Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության մասին հարցեր

14/02/2019 schedule18:50

Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Ռաջեշ Վասուդևանին և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Գյուրջյանին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի ընդունման առթիվ՝ հյուրերը վստահություն են հայտնել, որ այն իրապես կարող է բազմաթիվ դրական փոփոխություններ բերել երկրի զարգացման գործընթացներում: Այնուհետև նրանք անդրադարձ են կատարել Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանում իրականացրած և իրականացնելիք ծրագրերին ու ուղղություններին՝ շեշտելով, որ բանկը փոխգործակցում է ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի, հասարակական կառույցների, միջազգային գործընկերների հետ: Այժմ էլ բանկը մշակում է Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թթ. ռազմավարությունը:

Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ անդրադարձ է կատարել կառավարության կառուցվածքում իրականացվող փոփոխություններին, մասնավորապես շեշտել, որ Սփյուռքի նախարարությունը վերակազմակերպվելու և միանալու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Այն իր առաջնահերթություններում ունենալու է Հայաստան-սփյուռք փոխաջակցության, համահայկական օրակարգի ձևավորման, հայրենադարձության և ինտեգրման, Հայաստանի շուրջ սփյուռքի ներուժի համախմբման հարցերը:

Խոսելով Ասիական զարգացման բանկի հետ սփյուռքի գծով համագործակցության հնարավոր ուղղությունների մասին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախևառաջ նշել է, որ բանկը կարող է իր յուրաքանչյուր նոր ծրագրի մշակման փուլում ներգրավել  սփյուռքահայերին, նրանց հնարավորությունները, ներուժն ու գիտելիքները: Նա նաև նկատել է, որ սփյուռքի նյութական ռեսուրսների կողքին առկա են մարդկային անգնահատելի ներուժը, համահայկական գլոբալ ցանցը, մասնագիտական հայրենադարձություն իրականացնելու հնարավորությունները:

Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաև սփյուռքի պարտատոմսերի թողարկման գաղափարի մասին, որը դեռևս խիստ նախնական քննարկման փուլում է: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ սփյուռքն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի զարգացման գործընթացին, սակայն առկա է զարգացման հստակ և պրոֆեսիոնալ ծրագրերի ներդրման բացը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներին, ծրագրերում սփյուռքի բաղադրիչի ընդգրկմանն առչվող հարցեր:

Տպել
1355 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է