Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակումը

Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«ՀԱՊԿ-ը արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Այս իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար և պետք է հնարավորինս արագ կարգավորվի», - հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակը: Վերջինս միաժամանակ հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ անդամները պաշտպանել են Բելառուսի թեկնածուի նշանակումը:

Բելառուսի արտգործնախարարությունը պնդում է, թե անցած տարեվերջին ՀԱՊԿ-ի քարտուղարությունը որոշման նախագիծ է պատրաստել՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու վերաբերյալ, և որ Զասը դրանից հետո հանդիպել է կառույցի անդամ հինգ երկրների ղեկավարներին ու ստացել նրանց աջակցությունը, գրում է Ազատությունը:

«Դեկտեմբերին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաշվի առնելով՝ մենք ըմբռնումով մոտեցանք այդ հանգամանքին, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չուներ Բելառուսի թեկնածուին հանդիպելու: Ակնկալում ենք, որ հայկական կողմը արդեն մոտ ապագայում կհաղորդի այդ հանդիպման հնարավոր ժամկետների մասին», - հայտարարել է Բելառուսի արտգործնախարարությունը:

Գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից․ Հայաստանը վաղաժամ ետ կանչեց 2017-ի ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, ում «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պնդում է, որ այդ պաշտոնը պետք է Հայաստանինը լինի մինչև 2020 թվականը, և որ հարցը պետք է լուծվի փոխհամաձայնությամբ:

Տպել
842 դիտում

«Մանկական Եվրատեսիլ - 2020»-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի մասնակիցը (տեսանյութ)

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ