Դավիթ Բաբայանը նոր կուսակցություն է ստեղծում. պատրաստվում են մասնակցել 2020 թ. Արցախի խորհրդարանական ընտրություններին

26/02/2019 schedule14:24

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նոր քաղաքական ուժ է ստեղծում՝ «Արցախի պահպանողական կուսակցություն» եւ պատրաստվում են ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում:

«Հարգելի՛ բարեկամներ, ընկերներ, 
Սիրելի՛ արցախցիներ,

Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս եւ ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր եւ գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման եւ պաշտպանության գործին: 

Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաեւ հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից: 

Երկար մտորումներից հետո, ինչպես նաեւ քաջալերվելով բազմաթիվ ընկերների եւ համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը:

Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի եւ անսպառ լավատեսության շնորհիվ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները: 

Միեւնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին: Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման եւ զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ եւ մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում: 

Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու եւ Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի եւ հայրենիքի:

Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների եւ հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն եւ արհեստավարժորեն դիմակայելու:

Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը եւ ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են:

Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը: Ներքաղաքական կյանքում մենք որեւէ մեկին դեմ չենք եւ որեւէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարուկության ցանկացած երկպառակտում ու բեւեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է:

Հարգելի՛ հայրենակիցներ,
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական եւ այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ եւ կառուցողական քննարկումներ»,- գրել է Բաբայանը:

Տպել
1199 դիտում

ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ավստրիայի նախագահը

Պատերազմը չի ավարտվել, այն սկսել է 90-ականներին, մինչեւ հիմա շարունակվում է. Սասուն Միքայելյան

Անկախության տոնի առթիվ ՀՀ վաստակավոր արտիստի, մանկավարժի եւ ժողովրդական նկարչի կոչումներ են շնորհվել

«Մեր երկրների համագործակցությունը համակողմանիորեն զարգանում է». Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լի Քեցյանը

Միշուստինը Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային բնույթը

Ինչպիսի՞ն ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050թ.-ին. Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի կայսր Նարուհիթոն

Անկախության տոնի առթիվ 4 գեներալ-մայորի և մեկ գեներալ-լեյտենանտի նոր կոչում է շնորհվել

«Մեր հայրենիք». հայ հայտնիների երգը նվիրվում է Հուլիսյան գործողությունների քաջարի մարտիկներին (տեսանյութ)

Ներսում՝ լույսեր, գույներ, զարմանքից և ուրախությունից փայլող աչքեր. Գյումրու տիկնիկայինը բացեց 85-րդ թատերաշրջանը

Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է հայկական դրոշի գույներով (տեսանյութ)

Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները. ԶՈՒ ԳՇ պետի շնորհավորանքը

ՀՀ նախագահը մի շարք դեսպանների դիվանագիտական աստիճան տալու մասին հրամանագրեր է ստորագրել

Աշխարհազորը ԵԿՄ-ի հետ կապ չունի, բայց հնարավոր է՝ ԵԿՄ-ն գործի դրան կից․ Սասուն Միքայելյան

Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. հանդիպել են ՀՀ-ի ու Արցախի նախագահները

Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը. Դոնալդ Թրամփը՝ ՀՀ վարչապետին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հայաստանը և Արցախը ամբողջովին հզոր են՝ պաշտպանելու իրենց. Զոհրաբ Մնացականյան