Մենք բաց ենք թե՛ քննարկումների, թե՛ համատեղ աշխատանքների առումով. Մակունց

14/02/2019 schedule14:55

Ցանկալի կլիներ, որ ի սկզբանե ամրագրեինք վստահությունը կառավարության ծրագրի նկատմամբ եւ սկսեինք աշխատել այդ ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ խմբակցությունում դժգոհություններ չկա՞ն ծրագրից, թե՞ բոլորը միաձայն հաջողված ծրագիր են համարում դա, Մակունցը պատասխանեց. «Ծրագիրը մանրամասն քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության առանձին մասնագիտական տիրույթներում եւ այդ ընթացքում վերհանվել են տարբեր ասպեկտները, տարբեր կողմերը, այդ թվում եւ այն, թե ինչը տեղ չի գտել կառավարության ծրագրում: Այդ մասով «Իմ քայլը» խմբակցությունը տեսել է իր անելիքը եւ թե մենք, որպես օրենսդիր, ինչ կարող ենք անել եւ ինչպես պետք է լրացնենք դա: Ու այո, այդ առումով մեր անելիքը բավականին շատ է:

Միեւնույն ժամանակ ծրագիրը բավականին ընդհանուր է, լայն է, ճկուն է: Եթե մենք գտնում ենք, որ ճանապարհային քարտեզը ձեւավորելիս կա ավել գործողություններ անելու անհրաժեշտություն, ապա այո, մենք այդ առաջարկը ներկայացնելու ենք կառավարությանը»,- ասաց Մակունցը:

Հարցին, թե ինչպիսի՞ն է իր վերաբերմունքը այն հայտարարություններին, որ պատգամավորը քննարկման առարկա չի դարձնում կառավարության ծրագիրը, այլ էմոցիոնալ դաշտում անում է հայտարարություն, որ պատրաստ է ստորագրել կառավարության ներկայացրած ցանկացած առաջարկի, ցանկացած ծրագրի տակ, Մակունցը պատասխանեց. «Ես կարծիք եմ հայտնում որպես խմբակցության ղեկավար եւ կարող եմ կարծիք հայտնել որպես առանձին պատգամավոր` իմ անելիքների հետ կապված, իսկ որպես խմբակցության ղեկավար՝ խմբակցության անելիքների հետ կապված:

Առանձին պատգամավորների արտահայտությունների, իրենց տեսակետների, իրենց էմոցիաների հետ կապված ես որեւէ մեկնաբանություն անել չեմ կարող եւ չեմ ուզում, ցանկություն չունեմ: Որովհետեւ դա տվյալ մարդու դիրքորոշումն է: Դա խմբակցության դիրքորոշումը չէ, որ մենք առանց քննարկելու կուրորեն ընդունենք դա»:

Դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության համար կառավարության ծրագիրը այդքան կատարյա՞լ է, որ որեւէ կերպ ընդդիմության առաջարկները չեն փորձում կառուցողական դաշտում քննարկել, այլ անմիջապես որեւէ պատգամավոր իր պարտքն է համարում ընդդիմության քննադատությունից հետո պաշտպանել վարչապետին կամ կառավարության անդամներին, Մակունցն արձագանքեց. «Նման բան, իհարկե, չկա եւ նման մոտեցում չկա: Վարչապետը հայտարարեց, որ պատրաստ են քննարկել բոլոր խմբակցությունների առաջարկները: Խորհրդարանում տեղի են ունենում բնականոն քննարկումներ, որտեղ մի պատգամավոր կամ մի խմբակցություն ներկայացնում է տեսակետ եւ դրան ստանում է արձագանք: Դա կարող է լինել թե՛ «Իմ քայլը» խմբակցությանը, թե՛ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Մենք բաց ենք թե; քննարկումների, թե; համատեղ աշխատանքների առումով:

Իհարկե, յուրաքանչյուրս հասկանում ենք, որ մյուս խմբակցությունները ունեն իրենց սահմանած մոտեցումները, մենք ունենք մերը: Այն հատվածներում, որտեղ մենք կկարողանանք համագործակցել, շատ ուրախ կլինենք եւ վստահ ենք, որ դրանից բոլորս ենք շահելու:

Չգիտեմ՝ ինչու է ձեզ մոտ այդ տպավորությունը: Միգուցե նաեւ պայմանավորված նրանով, որ ընդդիմության ներկայացուցիչները, նաեւ Էդմոն Մարուքյանը նշեց այդ մասին: Չկա անհանդուրժողականության մթնոլորտ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:  

Տպել
1107 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված