ԵՊՀ-ն, բացի կրթական հաստատություն լինելուց, միշտ եղել է քաղաքական իրադարձությունների կիզակետում․ Հովհաննես Հովհաննիսյան

Միգուցե զարմանալի հնչի՝ Արամ Սիմոնյան անձի, մարդու հետ խնդիր չկա, այլ խնդիր կա համալսարանի ապագայի, կրթության որակի, համալսարանում տեղ գտած արատավոր երեւույթների վերացման վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցություն-ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռկտոր Արամ Սիմոնյանի անվան շուրջ պտտվող լուրերին ու բուհում տեղի ունեցող իրադարձություններին։

Պատգամավորն ասաց, որ եթե հեղափոխությունից հետո ժամանակին սկսվեր բարենորոգումների գործընթաց, ապա այսօր այս խնդիրները չէին առաջանա։ Հովհաննիսյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք ԿԳ փոխնախարար եղած ժամանակ էլ է բարձրացրել։

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը վստահ չէր պնդի, որ որոշում կա, թե Արամ Սիմոնյանը չպիտի պաշտոնավարի․

«Խորհրդի կազմը գիտեք, 50-50 հարաբերակցույթամբ է, չէի պնդիր, որ միանշանակ գիտենք, որ խորհուրդը անվստահություն է հայտնելու»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ ԵՊՀ-ն, բացի կրթական հաստատություն լինելուց, միշտ եղել է քաղաքական իրադարձությունների կիզակետում, դրա համար սլաքները միշտ ուղղվում են դեպի ԵՊՀ-ն․

«Ես, լինելով համալսարանական եւ դասավանդելով այնտեղ, չէի ցանկանա, որ համալսարանի շուրջ այսքան աղմուկ բարձրացվեր եւ քաղաքականցվեր, որովհետեւ դա ուղղակիորեն ազդում է դասախոսների աշխատունակության վրա, ուսանողների գիտելիքներ ստանալու վրա եւ այլն։ Համալսարանում շատ-շատ են լավ կադրերը, նույնիսկ դեկանների, ամբիոնների վարիչների մեջ կան շատ լավ մարդիկ, որոնք ժամանակի ընթացքում ինքնադրսեւորվելու տեղ չեն ունեցել»։

Պատգամավորը հույս հայտնեց, որ ապագայում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությամբ իշխանությունը շատ քիչ մասնակցություն է ունենալու բուհերի կառավարման խորհուրդների վրա։

Տպել
1608 դիտում

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք այցի շուրջ

Կարևոր է միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը. ՀՀ, ԱՀ ԱԳ նախարարներ

ՃՏՊ Գյումրիում․ կա տուժած

Պատերազմում ոտքերից զրկված կամավորականին չի հաջողվում հաշմանդամության կարգ ստանալ․ ԲՍՓ աշխատակիցները կայցելեն նրանց տուն

15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար (տեսանյութ)

Ֆիզուլիում ականի պայթյունից 4 ադբեջանցի է զոհվել

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետը կանցնի բնականոն աշխատանքի. ՊԵԿ

«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր. նախնական արժեքը՝ 10.000 Ֆունտ սթերլինգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

ՏԿԵ նախարարը վերահաստատել է հայ–իրանական համագործակցությանն ուղղված հայկական կողմի պատրաստակամությունը

Երեկ 10-ից ավելի զինծառակողներ չեն գերեվարվել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է տարածված լուրերը

«Մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է հումանիտար առաքելության պատվիրակությանը

Կալանավայրում վարչապետի հրաժարականը պահանջող Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից. Երևանում բողոքի ակցիա են անցկացրել արվեստագետները

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

2020թ. մարտից մինչև նոյեմբերի 1-ը ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 15.168.400.586 դրամ

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն. Արսեն Թորոսյան

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ