Երևան
30 °C
Օլիմպիական եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն իր 90-այակի օր, ինչպես ամեն օր, գնացել է իր անվան մարզադպրոց: Աշխատակիցները ու սաների ծնողները, սակայն, կարողացել են այնպես անել, որ այս օրը՝ փետրվարի 11-ը, նրա համար յուրահատուկ ու տարբերվող լինի մյուս օրերից: Մեծ շուքով դիմավորել են ու շնորհավորել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ չէր կարող նույնիսկ այս օրով բացակայել դպրոցից եւ որ աշխատակիցների ու ծնողների վերաբերմունքից շատ շոյված է:
«Եթե ես բացակայեմ դպրոցից, ուրեմն կյանք չունեմ: Դպրոցն իմ կյանքն է: Եթե այստեղ չլինեմ, չեմ կարող ապրել: Շատ լավ անցկացրեցինք: Ներս մտա, բոլոր աշխատողները, ծնողները հավաքվեցին, շնորհավորեցին: Շատ ուրախ եմ: Անցած տարիներին աշխատողները նույն կերպ շնորհավորել են: Շատ ուրախ եմ նրանց վերաբերմունքի համար: Նրանց էլ քաջառողջություն եմ ցանկանում»,- ասաց նա:
Մարզական կարիերայի ընթացքում Ազարյանը բացառիկ արդյունքների է հասել: Նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե ու 10 բրոնզե մեդալ: Կարիերան ավարտել է ոտքը պատահաբար վնասելուց հետո: Նախ չի կարողացել մեկնել Մոսվկա՝ հավաքի, այնուհետեւ մի քանի մրցումներից հետո ավարտելու որոշում է կայացրել: Խոստովանում է, որ իր համար հատուկ նշանակություն ունեն օլիմպիական մեդալները:
«Ամենակարեւոր մեդալը օլիմպիականն է: Իսկ մեր օլիմպիական մեդալները գողացել ենք, չունենք: Երբ հարցնում են, ասում եմ, որ օլիմպիական մեդալը ամենակարեւորն է, որով կարող ես հպարտանալ: Ոչ թե չեմ նեղվում, այլ ուղղակի.... Հրանտ Շահինյանը (նրանն էլ են գողացել) ասում էր. «Մեր մեդալները գողացան, մենք առանց մեդալի օլիմպիական չեմպիոններ ենք»»,- ասաց նա:
Իր մարզական հաջողությունների մասին խոսելիս Ազարյանը հաճախ է պատմում, որ դրանց հասել է շնորհիվ նրա, որ դարբնի աշակերտ է եղել: Այդ աշխատանքի միջոցով ֆիզիկապես կոփվել ու ուժեղացել է, եւ այդ ուժն օգտագործել է սպորտում: Ընդգծում է, որ հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել ու նպատակասլաց լինել:
«Տաղանդը տաղանդ է: Դրա հետ միասին աշխատասեր պետք է լինել, որ կարողանաս հասնել քո նպատակին: Եվ քո հաջողություններից հետո չպետք է ուրախանաս մտածելով, որ սա վերջինն է: Պետք է անընդհատ շարունակես»,- ասաց նա:
Ազարյանը ոչ միայն կարիերայում է հաջողակ, այլեւ անձնական կյանքում: Կնոջը՝ Ելիզավետային, հանդիպել է, երբ երկուսն էլ ուսանող են եղել, սովորելիս են եղել Երեւանի ֆիզկուլտուրայի տեխնիկումում: Ավելի քան 6 տասնամյակ է միասին են: 4 երեխա ունեն, թոռներ, ծոռներ: Դժվարանում է կոնկրետ նշել՝ որն է ե՛ւ կարիերայում, ե՛ւ անձնական կյանքում հաջողակ լինելու գաղտնիքը: Կարծում է, որ հավանաբար միմյանց նկատմամբ լավ վերաբերմունքն է:
«Դժվար հարց է: Իմ ընտանիքը շատ եմ սիրում, բոլորս միմյանց նկատմամբ շատ լավ վերաբերմունք ենք ունեցել, որովհետեւ մեր ընտանիքի մեծամասնությունը մարմնամարզությամբ է զբաղվում: Տիկինս՝ Լիզան, հանրապետության չեմպիոն է, Էդիկս օլիմպիական չեմպիոն է: Կարողացանք հավաքվել եւ սարքել շատ լավ ընտանիք, որով մինչեւ հիմա հպարտանում ենք»,- ասում է նա:
Հաճախ Ազարյանը նաեւ սիրով պատմում է իր ու կնոջ սիրո պատմությունը: Վերջինս Ախլցխայից է Հայաստան եկել: Վրաստանի առաջնությունում առաջին տեղն է զբաղեցրել, եւ ասել են, որ պետք է Երիկյան ազգանունը փոխի Երիկաշվիլիի: Հայրը զայրացել է, ու նրան Հայաստան է բերել, որպեսզի այստեղ մարզվի:
«Այդպես ծանոթացել ենք, եւ բոլորը շատ նախանձում էին, որ շփվում եմ Ախլցխայից եկած աղջկա հետ: Դարձել ենք լավ ընտանիք, եւ մինչեւ հիմա մեր ընտանիքով ուրախանում ենք»,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ հավանաբար շատ աղջիկների սրտեր է կոտրել ժպիտով պատասխանում է՝ այո՛:
Երեկոն Ազարյանն անցկացնելու է ծննդյան օրն ավելի մեծ շուքով տոնելով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ գագիկ Ծառուկյանը ռեստորաններից մեկում խնջույք է կազմակերպել նրա պատվին: Մինչեւ այդ լեգենդար մարզիկը շնորհավորանք է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Հայաստանում հայտարարված սգո օրերն աշխատանքային են
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքերի հետ կապված ովքեր և ինչ նպատակով են տարածում ապատեղեկատվություն
Պարգևատրվել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի հաղթող Մհեր Օհանյանը
Զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը, համաչափությունը մտահոգության տեղիք է տվել
Սուսաննա Հակոբյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
ժամը 21:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 դի, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի (թարմացված)
Արցախում ևս սգո օր կհայտարարվի, կխոնարհվի պետական դրոշը
Մայրաքաղաքի կենտրոնում օդը աղտոտված է. ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել այն և ինչպես պաշտպանվել
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է 4.6, ազոտի երկօքսիդիինը՝ 2.6 անգամ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի դին՝ սավանով կախված վիճակում
Քննարկվում է խոշոր եղջերավորների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ծրագիրը
Կառավարության որոշմամբ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը
Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է Մ-12- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարությանը
Առգրավվել են «Սուրմալու»-ի հարակից տարածքի բոլոր տեսաձայնագրող սարքերը, քննության առարկա են բոլոր վարկածները
Անի Խաչատրյանի անդրադարձը՝ «Սուրմալուի» սեփականատիրոջ և «Հանրապետություն» կուսակցության կապին վերաբերող նամակներին
ՀՀ-ում սուգ կհայտարարվի․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալուի» տարածքում կա 3 անհետ կորած և 16 զոհ
Զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն
«Սուրմալուի» ողբերգությամբ պայմանավորված Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
Սուրեն Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն
Շիրակում կորոնավիրուսն ակտիվացել է, պատվաստումային գործընթացը՝ նվազել
Առողջապահության նախարարն այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Նշվել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման տարեդարձը
Անհետ կորածների թիվը դարձել է 3 (թարմացված)
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 54 դեպք
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում
Ոստիկանները պարզել են Գյումրու հարկայինի շենքը պայթեցնելու ահազանգ հնչեցրած քաղաքացու ինքնությունը
Մի քանի փողով գրողներ պատմում են, թե Սուքիասյանն է պայթեցրել, որ բիզնեսը խլի. Իոաննիսյանը՝ տարածվող լուրերի մասին
Շարունակվում են հանրակրթական ուսհաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները
Վթարային ջրանջատում Վեդիում
Անհետ կորածների թիվը դարձել է 4 (թարմացված)
Վրաստանի վարչապետը ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած
Լոռիում խոտը հակավորելու շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ տրակտորի վարորդը կասկածվում է հանդամասի տիրոջը սպանելու մեջ
© 2022 Հայկական ժամանակ