Հայկական նոր հումորային նախագծին կկարողանան մասնակցել նաեւ արտասահմանցիներ

Հայկական հումորային նոր նախագծին, որն անցկացվելու է ուկրաինական «Лига смеха»-ի ձեւաչափով, մասնացկելու իրավունք կունենան ոչ միայն հայերը, այլեւ արտասահմանցիները: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Հումորի լիգա» նախագծի եւ FunnyMen Production-ի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը: FunnyMen Production-ը նման պայմանավորվածություն ձեռք է բերել այն բանից հետո, ինչ հայկական «Հումորի լիգայի» հավաքական թիմը «Лига смеха»-ում հաջող ելույթներ է ունեցել ու եթերաշրջանին մասնակցելու իրավունք ստացել: Եթերում «Лига смеха»-ի հայկական տարբերակը կլինի սեպտեմբերից:

«Նախնական պայմանագիր ունենք: Բացի նրանից, որ այստեղ փառատոնն ենք ցույց տալու ու շատ հավանական է, որ եթերաշրջանի մեր խաղերը միաժամանակ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ուկրաինայում գնա եթեր՝ սեպտեմբերին Հայաստանում բացվելու է «Лига смеха»-ն՝ միջազգային լիգա: Հիմա դեռ գնում է «Հումորի լիգան», սեպտեմբերից արդեն պաշտոնական կլինի «Лига смеха»-ն, որին կարող են մասնակցել ցանկացած երկրի ներկայացուցիչներ: Հայաստանի մասնակիցները հանդես կգան հայերենով, այլ երկրների մասնակիցները՝ ռուսերենով (խմբ. նախագիծն ունի 2 պաշտոնական լեզու՝ ուկրաիներեն եւ ռուսերեն)»,- ասաց նա:

Իսկ առայժմ «Հումորի լիգայի» անդամները պատրաստվում են ուկրաինական եթերաշրջանին, որին հասել են 3 փուլ (այդ թվում հեռուստատեսային գալահամերգը) հաղթահարելուց հետո: Եթերաշրջանը սկսվելու է մարտից: Շուտով թիմի տղաները կսկսեն սցենարային աշխատանքները:

«Վաղն (խմբ. փետրվարի 9-ին) առավոտյան մեր այստեղի գեղարվեստական ղեկավար Վահե Խաչատրյանը ու թիմի անդամները (նրանցի մեկը՝ Աշոտ Վարդանյանն այնտեղ է) կմեկնեն Կիեւ, բոլորը կլինեն Կիեւում: Սկսվում են սցենարային աշխատանքները: 4 օրից էլի սցենարային աշխատանքներով զբաղվելու համար այստեղից կմեկնեն Ազատը, «Արցախից» Ավետը, Տիգրանը ու Գոռը՝ «Զվերապոլիս թիմից»»,- ասաց Արմեն Սուքիասյանը:

Եթերաշրջանը տեւելու է 1 տարի: Ընթացքում լինելու է նաեւ 1 ամառային եւ 1 ձմեռային գավաթի խաղարկություն: Եթերաշրջանին մասնակցությունը ֆինանսավորում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Գավաթների խաղարկություններին կմասնակցեն, եթե ֆինասական միջոցներ լինեն:

Արմեն Սուքիասյանը կարեւորում է միջազգային հումորային նախագծերին հայերի մասնակցությունը: Ըստ նրա՝ դա զարգանալու, միջազգային փորձը սովորելու հիանալի հնարավորություն է: Ընդգծում է, որ ոլորտին թարմություն է անհրաժեշտ, իսկ դա հնարավոր կլինի միայն միջազգային նման շփումների միջոցով:  

«Մենք այնտեղից կարող ենք ֆորմատային, աշխատանքային փորձ բերել: Նույնն է, ինչ սպորտում. երբ հումորը փակ վիճակում է զարգանում, զարգացում չի ապրում, մեծ հաշվով, դառնում է ավելի նեղ կենցաղային ու իրավիճակային: Այնպիսի հումորի համար, որն իր մեջ ունի դրամատուրգիա, հումորային մյուս բաղադրիչները, դրսի փորձ է պետք: Դա մեկ: Երկրորդ, երբ երեխաները տեսնեն մեծերի հաջողությունը, կոգեշնչվեն: Մենք «ԵրՄի»-ից ու «Նովիե արմյանի»-ից հետո չունեցանք КВН-ային լուրջ հաջողություններ: Այսինքն՝ մենք միջազգային հեռուստաեթերում հումորի ոչ մի ձեռքբերում չունեցանք: Իսկ հիմա մեծ հաշվով Ռուսաստանի ժամանցային հաղորդումների լավագույն պրոդյուսերները «Նովիե արմյանիի» տղաներն են: Հիմա մենք ընտրել ենք КВН-ի ալտերնատիվը, որն ավելի ժամանակակից է, ժամանակի թելանդրանքին ավելի համապատասխան է, ավելի մոդերն: «Лига смеха»-ն է, որն իր տեսակի մեջ աշխարհում առաջինն է»,- ասաց նա:

Հայ հեռուստադիտողները «Лига смеха»-ի 3 փուլերում «Հումորի լիգայի» տղաների ելույթները դիտելու հնարավորություն կունենան շուտով: Կցուցադրվեն մարտ ամսին: Կլինեն «Շանթի» եթերում:

Տպել
4702 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան