Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 22-ին  հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հոգեւոր պետերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք, և այդ անելիքները շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թե՛ Արցախում»:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել, թե ինչով կարող է որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հայ հավատացյալ, աջակցել ու օժանդակել Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում ասել է. «Պարոն նախագահ, ուրախ եմ, որ այսօր Արամ Ա Վեհափառի հետ այցելեցինք Ձեր օջախ: Արամ կաթողիկոսը եռօրյա այցով Հայաստանում է, և այս օրերին միասնաբար եկեղեցուն հուզող բազում հարցեր, խնդիրներ ու ծրագրեր քննարկեցինք:

Մենք հստակ, վճռական կերպով հաստատեցինք, որ պետք է շարունակենք պատմական առաքելությունը մեր եկեղեցու, մեր ժողովրդի կյանքում՝ զորավիգ լինելով մեր հայրենի պետությանը, նպաստելով, որ մեր երկիրը շարունակի ապահով, անվտանգ առաջընթացի մեջ իր բարօր կյանքը: Այս իմաստով, անշուշտ, աշխարհասփյուռ եկեղեցու մեր հանգամանքը պետք է կարողանանք օգտագործել՝ մեր ժողովրդին համախմբելու հայրենիքի շուրջը: Հայրենիքն այն հիմնական արժեքն է, որի համար մեր ժողովուրդը դարերի ընթացքում հանձն է առել գնալ նահատակության:

Հայոց պետությունը, հայոց պետականությունը մեր պատմության մեծագույն ձեռքբերումն են, և մենք այսօր պատասխանատվություն ունենք՝ այդ պետականությունն ամուր, անվտանգ պահելու և այդ պետականության համար մեր ժողովրդի բոլոր կարողություններն ու հնարավորությունները համադրելու, որպեսզի անվտանգ կարողանա մեր երկիրն առաջ գնալ, շենանալ, զորանալ և ապահովել մեր ժողովրդի բարօր կյանքը:

Բոլոր առիթներով մենք բարձրաձայնում ենք, որ մեր եկեղեցու հոգեփրկչական առաքելության հետ միասին նույնքան կարևորությամբ մեր եկեղեցին իրականացնում է հայապահպանության, ազգապահպանության և պետականաշինման առաքելությունը: Պետության ամրացումը, հզորացումը, բարգավաճումը, պայծառացումը մեր եկեղեցու գերագույն առաքելություններից է:

Աստված թող օրհնի Ձեզ, քաջառողջություն ենք մաղթում, արգասաբեր գործունեություն մեր երկրի ու ժողովրդի բարօրության և առաջընթացի համար»: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Ջերմ սիրով ողջունում եմ ևս մեկ անգամ՝ որպես Հայաստանի Հանրապետության արժանընտիր նախագահ: Մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի: Ասելիքները գալիս և գնում են, բայց անելիքները մնում են : Որպես եկեղեցի, որպես կառավարություն, խորհրդարան, նախագահ, վարչապետ մեզնից յուրաքանչյուրն իր պատասխանատվության շրջանակում անելիքներ ունի, և մենք կոչված ենք այդ անելիքները կատարելու բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ, գիտակցությամբ, հանձնառությամբ:

Եկեղեցի-պետություն գործակցությունը մեր պատմությունից ժառանգված իրողություն է, չենք կարող այլապես մտածել՝ ոչ եկեղեցին, ոչ էլ պետությունը, որովհետև եկեղեցին կառույց չէ, վայր չէ, մեր ժողովուրդն է, առաքելությունն է: Մեր ժողովրդի ծառայությամբ լցված մեր հոգևոր հայրերը մեկ նպատակ ունեն՝  ժողովրդի կյանքը պայծառակերպել հոգևոր, բարոյական արժեքներով: Ազգը, հայրենիքը արժեքներով է հզորանում:

Ճիշտ է, այսօրվա աշխարհում, ինչպես Դուք հաճախ նշում եք Ձեր խոսքում, տեխնոլոգիան շատ կարևոր է, սակայն այդ տեխնոլոգիան մենք պետք է օգտագործենք մեր արժեքների հարստացման, կենսագործման համար: Հետևաբար, այս հանդիպումները բոլորիս համար առիթներ են ևս մեկ անգամ տեսնելու մեր ժողովրդի՝ հայրենիքի ներսում դիմագրաված դժվարությունները, մարտահրավերները և միասնաբար աշխատել ու տեսնել, թե ինչ կարող ենք անել մենք հայրենիքի հզորացման համար:

Հետևաբար, ես այս առիթով Ձեզ եմ ներկայացնում իմ ջերմ մաղթանքը. Աստված Ձեզ հաջողություն թող պարգևի Ձեր առաքելության մեջ: Հայրենիքին ծառայելն առաքելություն է, կոչում է, և մենք բոլորս միասնաբար լծված ենք զանազան շեշտադրումներով, մոտեցումներով նույն առաքելությանը, նույն նպատակասլաց աշխատանքին»:

Շնորհակալություն հայտնելով՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Համաձայն եմ, որ հայրենիքին ծառայելն առաքելություն է: Ինչպիսին էլ լինեն այդ առաքելության գործիքները՝ քաղաքական, տնտեսական, գիտական կամ նոր տեխնոլոգիաների, եթե այդ բոլորի հետևում հավատ և բարոյականություն չկա, ապա այդ գործիքները դրական նպատակի փոխարեն բացասականին կծառայեն: Հետևաբար, ամեն ինչից վեր մնում են նվիրվածությունը, հավատն ու մարդու բարոյական արժեքները, իսկ հայ մարդու դեպքում՝ նաև մեր ազգային արժեքները: Այնպես որ, բոլոր գործիքներն՝ այո, բայց, իհարկե, առանցքը և արժեքը հավատքի, բարոյականության և հոգևոր ազգային արժեքների մեջ են»:

Տպել
1803 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում