Դուք երեք օր քարոզում եք, որ էս երկիրը պիտի լինի սուպերվարչապետական, ոչ մեկը ոչ մի բան չի կարա անի, վարչապետը պիտի անի

Վերջին երեք օրերին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հնչած հաջորդ գաղափարական թեզը, որին իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անհատական ջանքը՝ քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների բնագավառում եւ հանրային կյանքի մյուս ոլորտներում զարգացման կարեւոր գործոնի վերաբերյալ էր․

«Անհատի զարգացման ուղղությամբ պետության հիմնական գործառույթը քաղաքացիների ստեղծարար ընդունակությունների զարգացման եւ իրացման համար հնարավորություններ ստեղծելն է հանրային կյանքի բոլոր բնագավառներում։ Ըստ այդմ՝ օրենքով չարգելված ցանկացած գործունեություն լինելու է հանրամատչելի, յուրաքանչյու ոք սոցիալական, գիտական, քաղաքական դիրքին արժանանալու է օբյեկտիվ-ստեղծարար ընդունակությունների իրացմամբ»,-ասաց վարչապետը։

«Երբ 2006 թվականին ես մտել եմ քաղաքական գործունեության դաշտ, նախ ինքս ինձ հետ եմ ունեցել խոսակցություն, ապա՝ հանրության հետ։ Ինչո՞ւ եմ ես մտել քաղաքական դաշտ եւ քաղաքական գործունեության ասպարեզ․ ես ինձ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ես եմ։ Եւ ես դուրս եմ եկել հրապարակ, եւ իմ առաջին հրապարակային ելույթներում ասել եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում, որ ինքն իրեն ասի՝ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ։ Եւ հետագայում, երբ էս նախաբանը դրված էր, իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ես ՀՀ քաղաքացուն ասել եմ՝ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես։ Եւ 2018 թվականին սա եղել է այն բանաձեւը, որով Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել քաղաքական փոփոխություն»։

«Եւ մենք ի՞նչ ենք ասում տնտեսական հեղափոխության փուլում»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը․

«Մենք ասում ենք շատ պարզ մի բան, որ կառավարությունն ունի պատասխանատվության եւ անելիքի իր բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացի ունի պատասխանատվության եւ անելիքի իր բաժինը։ Կառավարության եւ անձամբ վարչապետինն է թիվ 1, 2, 3 եւ չորս եւ թիվ 100 պատասխանատվությունը, բայց 101-ը, 102-ը եւ 104-ը պատկանում է քաղաքացուն։ Մենք ասում ենք, որ հնարավոր չէ աղքատություն հաղթահարել առանց աշխատանքի, հնարավոր չէ որեւէ բան փոխել կամ ստեղծել առանց աշխատանքի։ Եւ սրան ի պատասխան՝ մեզ ասում են՝ քաղաքացին հավատում է կառավարությանը, վարչապետին, բայց քաղաքացին ոնց որ թե չի հավատում իր ապագային։ Սա եղել է հաջորդ բանաձեւը, որով Հայաստանում արվել է հեղափոխություն։ Այ երբ ՀՀ քաղաքացին բոլոր քաղաքական գործիչներին՝ ինձ, ձեզ, բոլորին համարում էր ծախված եւ ասում էր, որ ոչ մեկին չի հավատում, մենք ասում էինք, որ պետք չի, որ դուք մեզ հավատաք, պետք է որ դուք ձե՛զ հավատաք։ Եւ ՀՀ էս կառավարությունը ձեւավորվել է ոչ թե, որ քաղաքացին հավատացել է մեզ, այլ հավատացել է ինքն իրեն։ Հետեւաբար մեր կառավարության գոյությունը ՀՀ-ում նշանակում է ՀՀ քաղաքացու հավատն ու վստահությունը ինքն իր եւ իր ապագայի նկատմամբ։ Մեր կառավարությունն ընդամենը էդ հավատի արտահայտությունն է։

Մենք մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին ինքն իրեն հավատա՝ տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, գիտության մեջ, ինքն իրեն հավատա իր դարդերը ոտատակ տալու մեջ, իր խեղճությունը հաղթահարելու մեջ։ Եւ մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք գցում, ասում են՝ ամեն մարդ չի կարա բիզնեսով զբաղվի։ Էստեղ է, որ բախվում են հին եւ նոր մտածողությունները․․․այ բիզնեսով մենակ առանձնահատուկ մարդիկ կարան զբաղվեն․․․ովքեր ունենք դաբրոներ, ովքեր ունենք ախպեր, ախպոր ախպեր, ախպոր ախպոր ախպոր ախպեր, կիլլեռներ, մաֆիոզ կապեր։ Ո՞նց կարա քաղաքացին զբաղվի բիզնեսով, ամեն քաղաքացի չի կարող ՀԴՄ պահանջի, ո՞վ ա, որ ՀԴՄ պահանջի։ Եւ ա՜յ վարչապետը, ա՜յ կառավարությունը․․․եւ դուք ուզում եք ասել, որ դեմ եք սուպերվարչապետական համակարգին։ Դուք երեք օր քարոզում եք, որ էս երկիրը պետք ա լինի սուպերվարչապետական, ոչ մեկը ոչ մի բան չի կարա անի, այլ կլինի վարչապետ, կլինի կառավարություն, մեղրը կարտահանի, փեթակը տեղից տեղ կտեղափոխի, կարմրախայտի հարցը կլուծի, ով ինչ արտահանի․․․այ դա երկիրա։ Ու դուք ասում եք, որ սուպերվարչապետական համակարգին դեմ ե՞ք»,-իր ելույթում այսպես խոսեց Փաշինյանը։

Տպել
2495 դիտում

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա