Քաղաքացիական պայմանագրից 20 համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված 7 թեկնածուից ընտրվել է 2-ը

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության 24 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանցից 14-ում ընտրությունները հերթական էին, 10-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 20-ում անցկացվեցին համայնքի ղեկավարի, 4 համայնքում`ավագանու անդամի ընտրություններ:

Նախօրեին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների մասնակցության արդյունքները․ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 63 հազար 725 քաղաքացուց իր ընտրական իրավունքն իրացրել է 37 հազար 262-ը կամ ընտրողների 58,47 %-ը։ Այս ցուցանիշը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար բավական բարձր արդյունք է։

Ընտրություններին 70%-ից բարձր մասնակցություն է գրանցվել Ակնաղբյուր, Օհանավան, Արեւաղբյուր, Ծաղկավան եւ Ուրցաձոր համայնքներում։ Ամենապասիվը եղել է Գետահովտում՝ 22,71 տոկոս։

Ընտրությունների մասնակից 65 թեկնածուներից միայն 11-ն են եղել կուսակցական։ 8 համայնքներում ընտրվել են գործող համայնքապետերը, 5 համայնքում՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարները։ Երկու համայնքներում՝ Վարդանաշենում եւ Ուրցաձորում ընտրվել են որոշ ժամանակ առաջ հրաժարական տված համայնքապետերը։

Ուրցաձորում համայնքապետ է ընտրվել այս պաշտոնից հրաժարական տված անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը։ Այստեղ ընտրությանը մասնակցել է 2220 քաղաքացի, Անդրեասյանը հավաքել է 917 ձայն։ Վերջինս 216 ձայնով առաջ է անցել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի աջակցությունը վայելող Գեւորգ Ավետիսյանից։

Ուրցաձորի հրաժարական տված-վերընտրված համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը մեր զրույցում ասաց, որ իր համար զարմանալի չէր ընտրությունների նման արդյունքը․ «Ես հավատացել եմ, ասել եմ՝ հրաժարական կտամ ու կառաջադրվեմ։ Ուզում ե՞ք ամեն տարի հրաժարական տամ ու վերընտրվեմ»։ Ինչպես իր խոսքում նշեց Անդրեասյանը՝ հրաժարական տվեց՝ ցույց տալու համար, որ համայնքի բնակիչները նորից իրեն են ընտրելու։

Վարդանաշեն համայնքում էլ ընտրվել է ամիսներ առաջ լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում ներկայացրած Արթուր Մանուկյանը։ Նրա օգտին քվեարկել է 283 քաղաքացի։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 822 քաղաքացուց իր իրավունքն իրացրել է 528-ը:

Տեղեր համայնքնում վերընտրվել է համայնքի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը։

Վարդաշեն համայնքնում վերընտրվել է համայնքի ղեկավար Գեւորգ Բարխոյանը։

Հայկավան համայնքում ընտրվել է եւս վերընտրվել է գործող համայնքապետ Ռուբեն Ղազարյանը:

Հովտամեջում վերընտրվել է գործող համայնքապետ Արմեն Սարգսյանը:

Նալբանդյան գյուղում վերընտրվել է գործող համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը:

Նոր Արմավիրում վերընտրվել է գործող համայնքապետ Արթուր Ավետիսյանը:

Հառիճ համայնքնում վերընտրվել է համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը։

Ակնաղբյուրում վերընտրվել է համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը։

Վարդենիս համայնքում ընտրվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մելքոնյանը։

Նոր Գեղիում ընտրվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանը։

Արեւաբույրում ընտրվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ջիվան Մանուկյանը։

Ձորագետում ընտրվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։

Աշոցքում ընտրվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը։

Ակունքում ընտրվել է Նիկոլա Խաչատրյանը։

Ծաղկավանում ընտրվել է Իսկանդար Մեհրաբյանը։

Մալիշկայում ընտրվել է Գարիկ Նազարյանը։

Քաղսիում ընտրվել է Ռաֆայել Գրիգորյանը։

Օհանավանում ընտրվել է Էդգար Հայրապետյանը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 20 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր 7 թեկնածու, որոնցից հաղթել են ընդամենը երկուսը՝ Նոր Գեղիում եւ Աշոցքում։

Այս ցուցանիշերի վերաբերյալ այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց, որ եթե իրենք ցանկանային՝ բոլոր 24 համայնքներում կարող էին ներկայացուցիչներ առաջադրել, բայց քանի որ չեն ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել՝ հատկապես ազատ են թողել հենց ՏԻՄ ընտրությունները։

Նշենք՝ ՀՀ Քննչական կոմիտեն էլ տեղեկացրեց, որ փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերեւույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:

Տպել
1940 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի