Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին․ Արմեն Սարգսյանը՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Thales-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները: «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին: Եվ դա պետք է արվի լայն սպեկտրով»,-ասել է Հանրապետության նախագահը և հավելել. «Հայաստանի առավելությունն այն է, որ մենք հավատացած ենք, որ նորարար ենք: Դրա ապացույցն է, որ մեր երկրում կան մեծ թվով ստարտափեր, զարգանում է ստարտափերի մշակույթը: Երկրորդ՝ այսօր՝ փոփոխություններից հետո, Հայաստանը դարձել է ավելի երիտասարդ երկիր: Մարդիկ ոգևորված են, փորձում են գտնել լուծումներ: Մենք ունենք կրթության շատ բարձր մակարդակ: Այստեղ գործում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև Եվրոպական համալսարանը: Սա, անշուշտ, առավելություն է: Երրորդ, մենք ներկայացնում ենք յուրահատուկ շուկա, որը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի: Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը: Մենք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը բազմահազարանոց շուկա է»:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հրավերի համար՝ Փոլ Ռեմին մասնավորապես ասել է. «Thales-ը ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար ընկերություն է: Մենք չենք կարող մոռանալ Կենտրոնական Ասիայի շուկան: Տեսնում ենք, որ դուք Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում եք: Հայաստանը ներգրավված է «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում, որի վրա մենք շատ կենտրոնացած ենք: Առաջարկները, որոնք արեցիք, շատ լավն են ու վստահություն ներշնչող, քանի որ, ինչպես Դուք ասացիք, մեծ թվով հայաստանցիներ են ապրում Ռուսաստանում, որոնք հաջողությամբ ինտեգրվել են այդ երկրում: Ուրախ եմ, որ Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններ եք առաջարկում: Մենք նախկինում չենք ուսումնասիրել այդ հնարավորությունները»:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Փոլ Ռեմին Հայաստանում անցկացնելիք ժամանակը կօգտագործի՝ բացահայտելու մեր երկիրը, կայցելի տարբեր ընկերություններ, կրթական հաստատություններ. «Այս ամենը Ձեզ կտա ընդհանուր պատկերացում և հնարավորություն՝ ծրագրելու, թե ինչ կարող ենք անել»:

Տպել
1848 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող