Գյումրու թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքերով հարուցվել է քրեական գործ

13/02/2019 schedule20:43

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։

Դատախազությունից մանրամասնում են, որ անցած տարի նոյեմբերի  9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով, օգտագործելով պաշտոնական դիրքը, դպրոցի ուսուցիչուհիներից մեկին 2015-2016թթ․ ուսումնական տարվա ընթացքում, շուրջ 9 ամիս, մեկ այլ ուսուցչուհու փոխարինող դասաժամերն հատկացնելու համար, որպես կաշառք նրանից ստացել է ամսական 10000-20000 ՀՀ դրամ։

Ըստ ձեռք բերված տվյալների նույն դպրոցի տնօրենը մեկ այլ ուսուցչից 2018թ․ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին ստացել է ամսական 50000 դրամ՝ վերջինիս հաստիքը չկրճատելու համար։

Բացի այդ դպրոցի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013-2018թթ․ դպրոցում կատարվելիք փաստաթղթերի պատճենահանումներն իրականացրել է վճարովի հիմունքներով` իրեն համար շահեկան և ձեռնտու պայմաններում, ինչպես նաև դասերի պլանները, փոխադարձ դասալսման մատյաններն ու գրանցամատյանները վաճառել է ուսուցիչներին, մինչդեռ դրանց հատկացումը անվճար է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գումարները դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։ Ընդհանուր առմամբ, դպրոցի տնօրենի գործողությունների հետևանքով անձանց օրինական շահերին առերևույթ պատճառվել է էական վնաս՝ 507․000 ՀՀ դրամի չափով։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի  311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Աղբյուրը հիշեցնում է,  դեռևս 2018թ․ նոյեմբերի 20-ին Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի    311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին  մասի և  313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որի նախաքննությունը ևս շարունակվում է։

Տպել
2916 դիտում

Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավել կուտակված մեքենաներ

Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը

Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը

Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր

Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանելու մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդին

Վթարի հետեւանքով 24 ժամ ջուր չի լինի Երեւանում եւ Արարատի մարզում

Ջո Բայդենի նախընտրական արշավի համար 1,5 միլիարդ դոլար է ծախսվել. հավաքվել է ռեկորդային գումար անանուն աղբյուրներից

Ոչ նյութական Ժառանգության պահպանության համար ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը

Թուրքական բանակի հարվածների հետեւանքով Սիրիայում զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 7-ը

Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բայց ՌԴ կողմում կուտակվել է 1000-ից ավելի բեռնատար

Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները

Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր

33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

Վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակից մեքենաները տարվել են տուգանային հրապարակ

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների

Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

Երևանի Արմենակյան փողոցում այրվել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա

Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 5-ամյա տղան տեղում մահացել է

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Երեկ կատարված 1953 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Ադրբեջանը վերադարձրել է 30 հայ զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են․ ԱԻՊԾ

Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան

Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար

Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)

9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը

Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց

Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում

7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում

Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը

Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում

Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն

Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ