Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանին։ Նրանք մեղադրվում են բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար:

Նիստը սկսվելուն պես Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ բացարկի միջնորդություն ունի մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին, որը բաղկացած է 16 էջից: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտպանին առաջարկեց միջնորդությունը ներկայացնել ըստ էության, սակայն Գրիգորյանը չհամաձայնեց:

Ըստ պաշտպանի՝ Առաքելյանը գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ դատավարական խախտումներ է թույլ տվել։ Ըստ նրա՝ մեղադրողը նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել, կանխակալ մոտեցում է ցուցաբերել գործի ելքով շահագրգռված անձանց նկատմամբ, քայլեր չի ձեռնարկել այդ անձանց կողմից՝ միմյանց հակասող ցուցմունքներում նշված հանգամանքները լրացուցիչ հարցաքննության կամ առերեսման միջոցով ստուգելու համար, չփարատված կասկածները մեկնաբանվել են ի վնաս մեղադրյալների, վերջիններիս չի պարզաբանվել իրենց իրավունքներն ու պարտականությունները, դատախազի անօրեն գործողությունների արդյունքում սահմանափակվել են մեղադրյալների իրավունքներն ու ազատությունները։ Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը, սակայն, հերքեց պաշտպանի կողմից բերված «փաստարկները», առարկեց միջնորդության դեմ եւ խնդրեց դատարանին մերժել պաշտպանի միջնորդությունը:

Ըստ մեղադրողի՝ պաշտպանը միջնորդության մեջ փաստերը ոչ ճիշտ էր ներկայացրել, տվել էր սխալ գնահատականներ: Նա ասաց, որ գործի նախաքննության նկատմամբ ինքն իրականացրել է պատշաճ հսկողություն, կողմնակալություն չի դրսեւորել, պաշտպանի բոլոր գրավոր միջնորդություններին տրվել են պատճառաբանված ու հիմնավոր լուծումներ: Տուժող Արման Մկրտումյանը միացավ մեղադրողին ու հավելեց, որ պաշտպանական կողմը նմանատիպ միջնորդություններով փորձում է ձգձգել դատավարությունը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը մերժեց Աբգար Առաքելյանին բացարկ հայտնելու միջնորդությունը՝ նշելով, որ այս փուլում օրենսդրի կողմից սահմանված՝ դատախազի մասնակցությունը դատաքննությանը բացառելու հիմքերը բացակայում են: Բացի դա, ըստ դատավորի, տվյալ փուլում, երբ դատարանը դեռեւս չի հետազոտել գործով ներկայացված ապացույցները, պաշտպանի ներկայացրած հանգամանքների հիմքով գնահատական տալ այդ ապացույցներին՝ կնշանակի վարույթի հանգուցային հարցերի վերաբերյալ դատարանի դիրքորոշումը ի ցույց հանել: 

Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը այնուհետեւ միջնորդեց վերացնել իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նշենք, որ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված անձնական երաշխավորությունը, իսկ Հրայր Հովսեփյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ Գրիգորյանի, իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները կրում են պատժի տարրեր: Պաշտպանը նշեց, որ առաջադրված մեղադրանքի հաստատման ու մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում անգամ իր պաշտպանյալների նկատմամբ կիրառելի են համաներման ակտի համապատասխան դրույթները եւ նրանք ենթակա են պատժից ազատման: Նշենք, որ նախաքննության ընթացքում Բեգլարյանը առարակել է, որպեսզի իր նկատմամբ համաներում կիրառվի:

Մեղադրող դատախազն առարկեց պաշտպանի միջնորդությանը՝ նշելով, թե խափանման միջոցներն ընտրվել են, որպեսզի ապահովեն ամբաստանյալների պատշաճ վարքագիծը:

Քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը կհրապարակի փետրվարի 20-ին, ժամը 12-ին:

Ֆլեշի Բարսեղը, որը ընդմիջման ընթացքում ըստ էության բարձր տրամադրություն ուներ եւ «շփվում էր» մեղադրողի հետ՝ նշելով, որ իր դեմ ոչինչ չունի, մեղադրողի վերջին դիրքորոշումից հետո փոխեց դիրքորոշումը. «Այ, էստեղ երեւաց քո կողմնակալությունը»,- դիմելով մեղադրողին՝ ասաց նա:

«Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն իր քրեական գործը «շինծու» է որակում:

«Ո՞վ չգիտի, որ շինծու գործ ա»,- դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Բեգլարյանը: Հարցին, թե ձեր դեմ ինչ ունեն, որպեսզի շինծու քրեական գործ հարուցեն, Բեգլարյանն ասաց. «Դուք շատ լավ գիտեք, թե ինչ ունեն, լավ գիտեք՝ Բարսեղ Բեգլարյանն ով ա, ում բարեկամն ա, ում ընկերն ա»:

Մեր ճշտող հարցին՝ ընկեր ասելով Սերժ Սարգսյանին նկատի ունի՞, Բեգլարյանը չպատասխանեց, փոխարենը պատրաստակամություն հայտնեց խոսել բենզինի գնի մասին: Հարցին՝ որպես գործարար ձեր աշխատանքին խոչընդոտե՞լ են, Ֆլեշի Բարսեղը բացասական պատասխան տվեց: Մյուս հարցին՝ չե՞ք վախենում, որ ձեզ դուրս մղեն շուկայից, Բեգլարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է վախենամ, մենք այնպիսի հրաշալի վարչապետ ունենք, այնպիսի հրաշալի կառավարություն, որ մարդիկ ասել են՝ բիզնեսը ազատ ա, ինչից պետք ա վախենամ»: Հարցին՝ վերջին անգամ երբ եք հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, Բեգլարյանը ասաց, թե իր պատասխանը գումար արժե. «Վճարեք, կասեմ, ես բինզես մոտեցում եմ ցուցաբերում»:

Մեր դիտարկմանը՝ գումարո՞վ եք հարցերին պատասխանում, Բեգլարյանն ասաց, թե կատակ է անում, ապա ասաց, որ չի հիշում, թե երբ են ինքն ու Սերժ Սարգսյանը հանդիպել. «Սիրելիներս, Աստված ձեզ պահապան եւ օգնական, դուք ձեր գործը պատշաճ ձեւով արեք, ամեն ինչ լավ ա: Ասացի՝ թատրոն ա, թատրոնի մասնակցիներից մեկն էլ դուք եք»,- հայտարարեց նա: Մեր հարցին՝ սցենարիստը հայտնի՞ է, գործարարը դրական պատասխան տվեց. «Իհարկե, հայտնի է, դուք ինձ լավ գիտեք»,- ասաց նա եւ շտապեց հեռանալ:

Նշենք, որ Ֆլեշի Բարսեղը համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմը:

Տպել
2821 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել