ՀՀ չեմպիոնը յուրահատուկ կերպով հարգանքի տուրք մատուցեց լեգենդար ծանրորդի հիշատակին

109 կգ քաշային կարգում ՀՀ 2019 թ. չեմպիոն դարձած Սամվել Գասպարյանը յուրահատուկ կերպով հարգանքի տուրք մատուցեց 2018-ի նոյեմբերին կյանքից հեռացած լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակին: Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ առաջնությունում իր ելույթներն ավարտելուց հետո նա լրագրողների հետ հարցազրույցի եկավ Վարդանյանի նկարով շապիկով: Մարզիկը մեկնաբանեց իր քայլը:

«ՀՀ առաջնության հաղթանակը շատ քիչ է նրա հիշատակին նվիրելու համար: Ես կաշխատեմ ավելի մեծ բարձունքների հասնել, որպեսզի նվիրեմ այդ հաղթանակները: Բայց սա նշանակում է, որ նա միշտ մեզ հետ է, նրա անունը միշտ ոսկեզօծ տառերով գրված կմնա, եւ նա միշտ կոգեւորի մեր մատաղ սերնդին, որպեսզի հասնենք նրա դրած արդյունքներին եւ նրա կիսատ թողած գործը շարունակենք»,- ասաց նա:

Սամվել Գասպարյանը ՀՀ 2019 թ. առաջնությանը մասնակցում էր վնասվածքից ու վիրահատությունից հետո: Այսօր նա պոկում վարժությունն ավարտեց 156, իսկ հրումը՝ 200 կգ-ով: Հաղթող դարձավ երկամարտի 356 կգ արդյունքով: Թեեւ մինչեւ գարնանը Վրաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը դեռ պետք է բարելավի կիլոգրամները, սակայն այս պահի համար գոհ է:

«Վիրահատությունից հետո շատ քիչ էի մարզվել: 2 ամսվա ընթացքում այսքան կիլոգրամների եմ հասել: Իմ առաջ 150, 190 կգ բարձրացնելու նպատակ էի դրել: Հիմա ավելին եմ բարձրացնում: Ինձ համար նոր արդյունքներ գրանցեցի, ինչն ինձ ոգեւորեց: Չեմ սահմանափակվում այս կիլոգրամներով, որովհետեւ Եվրոպայի առաջնության համար սա շատ քիչ է: Բայց հուսադրող է, որովհետեւ, եթե 2 ամսվա ընթացքում հասել եմ այս կիլոգրամներին, հաստատ մարզիչներն էլ են ինձ հետ աշխատելու, որպեսզի բարելավեմ այս արդյունքները եւ ավելի շատ կիլոգրամների հասնեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մինչեւ Եվրոպայի առաջնությունը ամենաքիչը 30 կգ-ով պետք է բարելավի արդյունքը:

109 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրեց Սարգիս Կիրակոսյանը: Երկամարտում նա գրանցեց 317 կգ արդյունք: Եռյակը եզրափակեց Դավիթ Յայլյանը երկամարտի 260 կգ-ով: Մրցաշարը մեկնարկել էր փետրվարի 10-ին: Ավարտվեց այսօր: Այն անց էր կացվում Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Տպել
1529 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ