Որոշ համայնքապետեր սաբոտաժ են անում. Կոտայքի մարզպետը անուններ է հնչեցնելու

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս հայտարարել էր, որ նախարարությունը նախաձեռնել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություն՝ ոչ լեգիտիմ համայնքի ղեկավարների պաշտոնավարումը կասեցնելու համար: Պապիկյանը նշել էր, որ սրա նպատակը բնակչի ձայնը լսելի դարձնելն է եւ դրա հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը: Այսինքն, հանրաքվեով համայնքը կարտահայտվի՝ կողմ է արդյոք տվյալ համայնքապետի հետագա գործունեությանը:

«Ունենք համայնքներ, որտեղ ինչ-որ անձնավորություն տասնամյակներով համայնքի ղեկավար է եւ նրա արժանիքը ընդամենը նրանում է, որ ունի մեծ ազգակցական կապեր»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

- Պարոն Պետրոսյան, շուտով տարածքային կառավարման նախարարությունը օրենսդրական նախագծով հանդես կգա ՏԻՄ-երում հանրաքվեի ինստիտուտ ներդնելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախագծին:

- Բնականաբար, շատ դրական եմ վերաբերվում, քանի որ ինքս էլ իմ 9 ամսվա պաշտոնավարման ընթացքում, որպես տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչ, եկա այդ եզրահանգմանը, որ բոլոր առումներով տեղական ինքնակառավարման մասին գործող օրենքը չափից ավելի է անկախացրել եւ ինչ-որ առումով նաեւ անվերահսկելի է դարձրել ՏԻՄ գործունեությունը: Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ փաստացի ընտրված համայնքապետերի գերակշիռ մասը դեռեւս նախկին իշխանության օրոք են ընտրված եւ դեռեւս նախկին քաղաքական իրողություններով պայմանավորված խաղի կանոններով են ընտրված, այսօր ոչ մի կերպ չեն օժանդակում բարեփոխումներին շատ համայնքներում: Լինում են դեպքեր, որտեղ նաեւ ակնհայտ սաբոտաժով է դա ուղեկցվում: Կոնկրետ մեր մարզում, ցավոք, ունենք նման համայնքներ:

Եւ ահա այդ փոփոխությունները, որը պարոն Պապիկյանն է ցանկանում շրջանառել եւ շուտով արդեն ԱԺ պետք է մտնի, շատ ողջունելի է եւ ինքս էլ իմ մասով որոշակի խորհրդակցական քննարկումներ եմ ունեցել նախարարի հետ եւ նաեւ իմ դիտարկումներն եմ ունեցել:

- Նախագիծը բացասական կողմեր չունի՞: Օրինակ, եթե ինչ-որ համայնքի ընտրություններում մասնակցել է 3 թեկնածու, իսկ արդյունքում ասենք 1 թեկնածու ստացել է 45 տոկոս ձայն եւ ընտրվել, իսկ մնացած 2 թեկնածուներն իրար հետ 55 տոկոս ձայն են ստացել, հնարավո՞ր է, այդ 2 թեկնածուների կողմնակիցները ստորագրահավաք իրականացնեն, ասեն՝ մենք չենք ուզում այս համայնքապետին: Որքանո՞վ իրեն կարդարացնի այս նախագիծը:

- Օբյեկտիվ իրողությունների դիտանկյունից ժողովրդավարության հիմնասյունը հենց մեծամասնության կամքի, այսպես ասած, թելադրումն է` փոքրամասնությանը: Դա է ժողովրդավարությունը, ուզենք, թե չուզենք: Եւ եթե թեկնածուներից մեկը համայնքի ղեկավար ընտրվելիս ունի բացարձակ մեծամասնության աջակցությունը, ապա այդ դեպքում ինքը նաեւ պետք է վայելի բացարձակ մեծամասնության աջակցությունը` նման ստորագրահավաքների կամ հանրաքվեների պարագայում: Մեկը մյուսին չի հակասում: Ասեմ ավելին՝ այդ նախագծում նաեւ նախնական քննարկված դրույթ կա` ավագանիների 2/3-ի կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու եւ ըստ այդմ ինստիտուցիոնալ ուղիներով պաշտոնազուրկ անելու` արդեն կառավարության կողմից: Մարզում քննարկումների ժամանակ դարձյալ այդպիսի մտահոգություններ են հնչել, որ եթե ընտրված համայնքապետ է, ապա ավագանու 2/3-ի անվստահության թեզը կարծես թե հակասում է ժողովրդից ստացած քվեի իրավաչափությանը: Բայց նաեւ հարցը նրանում է, որ հենց այդ նույն ժողովուրդն է ընտրել այդ նույն համայնքապետին եւ հենց այդ նույն ժողովուրդն է ընտրել իր ավագանուն: Եւ եթե ավագանու 2/3-ը անվստահություն է հայտնում համայնքապետին, ապա այդ ավագանու հայտնած անվստահության հիմքում պիտի լինեն իրենց ընտրազանգվածի տրամադրությունները: Դառնում է համաչափ եւ լիարժեք գործընթաց:

Ժողովուրդը ընտրում է ավագանուն եւ համայնքի ղեկավարին, ապա հետագայում` կախված համայնքի ղեկավարի գործունեությունից ու վարքից, իր կողմից ընտրված ավագանուն պատվիրակում է համայնքի ղեկավարի հետկանչը, ինչը այսօր, ցավոք, չունենք: Այսօրվա ՏԻՄ օրենքը թույլ չի տալիս որեւէ կերպ անվստահություն հայտնել:

Ունենք համայնքի ղեկավարներ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Ճիշտ է, դեռեւս դատական վճիռ չկա եւ անմեղության կանխավարկածը գործում է, բայց առնվազն քաղաքական վստահության առումով այդտեղ խնդիր կա: Եթե համայնքի ղեկավարի նկատմամբ մի քանի տասնյակ, որոշ դեպքերում 100 մլն դրամի յուրացմամբ փաստերով քրեական գործեր են հարուցված, որքան էլ մեղքը դեռեւս ապացուցված չէ, հետագա կառավարման կոնտեքստում փոխվստահության, քաղաքական վստահության խնդիր կա այդ համայնքի ղեկավարի նկատմամբ: Եւ շատ հաճախ ինչ-որ առումով կանխակալ մոտեցում է ձեւավորվում նման համայնքապետի նկատմամբ, քանի որ հանրությունն ակնհայտորեն տեսնում է, որ այս, այն դրվագներով յուրացումների փաստեր են ի հայտ եկել, հանրությունը տեսնում է, որ այս այն դրվագներով համայնքի զարգացման ամբողջ պոտենցիալը մսխվել է` բառի ամենաբուն իմաստով: Ու ահա այդ հետկանչի ինստիտուտը, վերահսկողության ինստիտուտը շատ կարեւոր է, որ կարողանանք այդ բարեփոխումները հասցնել յուրաքանչյուր համայնք:

- Իսկ ժամկետներ լինելո՞ւ են, թե մոտավորապես ինչքան ժամանակ հետո հանրությունը կարող է ստորագրահավաք իրականացնել ընդդեմ համայնքապետի: Թե՞ ընտրվելուց մի քանի օր հետո մարդիկ արդեն կարող են իրականացնել այդ ստորագրահավաքը բողոք ունենալու դեպքում:

- Չէ, այդտեղ 1 տարվա նորմ է սահմանված: Ես մի քիչ ուսումնասիրել եմ նախագիծը` դեռ ոչ վերջնական տեսքով: Այսինքն, այդ նորմը կիրառելի է առնվազն 1 տարի պաշտոնավարած համայնքի ղեկավարի նկատմամբ: Այստեղ կցանկանայի նաեւ մատնանշել համայնքի ղեկավարների ընտրության համամասնական ընտրակարգի կարեւորությունը, որի մասին կարող եք տեսնել այդ նախագծի մեջ: Դա էլ բավականին մեծ հարց է լուծում այն համատեքստում, որ ունենք համայնքներ, որտեղ ինչ-որ անձնավորություն տասնամյակներով համայնքի ղեկավար է եւ նրա արժանիքը ընդամենը նրանում է, որ ունի մեծ ազգակցական կապեր: Անկախ նրա աշխատանքի արդյունավետությունից, անկախ համայնքի զարգացման տենդենցներից եւ առկա սոցիալական, բնապահպանական խնդիրներից՝ մարդիկ պարզապես տուրք են տալիս իրենց ազգակցական, բարեկամական հարաբերությանը եւ ընտրում են այն անձնավորությանը, ով իրենց ազգակցական այդ մեծ շրջանակներն ու շահերն է առաջ տանում:

Իսկ համամասնական ընտրակարգով կարող ենք համայնքներում այդ անընդունելի երեւույթի դեմն էլ առնել, քանի որ պարզապես կգնա քաղաքական պայքար` քաղաքական ասելիքի, քաղաքական անելիքի:

Շատ դեպքերում ասում են՝ ՏԻՄ-երը ապաքաղաքականացված են: Այո, ՏԻՄ աշխատանքն ապաքաղաքականացված է, բայց կառավարչական, վարչական հանրային ծառայողի աշխատանք է: Խոշոր հաշվով՝ դա էլ է քաղաքականության բաղադրիչ, ո՞ր քաղաքական ուժն է իշխանությունը երկրում, ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչներն են այդ քաղաքական ուժի ծրագրերը համակարգում այդ մարզում եւ մասնավորապես համայնքում: Կա՞ արդյոք փոխվստահություն, կա՞ գաղափարների ու գաղափարախոսության նմանություն, արդյո՞ք ՏԻՄ ղեկավարը կիսում է տարածքային կառավարման մարմնի ներկայացուցչի տեսլականը` մարզի զարգացման հայեցակարգի գործում, թե ՏԻՄ ղեկավարը պարզապես իր եւ իր ընտանիքի հարստացման եւ բարեկեցության համար է միայն գործում, ինչը, ցավոք սրտի, մեր բազմաթիվ համայնքներում դեռեւս ունենք:

- Արդյո՞ք հնարավոր է, որ մարզպետների լծակներն ավելի շատանան եւ նրանք հնարավորություն ունենան ազդելու համայնքի ղեկավարների վրա:

- Ես չէի ասի, որ մարզպետի լիազորություններն ավելի են մեծանում: Ավելի շատ ՏԻՄ ղեկավարի լիազորություններն են կրճատվում: Հիմա կոնկրետ ունենք փաստ. Կոտայքի մարզում կա բավականին խոշոր համայնք, բավականին լավ ֆոնդային բյուջեով, որի մասին ես առաջիկայում արդեն փաստերով եւ առարկայական կխոսեմ, որտեղ կան կոնկրետ թաղամասեր, կոնկրետ փողոցներ` կյանքի որակի վրա ազդող վատ իրողություններով, սակայն քաղաքապետը, լինելով նախկին իշխանությունների օրոք ընտրված, մեր բազմաթիվ հորդորներին, որ ֆոնդային բյուջեում եղած ահռելի բյուջեի մի մասն ուղղի սուբվենցիոն ծրագրերով քաղաքի բարեկարգումը իրականացնելուն, կյանքի որակը փոխելու գործընթացներին, կարծես թե անթաքույց սաբոտաժի ճանապարհով այդ համայնքապետերը չեն ուզում ոչինչ արած լինել:

Ցավոք, օրենքով սահմանափակում կա եւ մենք չենք կարող միջամտել ՏԻՄ աշխատանքներին: Բայց, որպես կառավարության քաղաքականությունը իրականացնող տարածքային կառավարման մարմին, մենք նաեւ պատասխանատու ենք մեր մարզում, մեր համայնքներում կյանքի որակի բարելավումն ապահովելու համար: Ու այդ համայնքապետերն այդ սաբոտաժով, ինչ-որ առումով չարաշահելով իրենց լիազորությունները` ֆոնդային բյուջեները տնօրինելու առումով, չեն գրում սուբվենցիոն ծրագրեր, քանի որ հանրությունը գիտի, որ սուբվենցիոն ծրագրերը պետություն-ՏԻՄ համաֆինանսավորման արդյունքում իրականացվող ծրագրերն են, որպեսզի ցույց տան նաեւ հանրությանը, որ տեսեք՝ նոր իշխանությունները ոչինչ չեն փոխում, նոր իշխանությունների գալով ոչինչ չի փոխվում մեր քաղաքում, ամեն ինչ նույնն է:

Իսկ մեր հանրությունը, ցավոք, այդքան իրազեկված չէ ՏԻՄ օրենքի, տարածքային կառավարման նորմատիվ ակտերին եւ շատ դեպքերում պարզապես բոլոր առումներով սլաքներն ուղղում են կառավարությանը կամ կառավարության ներկայացուցիչ մարզպետին, իսկ մենք գործիքակազմ չունենք ազդելու, եթե իհարկե համայնքի ղեկավարի բարի կամքը չկա այդտեղ:

- Ո՞ր համայնքի մասին է խոսքը:

- Ավելի ուշ այդ մասին կխոսեմ: Անպայման նշելու եմ` կոնկրետ առարկայական փաստերով:

Տպել
7280 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ