Մեզ այդ պատասխանը բավարար էր. Փամբուխչյանը` Կալաշնիկովի հետ հանդիպման մասին

Վերջերս Հայաստանում էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: Նա մի շարք հանդիպումներ ունեցավ Երեւանում, հանդիպեց նաեւ ՀՀ ԱԺ նորաստեղծ` տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի բիզնես ոլորտում հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքին եւ Կալաշնիկովը նշել է, որ այդ հարցը կարելի է լուծված համարել եւ արգելքը կչեղարկվի:

«Պարոն Կալաշնիկովն ասել է, որ հարցի լուծման համար մնացել են շատ քիչ պրոցեդուրաներ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

- Պարոն Փամբուխչյան, ՌԴ-ում` բիզնես ոլորտում հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը չեղարկելու պայմանավորվածությունը Կալաշնիկովի հետ ե՞րբ է եղել եւ ո՞ր կառույցն է այս հարցի վերաբերյալ աշխատանքներ իրականացրել` ԱԺ-ն, թե կառավարությունը:

- Եթե չեմ սխալվում, այդ քննարկումները գնացել են նոր իշխանության ժամանակ: Մենք այդ հարցը բարձրացրել ենք նրանց մոտ, իրենք ասել են, որ շատ քիչ է մնացել այդ հարցի լուծմանը, «կարող եք համարել, որ ձեր վարորդների հարցը լուծվել է», այսպես են ասել:

Մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են հնչեցվել, որը նաեւ ուղիղ կապ է ունեցել ինտեգրացիոն բնագավառի գործունեությունների հետ: Դրանցից մեկը եղել է մեր վարորդների վարորդական իրավունքների հարցը, ինչին ի պատասխան էլ պարոն Կալաշնիկովն ասել է, որ հարցի լուծման համար մնացել են շատ քիչ պրոցեդուրաներ:

- Ինչո՞ւ ժամկետներ չեն նշվում, թե կոնկրետ երբ այդ արգելքը կվերացվի:

- Ժամկետներ չենք կոնկրետացնում, քանի որ այնտեղ որոշ բյուրոկրատական գործողություններ կան, որ պետք է կատարվեն, երեւի թե դա է պատճառը, որ իրենք հստակ ժամկետ չեն ասում: Մեզ այդ պատասխանը բավարար էր, քանի որ ի վերջո մեր խնդիրն այնտեղ դրական լուծում է ստացել:

- Իսկ այդ խնդիրն ունեցող քաղաքացիների թիվը շա՞տ էր:

- Քանակը չգիտեմ: Հաշվի առնելով, որ աշխատանքի նպատակով մեկնողները մեծ մասամբ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, կարծում եմ, այդ թիվը բավականին շատ է:

- Բանակցությունների ընթացքում Լարսի ճանապարհին էլ է անդրադարձ կատարվել, մանրամասներ կարո՞ղ եք ներկայացնել:

- Դե իրենք էլ գիտեին, որ մենք ունենք միայն Լարսի ճանապարհ եւ այդ ճանապարհով ինտեգրացիոն գործընթացները ունենում են խոչընդոտներ թե՛ առեւտրաշրջառության մեջ, թե՛ զբոսաշրջության մեջ եւ թե այլ ոլորտներում: Ես ներկայացրել եմ, որ մենք ծովային օրենսդրություն ստեղծելու նպատակ ունենք եւ ծովը դիտարկում ենք որպես Հայաստանի այլընտրանքային ճանապարհը: Իրենք հայտնել են, որ մեզ կօգնեն ցանկացած հարցում:

- Կարող ե՞նք արձանագրել, որ նորաստեղծ հանձնաժողովը արդեն կարողացել է ինտեգրվել եւ արտաքին կապերը ամրապնդել:

- Ամեն դեպքում ինտենսիվ աշխատում ենք, որ այս նորաստեղծ հանձնաժողովն իրոք ծառայի իր նպատակին: Եւ մեր հիմնական առաքելությունը հենց այս շփումներն ու այն հարցերն են, որոնք առկախված են եւ դանդաղ են առաջ գնում: Մենք այդ բոլոր հարցերը կբարձրացնենք եւ կփորձենք ինտեգրացիոն գործընթացները էլ ավելի լավացնել կամ հասցնել իրենց տրամաբանական ավարտին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից գործում են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» կատարած փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն` արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների։

Տպել
1639 դիտում

Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել՝ դիտարկելով, թե ինչ նպատակ են հետապնդում Իլհամ Ալիևի գործողությունները

Հայ-ադրբեջանական սահմանային դրությունը սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից արձակված մեծ քանակի պարկուճներ, կա զոհ, վիրավոր

Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը

«Արմենիա տոբակոյի» աշխատակիցներին ազատել են աշխատանքից՝ «Հայաստան» դաշինքի հավաքին չգնալու համա՞ր. ինչ է ասում ՍՊԸ-ն

Սեպտեմբերի 13-ին գերեվարված հայերը ընտանիքների հետ կապ են հաստատել․ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նրանց

Արցախի որոշ շրջաններում կանխատեսվում է քամու ուժգնացում

Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին․ ՀՀ նախագահ

ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի ընտրանին զիջեց Սլովակիայի հավաքականին

Բացառիկ երևույթ, գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտության ընդունելության դեպքում ունեցել ենք մրցույթ․ Անդրեասյան

Օդի ջերմաստիճանը կփոխվի․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ

Արցախից ոչ մի ջոկատ Ջերմուկ չի ժամանել․ ՊՆ

Վայոց ձորի մարզ Է այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Հրդեհ Վերին Դվինում

Արգելանք է կիրառվել Վանաձորի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված համայնքային նշանակության հողամասի նկատմամբ

Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում ադրբեջանական նոր ագրեսիաների համար․ Արարատ Միրզոյան

Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

Անգնահատելի է ՍԴՀԿ-ի ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում. ՀՀ վարչապետ

«Հյուսիս-հարավ»-ի շրջանակում Մեղրիի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ․ կմեկնարկի հողերի օտարման գործընթացը

18-ամյա արտաշատցին օդաճնշիչ ատրճանակով մեքենաներ է վնասել

ՀՀ վարչապետի հետ ունեցանք լավ հանդիպում, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

Գյումրիում ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքները

Վերջին կարճատև պատերազմի ժամանակ թշնամին մեծ անակնկալների է եկել ու ջախջախվել. Դավիթ Սանասարյան

Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին․ Քյուրքջյան

Ադրբեջանական ստորաբաժանումն այս գիշեր փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ

Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել

Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով․ Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը

Սյունիք գյուղում անասնագոմ է հրդեհվել

Եղեգնաձորի մի քանի թաղամասերում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)

Վարչապետը Շառլ Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին (տեսանյութ)

Հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է․ Վիլեն Գաբրիելյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

Քաղաքագետի կարծիքով՝ դժվար չէ կռահել՝ կաթողիկոսն ու ՀՀ-ի և Արցախի կառավարումը ժամանակին ստանձնած անձինք ինչ են քննարկել

ՀՀ վարչապետը Քսավյե Բեթթելին մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ (տեսանյութ)

Զինվորի տանը վիրաբուժական բաժանմունք է բացվել