«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան Նորայր Գրիգորյանը դեռ սպասում է դատական կարգով ակումբից իր աշխատավարձը ստանալուն: Կողմերի միջև այս խնդիրը ստեղծվել է մոտ 2 տարի առաջ: Ֆուտբոլիստն (լուսանկարում՝ ձախից) ակումբին դատի էր տվել, քանի որ հրաժարվում էին վճարել իրեն հասանելիք 3600 դոլար աշխատավարձը: Հայցը ներկայացվել է 2017 թ. գարնանը: «Հայկական  ժամանակ»-ի հետ զրույցում Գրիգորյանը պատմեց, որ գործը քննվել է նախ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների, ապա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, 2018-ի հոկտեմբերին դատարանը հօգուտ իրեն վճիռ է կայացրել, և «Արարատ» ակումբը դիմել է վերաքննիչ դատարան:

«Առաջին ատյանի դատարանը բավարարեց մեր հայցը: «Արարատին» պարտավորեցրեց մեր չվճարված աշխատավարձը, ինչպես նաեւ տույժ-տուգանքը վճարել: Դատավարական կարգով՝ նրանք վերաքննիչ դիմելու հնարավորություն ունեին: Դիմեցին: Վերաքննիչը վճիռ կայացրեց ոչ թե, որ ես սխալ եմ կամ որ առաջին ատյանի դատարանը սխալ վճիռ է կայացրել, այլ, որ առաջին ատյանի դատարանի դատավորը վճռի տեքստում մանրամասն չի նշել՝ ինչ պատճառաբանությամբ է հօգուտ ինձ վճիռ կայացրել: Դա հիմք ընդունելով որպես դատավորի կողմից թերացում՝ վերաքննիչի դատավորը գործը նորից ուղարկել է, որ առաջին ատյանը վերանայի, բայց այնպես չէ, որ ասել է Նորայր Գրիգորյանը կամ նրա պահանջը սխալ է, ու «Արարատն» է ճիշտ»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ ընդունում է, որ վճիռը պետք է այնպես ներկայացված լիներ, որ գործին անծանոթ ցանկացած մեկը կարդալիս հասկանար՝ ինչու է այդպիսի վճիռ կայացվել: Ասաց, որ ինքը կարող էր դիմել վճռաբեկ դատարան, սակայն խնդիր չի տեսնում, որ գործը կրկին քննվի ընդհանուր իրավասության դատարանում: Վստահ է, որ ինքը ճիշտ է: Մարտի 1-ից գործը կուղարկեն ընդհանուր իրավասության դատարան:

«Մենք խնդիր չունենք, թող նորից քննվի, որովհետև մեր պահանջն արդար է: Մենք հնարավորություն ունեինք մինչև մարտի 1-ը վճռաբեկ դիմելու, բայց խնդիր չենք տեսնում, որովհետև թուղթ ունենք, պայմանագիր ունենք, մեր պահանջն ավելի քան պարզ է: Ժամանակի հարց է, կսպասենք»,- ասաց նա:

Նորայր Գրիգորյանի հետ միասին «Արարատին» դատի էր տվել նաև ակումբի նախկին բժիշկ Արսեն Շալջյանը: Նա նշում էր, որ ակումբն իրեն պարտք է 4 ամսվա աշխատավարձ՝ մոտ 800 հազար դրամ: Նորայր Գրիգորյանը պատմեց, որ Շալջյանի կողմը 2 մլն-ից ավելի դրամի պահանջ է ներկայացրել: Դատավորը հաշտություն է առաջարկել, ու կողմերը համաձայնության են եկել:

«Ընդհանուր հայտարարի եկան, նույն դատավորի մոտ էր: Շալջյանի գործով դատավորը հաշտություն առաջարկեց, «Արարատի» փաստաբանն ասաց՝ համաձայն ենք: Մի քանի օր ժամանակ տրվեց, հաշտության եկան գումարային հարցում: Շալջյանն իր գումարը վերցրեց: Նրան 800 հազար դրամ էին պարտք: Այդտեղ այլ հարցեր էլ կան՝ տույժ-տուգանք եւ այլն, մոտ 2 մլն 200-300 հազար դրամ էր կազմել նրա պահանջը, բայց 1 մլն 600 հազար դրամով հաշտության եկան: Իրեն 4 ամսվա աշխատավարձ էին պարտք, ուղղակի աշխատավարձն ուշացնելու համար տույժ-տուգանքներ կան: Հաշտության եկավ 1 մլն 600 հազարով, ստացավ, նրա գործը փակվեց»,- պատմեց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դատարանն «Արարատին» իր հետ հաշտության գալ նույնպես առաջակել է, սակայն ակումբը մերժել է:

Գրիգորյանը միակը չէր, որ ակումբի հետ նման խնդիր էր ունեցել: Նախկինում այնտեղ ստեղծված իրավիճակից տուժածներից ոմանք նշում էին, որ միակ մեղավորն առաջին թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանն է եղել: Ըստ նրանց՝ թիմի ղեկը ստանձնելուց հետո նա է որոշել կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը, եւ նրա մեղքով է, որ խաղացողների եւ այլ աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվում: Գրիգորյանը նախկինում ցանկանում էր, որ Անդրեասյանը ներկայանա դատարան, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել, նիստերին միայն ակումբի փաստաբանն է եկել:

«Անդրեասյանին դատարան կանչելու պահանջ չի եղել: Ոչ մենք ենք այդպիսի պահանջ ներկայացրել, ոչ էլ նրանք են ցանկացել: Մեծ հաշվով, նրա հետ կապված ոչինչ չկա, որովհետև նա որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել: Ակումբի նախագահն է ակումբի անունից ստորագրել, ինչքան էլ որ որոշումները կարող է ինքն է կայացրել, բայց մենք, կոպիտ ասած, «Արարատ» ակումբին ենք մեր պահանջը ներկայացրել որպես իրավաբանական կողմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մնացածի մասին թող ակումբը մտածի:

Նախկինում «Արարատի» հետ նման խնդիր են ունեցել նաեւ թիմի նախկին ֆուտբոլիստներ՝ Գեւորգ Նռանյանը, Գորիկ Խաչատրյանը, Վահե Մարտիրոսյանը, Կիրիան Նվաբուեզեն, Ումարու Կաինան: Իրենց խնդիրները մասամբ լուծել էին արտասահմանցիները՝ կամերունցի Կաինան եւ ամերիկացի Նվաբուեզեն: Նրանք դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա եւ պատրաստ էին նույնիսկ ՖԻՖԱ դիմել: Արդյունքում, ինչպես նրանք հետո տեղեկացրին «Հայկական ժամանակ»-ին, իրենց հաջողվել էր ստանալ միայն աշխատավարձի կեսը:

Տպել
2276 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով