«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

15/02/2019 schedule22:38

Դերասան Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն այլեւս կայք ունի՝ boheme-theater.am: Այս մասին հայտնում են թատրոնի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ կայքի ստեղծման նպատակը հանդիսատես-թատրոն կապի սերտացումն է. հարթակի շնորհիվ մարդիկ կտեղեկանան ներկայացումների մասին, ինչպես նաեւ կկարողանան օնլայն տոմսեր ձեռք բերել: Ասվում է նաեւ, որ հայաստանյան մշակութային ասպարեզում ոչ մի թատրոն դեռեւս հանդես չի եկել նման նորարարությամբ: Այս մասին խոսել է նաեւ Դուրյանը:

«Ամբողջ աշխարհում բոլոր թատրոններն ունեն կայքեր, որոնցով հնարավոր է ոչ միայն ծանոթանալ տվյալ թատրոնի խաղացանկին, այլեւ օնլայն տոմսեր ձեռք բերել: Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է: Այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց համացանցի, գովազդի, սոցիալական կայքերի: Եվ այս առումով կարծում եմ, որ կայքի ստեղծումը շատ ճիշտ քայլ է: Հայաստանում դեռեւս թատրոնների կայքերի միջոցով հնարավոր չէ տոմսեր ամրագրել, պատվիրել: Մենք Հայաստանում առաջինն ենք, որ կիրառել ենք նաեւ այդ տեխնոլոգիան: Հուսով եմ, որ բոլոր թատրոնները կհետեւեն մեր օրինակին»,- ասել է Նարեկ Դուրյանը:

Դերասանը նաեւ պատմել է իր առաջիկա ծրագրերից: Ապրիլի 26-ին նա դառնում է 60 տարեկան եւ այժմ աշխատում եմ իր 60-ամյակի ներկայացման վրա: Պատրաստվում է մոնոներկայացում անել, որի մեջ ներգրավված է լինելու նաեւ նվագախումբ: Դուրյանը ներկայացնելու է այն ամենը, ինչ զգացել է 60 տարիների ընթացքում: Պատմելու է այն մասին, թե ինչ է կարողացել անել, ինչում է հաջողել կամ չի հաջողել:

Տպել
1947 դիտում

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am