Պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է

Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Գործադիրից ֆինանսավորում կստանան «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը։

Մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 4,3 միլիոն դրամ։

Այս թեմայի վերաբերյալ բուռն քննարկումներ ծավալվեցին սոցիալական ցանցերում, թե իբր կառավարությունը ֆինանսավորում է ՀՀԿ-ին։ Այս առիթով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ պետբյուջեից կուսակցություններին հատկացվող ֆինանասավորումը ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի պահանջն է․

«Ըստ այդ օրենքի՝ ՀՀ ԱԺ վերջին ընտրություններում 3 տոկոս եւ ավել քվե ստացած կուսակցություններին ֆինանսական աջակցություն է հատկացվում: Ի դեպ, պետբյուջեում նախատեսված ընդհանուր գումարը վերջին տարիներին մշտապես գրեթե նույնն է եղել՝ 100 միլիոն դրամի սահմաններում, ինչը համամասնորեն բաշխվել է համապատասխան քաղաքական ուժերի միջեւ, ըստ նրանց ստացած քվեների թվի: Օրինակ 2017-ին 101 մլն է եղել, 2018-ին՝ 103,6 մլն»,-գրել է պատգամավորը:

Տպել
15255 դիտում

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)