Գերմանիայից փոստային առաքման միջոցով թմրանյութի պարունակությամբ դեղահաբեր են փորձել տեղափոխել ՀՀ. ՊԵԿ

08/02/2019 schedule15:55

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս.Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին: 

Ինչպես հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, անձնական խուզարկության արդյունքում ծանրոցում առկա քսուքի պլաստմասե տարայում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 279 ամբողջական դեղահաբ, ինչպես նաև նույն դեղահաբի 4 կտոր:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ քաղաքացիներ Ս.Ա.-ն և Հ.Կ-ն քննիչի որոշմամբ  ձերբակալվել են: Իրականացվում է նախաքննություն:

Տպել
623 դիտում

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել՝ ձայնագրության մասով առաջարկին»

Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

Կորոնավիրուսով վարակված զինծառայողների վիճակը լավ է․ ՊՆ մամուլի խոսնակ

Հայբիզնեսբանկը բուժաշխատողների կողքին է

178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր. ԱԻՆ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս

Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

Կորոնավիրուսի մասին ԵԽ-ի զեկույցի հիման վրա դատարանն ազատ է արձակել գրեթե մեկ տարի անազատության մեջ գտնվող մեղադրյալին

Օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ. պետական ապարատն աշխատում է ուժերի գերլարումով

1 օրում ախտահանվել է Արցախ մտնող 148 տրանսպորտային միջոց

Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա. վարչապետ

Այսօր գիշեր ՀՀ որոշ շրջաններում կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյուն

Ռազմարդյունաբերական գերժամանակակից բազմապրոֆիլ համակարգը ամբողջությամբ նախագծվել է Հայաստանում. Հակոբ Արշակյան

ԲՏԱՆ-ն նախատեսում է 930 մլն դրամ հատկացնել դրամաշնորհային ծրագրերին. բուժքույրներին փոխարինող ռոբոտը լավ գաղափար կլինի

Հրաժարականիս պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են. Ճաղարյան

Իտալիայի ֆուտբոլի առաջնության թիմերը պատրաստվում են մրցաշրջանը վերսկսելուն

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ չեն կարող սպասել մինչև համաճարակի ավարտը. Աննա Հակոբյան

290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով. վարչապետ

«Zoom» և «Skype» հավելվածներով առցանց հանդիպումների հնարավորություն՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանի շրջանակներում