Աշխատավարձը չպետք է գերխնդիր լինի. Արշակյանը` «Իմ քայլ»-ը դաշինքի հետ հանդիպման մասին

Այսօր ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության հետ փակ հանդիպման էր հրավիրված ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ խմբակցության պատգամավորները հանդիպման ժամանակ հետաքրքրվել են, թե նոր ստեղծվող նախարարությունն ի՞նչ լիազորություններ ու պարտականություններ է ունենալու:

«Մտահոգիչ որեւէ հարց չկար, ուղղակի աշխատանքային քննարկում ունեցանք: Ես ներկայացրեցի, թե առաջնահերթությունները որոնք են, ինչ ձեւաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը, ինչով պետք է զբաղվի։ Ինչպես գիտեք, մենք բարձր տեխնոլոգիաները եւ ռազմարդյունաբերությունը կենտրոնացնում ենք մի նախարարության մեջ։ Կապը մնալու է նոր նախարարության կազմում, քանի որ այն թվային տեխնոլոգիաների մաս է կազմում»,- ասաց նա։

Արշակյանի խոսքով՝ նախարարությունն ի զորու է լինելու ապահովել ռազմարդյունաբերության ե՛ւ ծրագրային, ե´ւ սարքավորումների, ե՛ւ մեքենաշինության բլոկներն ամբողջությամբ. «Համապատասխան ենթակառուցվածքներ ունենք, բայց դրանք պետք է զարգացնել, շատ լավ վիճակում չեն»,- նշեց նա:

Արշակյանը նաեւ նշեց, որ դեռ պարզ չէ, թե նախարարության միավորումից հետո նախարարը քանի տեղակալ է ունենալու:

Օրեր առաջ նախարարն աշխատանքի հրավերով էր հանդես եկել, արդյո՞ք եղել են արձագանքողներ եւ արդյոք աշխատավարձը այնպիսին է, որ գրավիչ կլինի մարդկանց համար, Արշակյանն արձագանքեց. «Նախ, չպետք է աշխատավարձը դնենք գերխնդիր: Այնուամենայնիվ, պետք է ապահովենք նորմալ աշխատավարձ: Մեր գերխնդիրը միսիոներական լուրջ աշխատանք տանելն է եւ հենց այդ տրամաբանության մեջ էլ դրված է եղել այդ հայտարարությունը: Մենք 1600-ից ավելի դիմորդներ ենք ունեցել մի քանի օրերի ընթացքում: Երբ ավարտվի դիմումատուների ժամկետը, կսկսենք հարցազրույցների շղթան»:

Դիտարկմանը, թե երբ աղմուկ բարձրացավ պարգեւավճարների հետ կապված, պարզվեց, որ աշխատավարձը շատ կարեւոր է, Արշակյանն արձագանքեց. «Ես չասացի՝ կարեւոր չէ, ասացի, որ գերխնդիր չպետք է լինի»:

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ մինչ այս հանդիպել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Տպել
2125 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել