Մաշադյանը դատախազ է դարձել մրցույթին մասնակցելու երկրորդ փորձից. Գոռ Աբրահամյան

Հարություն Մաշադյանը  դիմել եւ մասնակցել է 2017թ. հունվարի 13-ին ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից կազմակերպված դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին, որի արդյունքներով ի թիվս այլ մասնակիցների, հաղթող չի ճանաչվել:

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես է Մաշադյանը ընդգրկվել ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։

Ըստ այդմ՝ դատախազության համակարգում առաջացող բազմաթիվ թափուր պաշտոնները համալրելու, այդ նպատակով թեկնածուների ռեզերվ ապահովելու անհրաժեշտությունից 2017թ. փետրվարի 17-ին կազմակերպվել է հավակնորդների լրացուցիչ ստուգում, որին դիմել եւ մասնակցել են նաեւ նախորդ մրցույթին հաղթող չճանաչված 9 քաղաքացի, որոնց թվում՝  նաեւ Հարություն Մաշադյանը:

Աբրահամյանը պարզաբանեց, որ այդ ստուգման արդյունքում մասնակիցներից հաղթող են ճանաչվել երեքը, որոնք այնուհետեւ սահմանված կարգով ուսումնառության ծրագիր են անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում:

Նույն ընթացքում Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտել են դատախազի թեկնածուների ցուցակում ընդգրկված թվով 20 անձինք: Նրանցից 12-ը դատախազի պաշտոնում նշանակվել են 2017թ. վերջին՝ այսինքն Հ. Մաշադյանից ամիսներ առաջ, այդ թվում նաեւ լրացուցիչ ստուգման արդյունքում նրա հետ հաղթող ճանաչված թեկնածուները:

«Այսինքն հատուկ Հ. Մաշադյանի նշանակումն ապահովելու կամ արագացնելու որեւէ նպատակ չի եղել եւ չէր կարող լինել: Ի դեպ, լրացուցիչ ստուգում անցկացնելը սահմանված է օրենքով, ըստ անհրաժեշտության՝ երբեմն կիրառվում է, ինչպես օրինակ՝ 2018թ.:   Հ. Մաշադյանը դատախազի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 23 տարեկան հասակում: Այդ տարիքում դա քաղաքացիների կողմից  դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մրցույթին մասնակցելու եւ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն անցնելուց հետո թափուր հաստիքները լրացնելու միակ եզակի դեպքը չէ»,-նշում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը:

Այսուհանդերձ՝ հաշվի առնելով դատախազի պաշտոնը զբաղեցնելու տարիքային նվազագույն շեմ սահմանելու, ինչպես նաեւ մասնագիտական փորձառության անհրաժեշտությունը՝ «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով նախատեսվել են նման նոր պահանջներ: Ըստ այդմ՝ ներկայում դատախազի պաշտոնին կարող են հավակնել միայն այն անձինք, որոնց 25 տարեկանը լրացած է եւ ունեն իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երկու տարվա փորձառություն:

Ըստ Գոռ Աբրահամյանի՝ Մաշադյանը 2018թ ապրիլին Լոռու կայազորի զինվորական դատախազությունից տեղափոխվել է Երեւան քաղաքի կայազորի զինվորական դատախազություն՝ հավասարազոր պաշտոնի, որը, ի դեպ, գտնվում է դատախազության պաշտոնների դասակարգման ամենացածր օղակում: «Փոխադրումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Երեւանի կայազորի դատախազությունում դատախազի մի քանի թափուր հաստիքներ լինելու պատճառով առաջացել էր խիստ ծանրաբեռնվածություն: Այսպիսի փոխադրումները պրակտիկա են դատախազության համակարգում եւ կապված են լինում դատախազության տարբեր ստորաբաժանումներում առաջացող նմանատիպ խնդիրները լուծելու, էֆեկտիվությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ,-ասում է Գ Աբրահամյանը:

Շրջանառվում է այն կարծիքը, որ  Մաշադյանը առաջին անգամ դատախազ է նշանակվել 2018թ. մարտին, որպեսզի արդեն ապրիլից նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նրա վրա չտարածվի 25 տարեկանը լրացած լինելու պարտադիր պահանջը: 

«Նման խնդիր չէր կարող առաջանալ առհասարակ: Խնդին այն է, որ տարիքի հետ կապված սահմանափակումը, անձի վիճակը վատթարացնող նոր իրավանորմերի՝ հետադարձ ուժ չունենալու պատճառով, չի կարող տարածվել մինչեւ նոր օրենքի ուժի մեջ մտնելը դատախազի հավակնորդների ցուցակում ընդգրկված՝ տարիքային այդ ցենզին չբավարարող թեկնածուների վրա: Այդ սահմանափակումը, հետեւաբար, կիրառելի է 2018թ. ապրիլից հետո դատախազ դառնալու հավակնորդների ցուցակում ընդգրկվողների պարագայում»: Այս իմաստով նման մեկնաբանությունները պարզունակ շահարկումներ են»,- մանրամասնեց Գլխավոր դատախազի խորհրդականը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ մամուլում եւ սոցիալական ցանցներում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կարող էր «23 տարեկան տղան, ով հազիվ մի ԲՈՒՀ ավարտած լինի, չի ծառայել  բանակում, բայց նշանակվում է Երեւանի կայազորի զինվորական դատախազ»: Դատախազությունը մի քանի անգամ պարզաբանե, որ Մաշադայնը ոչ թե Կյազորի զինվորական դատախազ է, այլ դատախազության դատախազ, ինչպես նաեւ նշեց, որ Մաշադյանըծառայել է ՀՀ ԶՈԻ-ում կից հրապարակելով նաեւ զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարը:

Տպել
3220 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ