Խուճապ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա»-ի ուղեւորները Մոսկվա չեն հասել

09/02/2019 schedule21:55

«Պոբեդա» ռուսական ավիափոխադրողն անակնկալի է բերել Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորներին: Այսօր ժամը 20:00-ին նախատեսված չվերթը չեղարկվել է, ինքնաթիռը Գյումրի չի ժամանել: Չվերթի տոմսեր ունեցող քաղաքացիներին որեւէ մեկը բացատրություն չի տվել: «Երբ փորձեցինք իմանալ, թե ինչ խնդիր կա, ասացին, որ թռիչքը ոչ թե հետաձգված կամ տեղափոխված է, այլ՝ հանված: Փոխհատուցում էլ չկա: Ասեցին՝ մեկ ամսում կտան էդ գումարը: Ահավոր է: Մենք երկկողմանի 5 տոմս էինք գնել «Պոբեդա»-ից, որ եկել էինք Գյումրի, վճարել 40.000 ռուբլի: Եվ այսօր էլ գնալու էինք: Ու էսպես եղավ, հիմա էլ փոխհատուցում չկա: Բայց ստիպված եմ գնալ, հիմա Երեւան եմ գնում, տոմսեր պատվիրեցի, ճար չկա, պետք է գնանք, 1 տոմսի համար վճարելու եմ 80.000 ռուբլի, որ տեղ հասնեմ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ուղեւորներից մեկը: 

Առավել անելանելի էր այն ուղեւորների վիճակն, ովքեր պետք է Մոսկվայից շարունակեին իրենց ճանապարհը: Մեծ էր հատկապես Սուրգութ մեկնողների թիվը: Որեւէ մեկը չկար, որ շիվարած եւ փաստացի խաբված մարդկանց կարողանար իրավիճակը նորմալ բացատրել եւ հստակեցնել, թե փոխհատուցման խնդիրն ինչպես է լուծվելու, ինչպես են հասնելու Մոսկվա, որ իրենց ճանապարհը շարունակել կարողանան:  

Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից «Պոբեդա» ռուսական ավիափոխադրողից բացի նաեւ շատ կարճ ժամանակամիջոց, «Տարոն Ավիա» հայկական փոխադրողը փորձեց աշխատել, սակայն, ըստ «Տարոն Ավիա»-ի  «Պոբեդա»-ն դեմպինգային քաղաքականություն վարեց, ինչի հետեւանքով հայկական ավիափոխադրողը դադարեցրեց իր գործունեությունը հայկական ավիաշուկայում:

Փաստացի, ռուսական ավիափոխադրողն այսօր խաբեց Գյումրի-Մոսկվա չվերթի 180 ուղեւորներին, ովքեր օրեր առաջ Գյումրի էին ժամանել Մոսկվայից գնված երկկողմ տոմսերով:

Ի դեպ, նույն խուճապն է եղել նաեւ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: «Պոբեդա»-ով Մոսկվա գնալու հնարավորությունից զրկված ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է. «Տղես մնաց Մոսկվա, չկարողացավ գար Լենինական էդ ռեյսով: Կռիվ-դավով տոմսերը փոխեցի: Ամենաուռոդ կամպանիան է: Ժողովուրդը կոտորվում էր օդանավակայանում, հեչ բան չէին բացատրում: Ինչ-որ պագրանիչնիկների հետ պրոբլեմ ուներ «Պոբեդա»-ն: Աչքիս կանտրաբանդա էին բռնել, բայց ոչ պասաժիրներինը»:

Տպել
24222 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին