Երևան
13 °C
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշում է, որ հիմա հայ ծանրորդներն արգելված խթանիչներ չեն օգտագործում: Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց այսօր՝ փետրվարի 15-ին՝ ՀՀ ծանրամարտի 2019 թ. առաջնությունն ամփոփելիս: Նա մեկնաբանեց մրցաշարի արդյունքները ու նշեց, որ մարզիկները մրցումներին պատրաստվում են առանց խթանիչների:
«Այսօրվա արդյունքները չեն կարող գոհացնել, բայց այսօրվա արդյունքները նաեւ հիասթափության առիթ չեն: Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ դեռեւս 2 ամիս կա (խմբ. Եվրոպայի մեծահասակների 2019 թ. առաջնությանը): Մարզիկը չի կարող իր մարզավիճակի գագաթնակետին լինել 2 ամիս շարունակ, դա անհնար է, մանավանդ հիմա, երբ մարզիկները մասնակցում են առանց խթանիչների: Ժամանակ է եղել, ես չեմ ուզում փնովել, այդ ժամանակներին ես էլ եմ մասնակից եղել, շատ մարզիկներ օգտագործել են, բայց հիմա չկա դա: Դրա համար մենք պետք է շատ ուշադիր լինենք, շատ կարճ ժամանակում հասցնենք իրենց լավագույն արդյունքներին, որպեսզի կարողանան նույնը ցույց տան մրցումների ժամանակ եւ չվնասեն օրգանիզմը, չվնասեն սիրտը»,- ասաց նա:
Արգելված խթանիչների պատճառով ՀՀ ծանրամարտի հավաքականն օլիմպիական բրոնզե 2 մեդալից է զրկվել, իսկ ֆեդերացիան որակազրկվել ու տուգանվել է: Մեդալներից զրկվել են Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը: Վերջերս՝ 2018 թ. ապրիլին, հայկական ծանրամարտում խթանիչների օգտագործման եւս մեկ դեպք հայտնաբերվեց: Խոսքը Եվրոպայի 2017 թ. մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի մասին է:
Ինչ վերաբերում է ՀՀ ծանրամարտի 2019 թ. առաջնությանը, ապա այստեղ ելույթ է ունեցել ավելի շատ ծանրորդ, քան նախատեսված է եղել: Տղաների եւ աղջիների պայքարին 129-ի փոխարեն մասնակցել է ունեցել 138 մարզիկ: Տղաների մրցումներին մասնակցել է նախատեսվածից 10-ով, իսկ աղջիկների մրցումներին՝ նախատեսվածից 9-ով ավելի ծանրորդ: Առաջնությունը մեկնարկել էր փետրվարի 10-ին: Ավարտվել է այսօր: Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
2 օրից ՀՀ տղամարդկանց հավաքականը կսկսի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Այն կավարտվի մարտի 9-ին: Այնուհետեւ հավաք կանցկացնեն Երեւանում՝ «Օլիմպավանում», վերջին հավաքը կլինի Աբովյանում, ու կմեկնեն Եվրոպայի 2019 թ. առաջնության, որը կայանալու է Վրաստանում՝ Բաթումիում, ապրիլի 6-13-ը: Փետրվարի 18-ից կանանց հավաքականը եւ պատանիները կսկսեն իրենց հավաքը «Օլիմպավանում»: Այդ հավաքից հետո պատանիները կմեկնեն ԱՄՆ՝ մարտի 8-15-ը Լաս Վեգասում կայանալիք պատանիների աշխարհի 2019 թ. առաջնությանը մասնակցելու:
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
© 2024 Հայկական ժամանակ