Ոստիկանները կեղծ 100 դոլար իրացնելուց հետո երկու երիտասարդի են բռնել (տեսանյութ)

11/02/2019 schedule16:10

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով կեղծ թղթադրամներ են իրացվում։

Մասնավորապես, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ՝ փոխարենը ստանալով հայկական դրամներ։ Այլ կերպ ասած՝ արտարժույթի փոխանակման գործարք են կատարել։

Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալները ստանալուն պես, ձեռնամուխ եղան ծավալուն հետախուզական միջոցառումների, որոնց արդյունքում նրանց օպերատիվ տեսադաշտում հայտնվեց երկու երիտասարդ։ Քրեական հետախույզները կազմակերպեցին դարանակալումներ՝ հետևելով նրանց շարժին։ Օրեր տևած միջոցառումների արդյունքում երիտասարդները փաստով բռնվեցին։

Նոր Նորքի Նելսոն Ստեփանյան թիվ 44 հասցեում տեղակայված բանկոմատով կեղծ 100 դոլարանոցը դրամով փոխանակելու գործարքից անմիջապես հետո կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ, երիտասարդներին բռնեցին հենց դեպքի վայրում։ Այդ ընթացքում նրանցից Տիգրան Սարգսյանը մոտի դրամներն ու դոլարները նետել է փողոց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին երեք հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ և տարբեր արժեքներով դրամներ։ 

Երիտասարդները բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ խուզարկվեցին։ Նրանցից Գևորգ Ղազարյանի մոտ հայտնաբերվեց դարձյալ 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ։ 

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Երևանի բնակիչներ Սարգսյանն ու Ղազարյանը 8 հատ կեղծ 100 դոլարանոց են իրացրել նաև փետրվարի 2-ին և 7-ին։ Գործարքները կատարվել են դարձյալ նույն բանկին պատկանող բանկոմատներով։ 

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հենց նույն օրը հարուցվել է քրեական գործ։  Տիգրան Սարգսյանն ու Գևորգ Ղազարյանը ձերբակալվել են։ 

Հանգամանքները պարզվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ։

Տպել
1628 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է