Սամի Նասերին եղբոր հետ բազմաթիվ այցեր է կատարել Երեւանում, բայց տաքսի չի նստել

Ֆրանսիացի հայտնի դերասան, «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին եւ նրա եղբայրը՝ ռեժիսոր Բիբի Նասերին, հանդիպեցին Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ: Այսօր՝ փետրվարի 25-ին, նրանք պատասխանեցին ուսանողների հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Նրանք կիսվեցին տպավորություններով, կատակեցին:

Սամին պատմեց, որ իրենց օրերը Հայաստանում բավական հագեցած են անցնում: Նրանք գալիս էին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանից ու ԵՊՀ-ից հետո էլ մի քանի այցեր ունեին:

«Այս 2 օրվա ընթացքում, ինչ այստեղ ենք, բավականին շատ բան ենք տեսել: Այցելել ենք Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարան: Բնականաբար, չենք կարող Երեւանում լինել ու չայցելել Շառլ Ազնավուրի թանգարան, այսօր այցելելու ենք: Այսօր այցելել ենք Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան, ծաղիկներ ենք դրել»,- ասաց նա:

Հարցերի մեծամասնությունը «Տաքսի» ֆիլմի մասին էր: Սամին պատմեց, որ հենց այն է իրեն մեծ ճանաչում բերել: Նշեց, որ հայտնիությանը հասնելու ճանապարհի եւ հասնելուց հետո շատ կարեւոր է շրջապատում լավ մարդիկ ունենալ:

««Տաքսի» ֆիլմից առաջ շատ ֆիլմերում եմ նկարահանվել, բայց «Տաքսիից» հետո է, որ շատ արագ հասա բարձունքի: Այս մասնագիտությունն այնքան գեղեցիկ եւ այնքան յուրահատուկ է, նաեւ այնքան դժվար է, որովհետեւ պետք է ընտրություն կատարես ընտանիքի ու դրա միջեւ, պետք է նաեւ ունենաս լավ ընկեներ, որոնք կկարողանան քեզ խորհուրներ տալ, հատկապես, երբ երիտասրադ ես պետք է լավ մարդկանցով, լավ ընտանիքով շրջապատված լինես»,- ասաց նա:

Անկախ նրանց, որ «Տաքսի» ֆիլմն է Սամիի այցեքարտը՝ նա փորձում է դրանով ու նման ժանրի դերերով իրեն չսահմանափակել: Ընդգծում է, որ «Տաքսին» չկա իր առօրյա կյանքում. հարցին՝ արդյոք իրականում այնպես է վարում, ինչպես ֆիլմում, նա պատասխանեց, որ սովորական կյանքում շատ զգույշ է ու մեքենա վարելիս երբեք ռիսկի չի դիմում:

«Դուք հիմա կատակում եք, բայց դա շատ կարեւոր հարց է: «Տաքսի» ֆիլմի նկարահանումների ժամանակ մեզ հետ ոստիկաններ կային, մենք ունեինք պրոֆեսիոնալ վարորդներ, Ժուլյեն ընտանքի անդամներն էին, նրանք լավագույն կասկադյորներ են: Նրանք չեն շփոթում կինոն եւ իրականությունը: Երբ ինչ-որ տեղ ենք գնում, ինչ-որ խնջույքի, տաքսիով ենք գնում, քանի որ չգիտենք՝ որքան կխմենք, կամ էլ մեզնից որեւէ մեկն ընդհանրապես չի խմում,- ասաց նա, իսկ եղբայրը՝ Բիբին, ավելացրեց, - այդ չխմողը երբեք ես չեմ»:

Երեւանում Նասերիները տարբեր տեղեր են գնացել, տեսել, մարդկանց հետ ծանոթացել, շփվել: Տաքսի, սակայն, չեն նստել, ու գնահատել հայ տաքսիստների աշխատանքը Սամին չկարողացավ:

«Տաքսի նստելու ժամանակ չենք ունեցել, միայն տեսել ենք, բայց չենք նստել»,- ասաց նա:

Սամի Նասրին ՀՀ էր եկել՝ ներկա գտնվելու MIX FIGHT 40 մրցաշարին: Այն տեղի ունեցավ երեկ «Միկա» մարզահամալիրում: Առհասարակ Սամին մարզասեր է, եւ նրա ամենասիրած մարզաձեւերից է ֆուտբոլը: Շատ է սիրում ֆրանսիացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ եւ մարզիչ Զինեդին Զիդանին ու երբեք չի մոռանա աշխարհի 1998 թ. առաջնությունը: Հարցին, թե որոնք են նրա համար ֆուտբոլային ամենահիշարժան իրադարձությունները հետեւյալ պատասխան է տալիս.

«1998 թ. Զիդանի մասնակցությամբ աշխարհի առաջնությունը, իհարկե նաեւ աշխարհի վերջին առաջնությունը, որը կայացավ Ռուսաստանում, բայց ինձ համար Զիդանը մնում է լավագույնը»,- ասաց նա:

Եղբայրները պատմեցին նաեւ հայերի հետ իրենց մտերմության մասին: Նրանք մանկուց ծանոթ են եղել հայերի հետ: Ունեն ընկերներ:

«Մենք հայկական ծագումով շատ ընկերներ ունենք»,- ասաց Սամի Նասերին

«Մեծացել են այնպիսի թաղամասում, որտեղ հայերը շատ էին: Սամին շատ մտերիմ է եղել Ազնավուրի հետ»,- ավելացրեց Բիբի Նասերին:

Այսօր հարցերի մեծամասնությունը բաժին հասավ Սամի Նասերիին, սակայն եղբայրը չէր ձանձրանում: Նախ նա կատակեց հայկական խոհանոցի մասին:

«Չեմ ուզում վիրավորել հայերին, բայց ավելի լավ բան չկա, քան ֆրանսիական խոհանոցը», - ասաց նա, իսկ հետո ժպիտով ավելացրեց, որ պաշտում է հայկական խոհանոցը:

Հետո նա նկատեց, որ դահլիճում աղջիկների թիվը գերազանցում է տղաների թվին: Նաեւ կոմպլիմենտներ արեց:

«Սա աղջիկների՞ համալսարան է, թե՞ տղաների: Հայ աղջիկներն ավելի խելացի են, քան տղաները»,- ասաց նա:

Նասերիները Երեւան են ժամանել փետրվարի 23-ին: Ինչպես երեւում է սոցցանցերից, բացի MIX FIGHT 40 մրցաշարից, հասցրել են մասնակցել «Women’s Club» հաղորդման նկարահանումներին: Ինստագրամյան հրապարակումներից երեւում է, որ այսօր նրանք Ծիծեռնակաբերդից ու ԵՊՀ-ից հետո եղել են «Մեգերյան կարպետ»-ում, Բիբի Նասերին էլ փորձել է գորգ գործել: Հետո Նասերիները հայկական տարազ ենք հագել: Այսօր երեկոյան՝ 19:00-ին նրանք երկրպագուների հետ են հանդիպելու «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում:

Տպել
2165 դիտում

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ