Ըստ Իջեւանում համառորեն շրջանառվող լուրերի՝ «Պոլիտիկ.ամ»-ը պատվերով հոդվածներ է գրում. Սիփան Փաշինյան (տեսանյութ)

«Փորձում են մարդու մոտ տպավորություն ստեղծել, որ ես ԱԺ պատգամավոր եմ ոչ թե այն բանի պատճառով, որ ինձ Տավուշի մարզում ռեյտինգային ընտրակարգով ընտրել է 17 հազար 155 մարդ, այլ որ բացառապես ես բարեկամ լինելու հետեւանքով եմ հայտնվել ԱԺ-ում եւ ԱԺ պատգամավոր եմ»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ պատասխանելով այսօր «Պոլիտիկ.ամ» կայքում հրապարակված «Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը» վերնագրով հոդվածին:

«Այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդիպեցի մի հոդվածի` «Պոլիտիկ.ամ» կայքում, որը վերնագրված էր «Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը» վերնագրով:

Սկսենք հոդվածի վերնագրից` «Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը»: Տեսեք, եթե ես, որպես քաղաքացի, իմ ֆեյսբուքյան էջի լրահոսը նայեմ եւ տեսնեմ այդ հոդվածը եւ ինչ-ինչ պատճառներով չբացեմ այդ հոդվածը, որ տեսնեմ, թե ինչ է գրված այդ հոդվածում, ինձ մոտ կտպավորվի, որ Սիփան Փաշինյանն ունի մեծ բիզնես: Այդ վերնագիրը, կարծում եմ, հենց այդ նպատակով էլ դրված է: Ենթադրենք, ես որոշեցի բացել եւ կարդալ այդ հոդվածը:

Սկսենք կարդալ այս հոդվածը եւ մեկնաբանելով առաջ գնալ. հոդվածը սկսում է հետեւյալով «ԱԺ պատգամավոր` Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը», որտեղ ֆիքսված է, որ ես Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին եմ, ինչ նպատակ ունի այսպես գրելը, կարծում եմ՝ սրա նպատակն այն է, որ նախկին իշխանավորները, նրանց եղբայրները, եղբորորդիները, ըստ օդում կախված լուրերի, հայտնի էին, որ բիզնեսների մեջ 50 տոկոս փայ են մտել, բիզնեսերի հետ կապ ունեին, կապում էին նրանց հարստությունների, թալանի, շքեղ ավտոմեքենաների հետ, թմրանյութերի հետ, փորձում են հիմա ներկայացնել, որ տեսեք՝ էլի բարեկամական կապը, բիզնեսներ... :

Եւ փորձում են մարդու մոտ տպավորություն ստեղծել, որ ես ԱԺ պատգամավոր եմ ոչ թե այն բանի պատճառով, որ ինձ Տավուշի մարզում ռեյտինգային ընտրակարգով ընտրել է 17 հազար 155 մարդ, այլ, որ բացառապես ես բարեկամ լինելու հետեւանքով եմ հայտնվել ԱԺ-ում եւ ԱԺ պատգամավոր եմ:

Շարունակենք. «Ըստ Իջեւանում համառորեն շրջանառվող լուրերի, Տավուշի մարզկենտրոնի ամենակենտրոնական հատվածներից մեկում՝ Աղստեւ գետի ափին, համալսարանի մոտ, 40 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամով գնել է հողատարածք եւ պատրաստվում է «Լունապարկ» կառուցել»:

Նախ առաջին հերթին միանգամից ասեմ, որ սա ապատեղեկատվություն է, ես որեւիցե հողատարածք չեմ գնել, չեմ պատրաստվում որեւիցե բան սարքել եւ չունեմ 40 հազար դոլարին համարժեք դրամ: Ինչո՞ւ են նման լուրեր շրջանառվում, նախ ասեմ, որ բազմաթիվ լուրեր են շրջանառվում իմ հետ կապված, բայց ամեն դեպքում ինչո՞ւ այսպիսի լուր կա: Ի՞նչ կապ ունեմ ես այս ծրագրի հետ: Ես, որպես Տավուշի մարզի պատգամավոր, պատասխանատվություն եմ կրում այդ մարդկանց առջեւ: Ասում եմ, որովհետեւ ես բացի պատգամավորական գործունեությունից նաեւ հանդիպում եմ տարբեր գործարարների հետ, որպես տավուշեցի, եւ փորձում եմ ներդրումներ բերել մարզ, որն իր հետ կբերի աշխատատեղեր, տնտեսական զարգացում կբերի եւ այլն:

Եւ ես մոսկվաբնակ Արմեն Սիրունյանի հետ հանդիպել եմ այս ծրագրի համար, խոսել ենք եւ նախնական համաձայնությամբ եւ պլանավորման ենք եկել, որ այդտեղ կարելի է որեւէ բան կառուցել: Այդ խոսակցությունից հետո գործարար Արմեն Սիրունյանը եկել եւ գնել է այդ հողատարածքը եւ պատրաստվում է որեւէ ներդրում կատարել այնտեղ, մոտ ապագայում կտեսնեք, թե ինչի մասին է խոսքը: Թույլ տվեք ծրագիրը չբացահայտել, քանի որ չեմ հարցրել նրա թույլտվությունը:

Այսինքն, ես կապ ունեմ այնքանով, որ ես հանդիպել եմ գործարարի հետ, խնդրել եմ ներդրումներ իրականացնել եւ այդ մարդը համաձայնվել է: Ինչո՞ւ են գրել «Լունապարկ», որովհետեւ ես խնդրել եմ, որ ինչ ծրագիր էլ լինի, Իջեւան քաղաքի տեսքի համար լինի այդ «Սատանի անիվ» կոչվածը եւ այդտեղից ենթադրել են, որ կառուցվում է «Լունապարկ»:

Անցնենք առաջ, այստեղ գրված է. «Փաստորեն, Սիփան Փաշինյանը երեխաների մեծ բարեկամ է եւ ամեն ինչ անում է՝ տավուշցի երեխաներին ուրախացնելու համար: Պարզապես, շատ իջևանցիների մոտ հարց է առաջանում, թե ինչու Սիփան Փաշինյանն, ասենք, մեկ տարի առաջ այդ գործարքը չէր արել»:

Առաջին հերթին հոդվածը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ես եմ դա անում: Փորձում են տպավորություն ստեղծել, որ որեւիցե բացասական բան անձի նկատմամբ չունեն, բայց թե խի առաջ չէր անում, իսկ հիմա անումա, փորձում են ցույց տալ, որ տեսեք՝ առաջ չէր անում, որովհետեւ իշխանություն չէին, ղեկավար չէին, հիմա արդեն թալանում են, փողեր են հանել եւ այդ թալանը փորձում են բիզնես սարքել:

Եւ շարունակում են. «Գուցե Փաշինյանը դրսից ներդրողներ է բերել և փորձում է զարգացնել իր հայրենի մարզը։ Այդ դեպքում լավ կլինի՝ նա հրապարակային խոսի այս գործընթացի մասին։

Տեղեկատվությունը ճշտելու համար մենք զանգահարեցինք նաև Իջևանի քաղաքապետարան, որտեղ մեր հարցը լսելուց հետո խորհուրդ տվեցին 15 րոպեից զանգահարել, իսկ 15 րոպե անց չպատասխանաեցին մեր բազմաթիվ զանգերին։ Ըստ ամենայնի, քաղաքապետարանում չեն ցանկանում աղմուկ բարձրացնել և թիրախավորել երիտասարդ պատգամավորի բիզնես նախագիծը։ Մենք կփորձենք տեղեկությունը ճշտել նաև Սիփան Փաշինյանից»:

Այստեղ եւս մեկ անգամ ֆիքսվեց, որ քաղաքապետարանը պաշտպանում է իմ բիզնես շահերը, չեն ուզում ինձ թիրախավորել, որ նախագիծը աղմուկ չբարձրացնի եւ ասում են՝ մենք կփորձենք նաեւ տեղեկությունը ճշտել Սիփան Փաշինյանից:

Ամբողջ հոդվածի իմաստն այն է, որ նախկինում ինչ տեղի է ունեցել, հիմա տեղի էլ է ունենում: Հիմա, այս հոդվածին ի պատասխան եթե ես ասեմ՝ այսօր ինձ Իջեւանից զանգահարել էին, այս հոդվածն էին ուղարկել եւ ասում էին, որ ըստ Իջեւանում համառորեն շրջանառվող լուրերի «Պոլիտիկ.ամ»-ը պատվերով հոդվածներ է գրում եւ ֆինանսավորվում է նախկին իշխանությունների կողմից, շրջանառվող լուրեր կան, ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ոչ: Բայց ես հույս ունեմ, որ «Պոլիտիկ.ամ»-ի խմբագիրը հրապարակային կանդրադառնա այս թեմային եւ կփորձի հերքել այդ տեղեկատվությունը: Այսինքն, սա նաեւ ինձ անհանգստացնում է: Այդպիսի լուրեր են շրջանառվում եւ ես հուսով եմ, որ նա հրապարակային կանդրադառնա եւ կհերքի այդ շրջանառվող լուրերը:

Առհասարակ, որպես ՀՀ քաղաքացի, երբեք ուշադրություն չեմ դարձրել կամ լուրջ չեմ վերաբերվել այն հոդվածներին, որոնք սկսվում են` մեր տեղեկություններով արտահայտությամբ, օդում կախված լուրերի համաձայն արտահայտությամբ, մեր աղբյուրների փոխանցմամբ:

Գրում են՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ համառորեն շրջանառվող լուրերի եւ գրում են այն, ինչ ուզում են: Եթե անգամ մի մարդու մոտ այդ հոդվածը միայն վերնագիրը կարդալով կարծիք է փոխում, ուրեմն համարենք՝ այդ հոդվածը հաջողած է:

Ասեմ ավելին՝ միայն այս ծրագիրը չէ, որը կիրականացվի Տավուշի մարզում, բազմաթիվ ծրագրեր կան եւ ես այդ գործարարների հետ կապի մեջ եմ եւ այո, կան ծրագրեր, որոնք իրականանալու են: Եթե այս տրամաբանությամբ մենք շարժվենք առաջ եւ ամեն ծրագիր կապվի իմ հետ եւ ասեն՝ «Սիփան Փաշինյանի բիզնեսը» եւ ես փորձեմ դրանից հետո պատասխանել «իքս» մամուլի հրապարակումներին, դա ֆիզիկապես միգուցե հնարավոր է, բայց ժամանակավրեպ է եւ ես պլանավորում եմ, որ սա առաջին եւ վերջին անգամն է, որ ես կանդրադառնամ նման ապատեղեկատվություն տարածող հոդվածներին:

Նաեւ կուզեմ խոսել այն մասին, որ մոտ 15-20 օր առաջ հարցազրույց էի տվել «Լայվ նյուզ» կայքին` Կարմեն Դավթյանին, այնտեղ խոսվում էր իմ «ասող լինելու մասին», այդ հարցազրույցից մոտ մի շաբաթ հետո մի 6 անուն կայք որոշում են նույն օրը տեղադրել այդ հոդվածը: Նախ հետաքրքիրն այն է, թե ինչու իմ հարցազրույցից հետո չփորձեցին դա անել նույն օրը եւ առավել հետաքրքիր է, թե ինչու միասին` մի օրվա մեջ, բոլորը նույն վերնագրով որոշեցին գրել «Սիփան Փաշինյանը ասո՞ղ է ՊԵԿ-ում», «Սիփան Փաշինյանը ասո՞ղ է Տավուշում» եւ այլն: Նկատի ունեմ՝ ինչ տեղի է ունենում, գաղտնիք չէ: Ես որոշեցի մեկնաբանել այս հոդվածը ոչ թե, որ ես պաշտպանվելու կարիք ունեմ, այլ ներկայացնելու, թե գոնե իմ պատկերացմամբ` ինչի համար են ստեղծված նման հոդվածները եւ հույս ունեմ, որ քիչ կհանդիպենք նման ապատեղեկատվություն եւ պախարակման փորձ պարունակող հոդվածների»,- ասաց Փաշինյանը:

Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ փորձում է ներդրումներ բերել Տավուշի մարզ, որը իր հերթին կստեղծի աշխատատեղեր, տնտեսական զարգացում եւ մարզը կփորձեն զարգացնել:

«Ես ուզում եմ նաեւ տավուշցիներին ասել, որ երբ համառորեն ինչ-որ լուրեր են շրջանառվում, ես Տավուշի տարբեր քաղաքի փողոցներում հաճախ եմ շրջում, կարող եք նաեւ մոտենալ ինձ, որովհետեւ ես ձեր պես հասարակ քաղաքացի եմ, կարող ենք խոսել ցանկացած խնդրից, հնարավոր ապագայից, առկա խնդիրներից եւ հնարավոր լուծումներից»,- ասաց Փաշինյանը

Տպել
6881 դիտում

IDBank-ը պատերազմական գործողությունների մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև մարտի 31-ը դիմել Բանկ

Boeing 737 օդանավի սկանդալային անհետացման դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն

ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

Դատավորների կենսաթոշակների սահմանման կարգում կլինեն փոփոխություններ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը կանցկացվի ԱԺ հաջորդ քառօրյայի ընթացքում

Պողոս Պողոսյանի սպանության գործով նիստին որպես վկա դատարանում էր երգչուհի Նունե Եսայանը

«ՇԱՆԹ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

Ղրիմը Ռուսաստանի մաս չէր լինի, եթե Ուկրաինան լիներ ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

Մոմի արտադրություն չկա, պաշարները սպառվում են. եկեղեցիներում մոմավառության լուրջ դժվարություններ կարող են առաջանալ

«Լոռին» Վանաձորում հաղթեց «Նոային»

Դատավորներին կվճարվի պակաս ստացած կենսաթոշակի գումարը. ԱԺ-ն քննարկում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասի

ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Սոթքի հանքավայրի մոտ 300 աշխատակիցների կրճատման հարց է առաջ եկել. մոտ 100-ը կրճատվել են. Թագուհի Թովմասյան

Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից եւ դարձնել վարչապետին ենթակա մարմին

Անհրաժեշտության դեպքում Վրաստանը կվերականգնի սահմանափակումները

Արմավիրի եւ Գեղարքունիքի փոխմարզպետներ Ալեքսան Ալեքսանյանը եւ Հենրիկ Մուրադյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից

Քանի՞ մարդ է հեռացել Հայաստանից 2020-2021 թվականներին. պատգամավորի հարցը՝ ՏԿԵ նախարարության ներկայացուցչին

Հազարավոր հույներ գիշերը անցկացրել են դրսում՝ զգուշանալով հերթական երկրաշարժից

Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետը Մարուքյանի հետ հանդիպմանը անթույլատրելի է համարել ԶՈՒ ԳՇ հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրեց

Իսրայելն ու ԱՄՆ-ն վրդովված են Միջազգային քրեական դատարանի որոշումից

Վարչապետը Գագիկ Ծառուկյանին հանդիպման առաջարկ է արել. Լիլիթ Մակունց

2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու համար. գործը դատարանում է

Վրաստանի ընդդիմությունը ժամանակավորապես հետաձգում է ցույցերը

ԱՄՆ Սենատը որոշել է սահմանափակել նախագահի լիազորությունները

Եթե վարչապետը մարտի 8-ին հրաժարական տա, ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինի արտահերթ ընտրություն. Մարուքյան

Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

Մահափորձ կատարած անձինք հիմա որտե՞ղ են, ազատության մեջ են. Հայկ Գևորգյան

Տեսչական մարմինները տնտեսվարողներին զգուշացնում են՝ համաճարակային կանոնների վերահսկողությունը խստացվում է

«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է կամավոր

Մարդակերներին չեք կալանավորել, բայց մեզ կալանավորելու եք. կալանավորելու եք հինգ րոպեում. Արեն Մկրտչյան

Եթե օրենքները ճիշտ չեն, դատավորներից արդարություն մի՛ պահանջեք. պատգամավոր

Հարցում. հասարակության աջակցությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխող դաշինքին նվազել է մինչև 46%

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը վայր է դնում մանդատը. նրան կփոխարինի Արման Բաբաջանյանը

Էդմոն Մարուքյանը կառավարությունում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ

«Եռաբլուր» պանթեոնում արցախյան ազատամարտում զոհվածների ու անհետ կորածների հուշահամալիր կստեղծվի

Այս ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ պարտվենք, հայրենիքի վրա պոկեր են խաղում. Նիկոլայ Ծատուրյան

Հորդորում եմ բոլորին դիմակ կրել. չսպասենք պարտադրելուն, ինքներս կարգապահություն դրսեւորենք. նախարար