Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթը հայտարարված է

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ:

Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը լրագրության, իրավագիտության եւ հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում հեղինակավոր ու որակյալ մասնագետ է, գիտության, մշակույթի եւ արվեստի գործիչ, ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է հայոց լեզվին:

Մրցույթի կազմակերպման եւ անցկացման ժամանակավոր հանձնաժողովը մրցույթի մասնակիցների փաստաթղթերն ընդունելու վերջին օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը եւ որոշում է կայացնում մրցույթում հաղթող ճանաչելու մասին: Անհրաժեշտության դեպքում, մինչեւ մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը, հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց:

Հիշեցնենեք, որ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին վերջինիս հրաժարականը: Իսկ ավելի վաղ,  դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:

Ի դեպ, ռադիոյի բազմաթիվ աշխատակիցներ ընդամենը օրեր անց հասկացան, որ «բողոքողներին» ուղղորդում էր նախկին իշխանության հպատակներից մեկը:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ռադիոյի ֆինանսական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանն է:

Տպել
1799 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել