անել այս ուղղությամբ: Այսինքն՝ այդ աշխատանքը մենք սկսեցինք՝ նոր որակ տալու Հայաստան եւ Սփյուռք կապերին: Խնդիրը այստեղ այնքան ձեւը չէր, որքան որակը: Եվ այս առումով հսկայական փոփոխություններ պետք է լինեին նաեւ Սփյուռքում: Եվ սփյուռք-Հայաստան այս կապերի մեջ պիտի նայել նախարարության տասը տարիների աշխատանքը, արդյունքը տեսնել, եւ տեսնել, թե ինչ կառույց պետք է ունենալ ապագայում ու ինչ բովանդակություն: Իրականությունը այն է, որ սփյուռքի նախարարությունը չարդարացրեց սպասելիքները: Թեպետեւ մշակութային գետնում, հայապահպանման գետնում բավականին դրական աշխատանքներ կատարեցին, բայց դա սփյուռքի նախարարության ֆունկցիա չէ: Նախարարությունը պիտի ունենա իր յուրահատուկ ֆունկցիան, բովանդակությունը եւ այլն: Ընդհանրապես բոլոր փոփոխությունների վերաբերյալ կա երկու մոտեցում՝ մեկը պահպանողական, մեկը՝ զարգացում, փոփոխություն, ռեֆորմ կատարելու: Եվ սա արդեն քաղաքական բնույթ ունի: Կուսակցությունները (Դաշնակցությունն ավելի շատ, Հնչակյանը եւ Ռամկավարը՝ ոչ այդքան), եկեղեցին, այն կառույցներն են, որ ընդհանրապես փոփոխությանը դեմ են: Արամ կաթողիկոսը անցյալ օրն էր ասում՝ ի՞նչ նոր Հայաստանի մասին է խոսքը. Հայաստանը մեկ է: Մարդը բովանդակությունը չի նայում՝ նոր Հայաստան ասելով ինչ ենք հասկանում: Նոր Հայաստան ասելով նկատի ունենք բովանդակությունը՝ ինչ հեռանկարներ կան տնտեսական, քաղաքական միջավայրում: Իսկ եթե նոր Հայաստան չպիտի լինի, նոր սփյուռք էլ իմաստ չունի, սփյուռքը պիտի մնա նույն կերպով: Այս առումով մեր մոտեցումը միշտ եղել է, որ հիմնականում կարեւորը որեւէ կառույցի գոյությունն է: Եվ կառավարության ծրագրերի մեջ չկար սփյուռքի նկատմամբ անտեսում, այլ ընդհակառակը խորքային մոտեցում էր: Այս առումով մեզ համար այն չէ, որ մենք զգացմունքային կերպով ասենք՝ վայ նախարարությունը վերանում է: Ասացի, Սփյուռքի նախարարությունը նախարարության ֆունկցիա չէր պարունակում իր մեջ: Սա է խնդիրը, չեմ ուզում ավելի խորանալ:

Նոր կառույցը պետք է լինի ավելի գործունյա: Իհարկե հարկավոր է նախքան այդ կառույցի ստեղծումը խորհդրակցություն լինի սփյուռքի տարբեր մարմինների հետ: Ասվում է սփյուռքի հիմնական ներկայացուցիչների հետ պետք է խոսվի: Բայց հիմնական ներկայացուցիչ ասելով ինչ ենք հասկանում: Չպիտի մենք անտեսենք որեւէ կառույց, որեւէ կազմակերպություն, որեւէ նույնիսկ անհատ, որ հետաքրքրված է եղել: Հնարավոր չէ բոլորի հետ խորհրդակցություն ունենալ, բայց կարելի է հանրային դարձնել այս հարցը: Այս փոխհարաբերությունները պիտի մեր կարծիքով ունենան համընդհանուր բնույթ, ոչ միակողմանի, ինչպես անցյալում է եղել: Կարելի է ասել 95 տոկոս հայությունը ընդհանրապես որեւէ կազմակերպության հետ կապ չունի, այս 95 տոկոսը անտեսված ուժ է: Դրա պատճառները տարբեր են եղել: Նոր կառույցի նպատակը պետք է լինի այդ 95 տոկոսը: Երբ որ խոսվում է սփյուռքի պոտենցիալի մասին՝ տնտեսական, գիտական, կրթական, այս 95 տոկոսի մոտ է իրականում: Եվ եթե իշխանությունը, կառավարությունը սփյուռքի կառույցները կարողանան այս սփյուռքի մի որոշակի զգալի մասը ներգրավել ազգային գործի մեջ, մենք ազգային առումով հաջողություն կունենանք:

- Նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ դա կհաջողվի:

- Այո, այսիքն՝ մենք պիտի նայենք՝ այս բոլորին ներգրավելու համար ինչ միջոցներ են հարկավոր եւ ինչ գործողություններ պիտի կատարվի: Առաջին հերթին պետք է ճանաչել սփյուռքը: Ցավոք Հայատանի մեջ չեն ճանաչում սփյուռքը: Մի մասը գուցե պատճառը այն է, որ այդ կապերը այնպես են եղել, որ սխալ մոտեցում ունենան սփյուռքի կառույցների մասին, մի մասն էլ այն է, որ սփյուռքում նաեւ ինքնաճանաչման հարցը այնպես չէ դրված: ...Այսպիսի մի խնդիր կա, թե ինչու է սփյուռքը այսքան ցրիվ, հակասություններ կան եւ այլն: Կա դպրոց, կա մամուլ, կա եկեղեցի: Եվ կան կուսակցություններ: Ավանդակա՛ն, այս բառը գործածենք: Կուսակցությունները սփյուռքում իրենց բնական, քաղաքական աշխատանքի միջավայրը կորցրին: Կուսակցությունների հիմնական նպատակն է հասնել իշխանության՝ իրագործելու իրենց քաղաքական նպատակները: Երբ որ այդ կառույցները կորցնում են իրենց երկիրը, աշխատելու վայրը, գոյությունը պահելու համար պիտի զբաղվեն մշակույթով, դպրոցով, եկեղեցով, եւ առաջանում է ազգային-հասարակական կառույցների կուսակցականացում: Երբ որ ադպես է լինում, այստեղից առաջանում են բախումները, նախանձը, տարաձայնությունները, մրցակցությունը: Եվ ունենք այն, ինչ ունենք: Հիմքը սա է: Կուսակցությունները պատրաստ չեն փոխելու իրենց մենաշնորհ ձեւը: Հայաստանի մեջ վերացել կամ վերանում է մենաշնորը: Սփյուռքում էլ պիտի վերանա: Այս իրականությունը փոխելու համար ամենից կարեւոր գրավականը Հայաստանի, հեղափոխակա՛ն Հայաստանի ներգործությունն է, որին մարդիկ արդեն վստահում են: Հայաստանն այն ուժն է, որ այդ հնարավորությունը ունի աջակից լինելու սփյուռքի բոլոր ուժերին՝ կուսակցություններից սկսած մինչեւ եկեղեցի, որպեսզի կարողանա համախմբվել: Սփյուռքի այս նոր կառույցը պիտի այդ ուղղությամբ աշխատի: Եթե նպատակը լինի դա, հսկայական ալիք կստեղծի սփյուռքի մեջ: Մարդիկ սպասողական վիճակի մեջ են, չգիտեն ինչ անեն, ում հետ կապվեն, ում հետ չկապվեն, ինչ հնարավորություններ կան: Եթե Հայաստանի իշխանությունների աջակցությունը չլինի, շատ դժվար է:

Տպել
3127 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է