Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի հունվարին աճել է 6.1 տոկոսով

25/02/2019 schedule16:50

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի հունվարին 6.1 տոկոսով աճել է 2018 թվականի հունվարի համեմատ:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, գրում է «Արմենպրես»-ը:

2019թ. հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 22.1 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը 26.3 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.6 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 2.6 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 19.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 0.4 տոկոսով պակաս է 2018-ի հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1 տոկոսով (172 հազար 198 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 149 399 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 6.5 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 184 հազար 646 դրամ` աճելով 1.8 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2019-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.6 տոկոսով, ընդ որում` արտահանումը նվազել է 15.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 3.3 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվարին եղել է 485.79:

ԱՎԿ-ն տեղեկացնում է, որ այսուհետ գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտի ցուցանիշը հրապարակվելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ: Սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում:

Տպել
7843 դիտում

Հասկանալի չէ նիստի հրատապությունը․ Գորգիսյանի պնդմամբ՝ այս հարցերը կարելի էր քննարկել սեպտեմբերին՝ ավելի հանգիստ, ապահով

էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը՝ ծրագրային ուղղություն

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստ կստանան. կգործի օրենքի հետադարձ ուժ

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների, այդ թվում՝ «Նոր Զովք»-ի 2 մասնաճյուղի գործունեությունը

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը

Կորոնավիրուսի հետեւանքով եւս 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 34 եւ 39 տարեկան կանայք. հաստատվել է 535 նոր դեպք

Մաշտոցի պողոտայում ասֆալտապատման աշխատանքներն արվում են գիշերը՝ երթեւեկությանը չխանգարելու համար

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

Նկարում երեկ արված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է. Աննա Հակոբյանը հիշեցնում է պլաստիկի վնասների մասին

Հայ-Ռուսական համալսարանը հրավիրում է «Սահմանադրական իրավունք»-ի օնլայն դպրոց

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար

Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի, քրտնելը դիմակի հետ կապ չունի. խոսնակ

Փարաքար գյուղում բախվել է 4 ավտոմեքենա․ ուղեւորներից մեկը հոսպիտալացվել է

Իջևանի ոստիկանները 8 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Դանակահարություն Երևանում. 12-րդ դասարանի աշակերտը «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» է ստացել

Հրդեհ Արարատ գյուղի տներից մեկում․ տուժածներ չկան

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր