Խորհրդարանական եռօրյա բուռն քննարկումներ կառավարության ծրագրի շուրջ

Ազգային ժողովում եռօրյա քննարկումից հետո երեկ՝ փետրվարի 14-ին, ավարտվեց կառավարության ծրագրի նախագծի քննարկումը։ Ծրագիրն ընդունվեց 88 կողմ եւ 40 դեմ ձայներով․ անհրաժեշտ էր 67 քվե։

Այս երեք օրերին խորհրդարանում բուռն քննարկում էր ծավալվում ծրագրի շուրջ․ փետրվարի 12-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ծրագրի նախագծի ներկայացումից հետո հիսունից ավելի պատգամավոր հերթագրվեց նրան հարցեր տալու համար, ապա հաջորդ օրը քառասունից ավելի պատգամավոր էլ հերթագրվեց ելույթների համար:

Ի սկզբանե վարչապետն իր առաջին ելույթում ասաց, որ, ինչպես նշված է այս ծրագրի հենց առաջին պարբերությունում, առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն։

Խորհրդարանական երեք խմբակցություններն, ըստ էության, բանավիճում էին հիմնականում մեկ մտքի շուրջ․ մի կողմից՝ «ծրագրում չկան կոնկրետ թվեր եւ թիրախներ, ինչպե՞ս ենք հետո գնահատելու կատարված աշխատանքը», մյուս կողմից՝ «առանց կոնկրետ թվերի էլ է հնարավոր հասնել տնտեսական հեղափոխության եւ զարգացման»։

Ծրագրում թվերի բացակայության վերաբերյալ քննադատությունը հնչեցրին կառավարությանն ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Մասնավորապես, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր խոսքում նշեց, որ թեեւ գաղտնիք չէ, որ կառավարության ծրագիրը թվերով հագեցված չէ, այնուամենայնիվ, իր կարծիքով, տնտեսությունն արտացոլվում է թվերի միջոցով, եւ այս կոնտեքստում հարց ուղղեց Փաշինյանին․

«Հաշվի առնելով այն, որ արտահանումը դիտվում է տնտեսության առաջընթացի հիմնական շարժիչ ուժ, ուզում եմ պարզել՝ այս տարվա 7,8 տոկոսը որպես արտահանման աճ զգալի ա՞ճ է համարվում այս ծրագրի տեսանկյունից, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս եք դուք գնահատում՝ զգալի է, թե ոչ։ Եւ 2-3 տարի անց ծրագրի կոնկրետ ո՞ր գրվածի չիրականցման դեպքում, պարոն Փաշինյան, Դուք կասեք, որ այն վտանգված է»։ 

Փաշինյանը պատասխանեց, որ առանձնապես կա 3 կոնկրետ չափանիշ՝ աղքատության եւ գործազրկության ծավալները, հարկերի եւ ՀՆԱ-ի ցուցանիշը, արտահանման ծավալներն ու տնտեսական աճը։ Վարչապետը հավելեց, որ Թանդիլյանի նշած ցուցանիշը, ինչքան էլ տարօրինակ թվա, հեղափոխական աճ է, որովհետեւ այն տեղի է ունեցել հանքարդյունաբերության էական կրճատման պայմաններում։ Ինչ վերաբերում է աղքատությանը եւ դրա վերացման չափելի ցուցանիշներին՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եթե առաջիկա տարիներին ծայրահեղ աղքատությունը նվազի, ինքը կհամարի, որ ծրագիրն այդ մասով չի ձախողել։ Թանդիլյանը, սակայն, մնաց իր կարծիքին՝ նշելով, որ ծայրահեղ աղքատությունը խայտառակություն է, եւ միայն այդ խայտառակության վերացումն իր համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ։

Ծրագրում թվերի բացակայության մասին խոսեց նույնիսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, թե՝ «եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ դուխ եւ կամք, ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, փողի աղբյուր, ժամկետներ ու մեխանիզմ»։

Միեւնույն ժամանակ՝ ԲՀԿ խմբակցությունն առաջարկեց կառավարության ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որտեղ կամրագրվեն ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիսկերը, ծրագրի իրականացման կոնկրետ գործիքակազմը, մեխանիզները, եւ ըստ տարիների պարտականությունները՝ մինչեւ 2023 թվականը։ Սրան ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ որեւէ իրավական ընթացակարգ նախատեսված չէ կառավարության ծրագրի նախագծում լրացումներ անելու համար, հետեւաբար կառավարության կողմից ցանկություն ունենալու դեպքում անգամ չի կարող այդ առաջարկը ներգրավվել, սակայն կան կառավարության ծրագրից բխող փաստաթղթեր, որտեղ կառավարությունը կարող է առաջարկներ ներգրավել։

ԼՀԿ խմբակցությունից էլ մի շարք պատգամավորներ իրենց ելույթներում բազմիցս նշեցին, թե այս օրերի քննարկումներն անցան որոշակի անհադուրժողականության եւ մուննաթի մթնոլորտում: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշեց, որ զարմանում է, թե ինչպես է ընդդիմադիր ուժը իշխանություն դառնալուց հետո կարճ ժամանակում այդքան անհանդուրժող դառնում ընդդիմության նկատմամբ։

Անդրադառնալով Մարուքյանի ելույթին եւ հնչած այն մտքերին, թե հեղափոխություն, ըստ էության, չի եղել, Փաշինյանն իր ելույթում ասաց․

«Ձեզ համար իհարկե հեղափոխություն չի եղել, որովհետեւ որտեղ ձեր քաղաքական բովանադակությունը առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղում ստեղծվում է։ Հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք․․․բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք էստեղ նստած»։

Չնայած որոշակի տարաձայնություններին՝ վարչապետը ներողություն խնդրեց պատգամավորներից, եթե վերջիններս իր խոսքում մուննաթ կամ հեգնանք են զգացել։ Փաշինյանն այս օրերի քննարկումները, ընդհանուր առմամբ, համարեց խիստ հաջողված՝ նշելով, որ 7-րդ գումարման նորընտիր խորհրդարանը համարում է նոր որակի խորհրդարան եւ այս օրերի քննարկումները ցույց տվեցին դա։

Երեք խմբակցությունների պատգամավորներն էլ իրենց ելույթներում նշեցին, որ իրենցից որեւէ մեկը չի ուզում, որ այս կառավարությունը ձախողի, ավելին, ինչպես նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ձախողումը չի լինելու միայն խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության ձախողումը, այլ բոլորինը:

Տպել
2067 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով