Երևան
33 °C
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին ներկայացնելուց հետո ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Առաջին գծում հաստիքների կրճատումն էր: Ինչպես է կազմակերպվելու այս գործընթացը, ո՞վ եւ ինչ կերպ է որոշելու, թե որ աշխատակիցն է շարունակելու աշխատանքը կամ հակառակը: Նախարարը հստակ պատասխան չուներ: Հստակ էր միայն հաստիքների կրճատման հրահանգը, բայց ով եւ ինչպեսը դեռ հատնի չէ:
«Տարբեր մարզերի համար կգործեն տարբեր մեխանիզմներ, մենք արդեն խորհրդատվական ընկերություններ ենք ներգրավել, ովքեր ուսումնասիրել են եւ արդեն առանձնացրել ենք օղակներ, թե որ մարզում որ օղակն է ուռճացված: Այսինքն, կարող է ստացվի այնպես, որ Գեղարքունիքի մարզում կրճատվի իրավաբանական վարչությունը, Շիրակի մարզում՝ ՏԻ վարչությունը, ես օրինակներ եմ բերում: Այսինքն, չեմ կարող ասել, թե էս պահին էստեղ որ վարչություններին ու բաժիններին կվերաբերվի սա: Բայց վերախմբավորումներ են լինելու, տարբեր բաժիններ իրենց մեջ ներառելու են այլ բաժիններ, անվանումների եւ գործառույթի փոփոխություններ են լինելու: Մարզպետի լիազորությունները կֆիքսվեն տարածքային կառավարման մասին օրենքով, որն արդեն կառավարությունում է, շուտով կշրջանառվի»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
Ինչ է նախատեսվում փոխմարզպետների մասով, քանիսը կաշխատեն Շիրակի մարզպետարանում՝ ՀԺ-ի հարցին նախարարը պատասխանեց՝ թիվը կորոշվի կրճատումների արդյունքում:
«Այսինքն, կառավարության որոշում պիտի լինի, նախագծով այս պահին նախատեսված է 1 փոխմարզպետ, եւ հիմա մինչ նախագծի որոշում դառնալը մենք բոլոր տեղերում արդեն անցում ենք կատարել մեկական փոխմարզպետերի, միայն 2 մարզում կա երկու փոխմարզպետ: Պետք է հասկանանք՝ բարդություն առաջացնու՞մ է աշխատել մեկ փոխմարզպետով, թե՝ ոչ: Կարծում եմ, չի առաջացնում, եւ նախագիծը հենց այդպես էլ կընդունվի: Այնուամենայնիվ, քննարկելի է դեռեւս»:
Խոսվեց նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառման մասին, որով բլոգերը մտահոգություն էր հայտնում Անին առանց Թուրքիա գնալու տեսնելու եւ առկա բարդությունների հետ կապված:
«Հայ ու ռուս սահմանապահների միմյանց հետ ունեցած անճշտությունների հետևանքով մենք չտեսանք հինավուրց հայկական մայրաքաղաքը: Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը հսկում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը: Հայկական կողմը թույլտվություն ստանալու համար ուղղորդում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Մոտ 3 շաբաթ տեւեց սա: Որպես բոնուս մենք մոտիկից տեսանք, թե ինչով են ապրում սահմանամերձ գյուղերի բնակիչները»,-գրել է Լապշինը: Ըստ նրա, անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է շատ կարևոր զբոսաշրջային օբյեկտ՝ բաց թողնելով հայկական կողմից 300 մետր հեռավորության վրա գտնվող սեփական հինավուրց մայրաքաղաքը երկիր ժամանած զբոսաշրջիկներին ցույց տալու հնարավորությունը:Լուսանկարը Լապշինի ֆեյսբուքյան էջից
«Խնդիրն այն է, որ հին խորհրդային ցանկապատը ձգվում է իրական սահմանից 3-4 կմ այն կողմ, որտեղ զորամաս է տեղակայված: Դրանից այն կողմ անցնելու հնարավորություն չկա: Չնայած որ կարող էին զբոսաշրջիկներով շատ ավտոբուսներ տանել: Սա նաեւ հնարավորություն է, որ տեղի բնակիչները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, կարողանան գումար վաստակել», - գրել է բլոգերը:Լուսանկարը Լապշինի ֆեյսբուքյան էջից
Նախարարը լսեց, սակայն ասաց՝ խնդրին խորապես ծանոթ չէ, անպայման կուսումնասիրի եւ նկատի կունենան:
«Ես կարծում եմ, որ զբոսաշրջության մեջ դա կարող է լինի եւ կարեւոր ուղի դառնա, եւ այս հարցում մեր գործընկեր գերատեսչության հետ, մասնավորապես սա ազգային անվտանգության խնդիր է, նաեւ սահմանապահների հետ քննարկման ու բանակցության խնդիր է: Հարցը կբարձրացնեմ եւ շահագրգիռ եմ, որ այն լուծվի: Խնդրին մանրամասն չեմ տիրապետում, խոստանում եմ, հետամուտ կլինեմ»:
Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Սերբիայի ԱԳՆ պետական քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Թուրքիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղկի առաջին դեպքը
42-ամյա տղամարդը Ջրվեժում անկանոն կրակոցներ է արձակել հրացանից. հայտնաբերվել է 9 պարկուճ
Էջմիածնում 67-ամյա տղամարդուն դանակահարելու համար 27-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
Պուտինը հայտնել է, որ Միշուստինն ու Վոլոդինը առաջիկայում կմեկնեն Բաքու
Սերժ Սարգսյանն «անիծեց» Իշխան Սաղաթելյանին և ճանապարհեց. Ալեն Սիմոնյան
Ռուբեն Ռուբինյանը վերահաստատում է՝ հայկական կողմի օրակարգում «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
1,5 տարի ունենք՝ Բերձորի և Աղավնոյի բնակիչների և ճանապարհի խնդիրը լուծելու համար. Արմեն Գրիգորյան
Նրանց երազանքը փոխադարձ է. Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Նիցցայի հայազգի գործիչներին
Կենցաղում օգտագործվող մետաղական գազի բալոնները վտանգավոր են. ԱԻՊԾ-ը զգուշացնում է
Կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը 2023թ-ի հունվարից կբարձրանան. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը 1 միլիարդ 385 միլիոն դրամ հատկացրեց մի շարք մարզպետարանների
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է ՀԲ ծրագրերի ղեկավար Ելենա Տիմուշևային
Էրեբունի վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Պուտինն ու Ալիևը
Հարկաբյուջետային քաղաքականությունը կուղղվի 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը. Կառավարությունն ընդունեց նախագիծը
Շնորհակալ եմ հավատի ու վստահության համար. Սեդա Սաֆարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ
Քաղաքացիներից ստացած բողոքների և նամակների հիման վրա ՊՎԾ-ում հարուցվել է 5 քրեական գործ
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ ներգրավվածությունը Արցախում հումանիտար հարցերին և ռազմագերիների ազատ արձակմանը
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին
Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը․ փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Արագածոտնի մարզ
Շիրակի մարզում հրդեհ է բռնկվել երկաթուղու գնացքի վագոններից մեկում
ՀՀ կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է
ՀՀ-ում ստացած վարորդական իրավունքի վկայականները հնարավոր է ընդունվեն ՌԴ-ում. Պետդուման նախագիծ է մշակել
Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի և 4 մարզերի բազմաթիվ հասցեներում
2 օրում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա
Պոկված տանիքներ, վնասված այգիներ. ուժեղ քամու և առատ անձրևի պատճառով Արցախի Ասկերանի շրջանը մեծ վնասներ է կրել
Կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկից
Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ. Ժաննա Անդրեասյան
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը
Ողբերգական դեպք Երևանում. բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում տղամարդու դի է հայտնաբերվել
«Օգտվել հնարավոր չէ». Երևանում հասարակական զուգարանները սակավաթիվ են և անմաքուր, ի՞նչ է առաջարկում քաղաքապետարանը
Ամասիայում բնակարաններից մեկի ավտոտնակից առանձնապես խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել
Գարգառ բնակավայրով անցնող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիմքով մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (տեսանյութ)
© 2022 Հայկական ժամանակ