«Հայրենիք» կինոթատրոնի մոտ տրանսպորտային երկհարկանի հանգույցը կլինի նորմերի խախտում. ճարտարապետ

Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, որը հրապարակվեց օրեր առաջ, հանրության շրջանում ստացավ անհայտորեն դրական արձագանք: Մասնագետները, սակայն, այն միանշանակ չեն ընդունում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ծրագրվող հանգույցի լուսանկարները, գրել էր. «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթեւացնի երթեւեկությունը Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն»:

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Երեւանի քաղաքաշինության խորհրդի անդամ Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ վերոնշյալ նախագիծը գոյություն ունի դեռ 2017 թվականից: Ժամանակին այն մի քանի անգամ քննարկվել է քաղաքաշինության խորհրդում ու նույնքան էլ մերժվել: Մուշեղյանը եւս դեմ է ճանապարհային այս երկհարկանի հանգույցին ու թվարկում է մի քանի պատճառ: Առաջինը եւ ամենակարեւորն, ըստ նրա, այն է, որ քաղաքաշինական նորմերի համաձայն, հրապարակներում անթույլատրելի է մեկից ավելի հարկ ունեցող հանգույցը, որովհետեւ դա աղավաղում է տարածքի ճարտարապետական կերպարը:  

«Երկրորդը՝ վերեւի ամբողջ հարթությունը մոտ երկու մետր բարձր է մայթերից: Կողքից անցնողն այդ հարթությունը չի տեսնում, որով մարդիկ, իբր թե, հիանում են: Եթե անցորդի առջեւ կա պատնեշ, չի տեսնում այդ հարթությունը, շենքերը կարո՞ղ է տեսնել: Հեռվից պետք է գա, որ շենք տեսնի»,- արձանագրում է ճարտարապետը: Ի դեպ, Հայկ Մարությանն իր նշված գրառման մեջ սկզբում շեշտել էր. «Նախագծի տեսանելի առավելություններից մեկն էլ այն է, որ հարակից շենքերը ամբողջովին մնում են տեսադաշտում»: Ավելի ուշ նա հեռացրել էր հատվածը:

«Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծի երրորդ թերությունն, ըստ Գուրգեն Մուշեղյանի, այն է, որ դա խցանումները նվազեցնելու փոխարեն ավելի է խորացնելու խնդիրը: Արշակունյաց պողոտայի այդ հատվածից մեքենաների կուտակումները տեղափոխվելու են նույն պողոտայի մյուս խաչմերուկներ, որտեղ լուսաֆորները նախկինի պես շարունակելու են գործել:  

Նա նաեւ ընդգծում է այն հանգամանքը, որ տրանսպորտային հանգույցի կառուցամամբ լուրջ անհարմարություններ են ստեղծվելու հետիոտնի համար. «Մարդը չի կարող նորմալ անցնել փողոցը: Նախ պետք է իջնի գետնի տակ, հետո բարձրանա աստիճաններով, տակի ճանապարհի վրայից անցնի, նորից իջնի, նորից բարձրանա, որպեսզի կարողանա անցում կատարել»:

Ճարտարապետը կարծիք է հայտնում, որ այդ ծրագիրն առաջ է մղում մեկը, որը համակագործակցում է Ասիական զարգացման բանկի հետ: Ժամանակին այն փորձում էր իրագործել նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի միջոցով, իսկ այժմ աշխատանքի է անցել քաղաքապետարանում եւ նպատակին հասնելու նոր հնարավորություններ ունի:

Մայրաքաղաքի՝ խնդրո առարկա հատվածում երթեւեկությունը կարգավորելու եւ խցանումները վերացնելու առաջարկ-նախագիծ ունի նաեւ Գուրգեն Մուշեղյանը, որը նախկինում հաստատվել է, բայց այդպես էլ մնացել թղթի վրա: Նա առաջարկում է ամբողջ Արշակունյաց պողոտայում երթեւեկությունը կարգավորել ինքնակառավարման նույն սխեմայով՝ առանց լուսաֆորների, միեւնույն արագությամբ, շրջադարձերով ու առաց տարբեր հարթությունների:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը դժվարացավ ասել՝ հրապարակված նախագիծն ամբողջությամբ նո՞ւյնն է, ինչ քննարկվել է նախկինում, թե՞ կան որոշակի փոփոխություններ: «Ես չեմ կարող ասել՝ նախկինում քննարկված տարբերակները նույնությամբ կրկնո՞ւմ են այս տարբերակը, թե՞ ինչ-որ դետալների, էլեմենտների մեջ տարբերություններ կան: Համենայնդեպս, մենք փաստում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը այդ հատվածում երթեւեկությունը թեթեւացնելու նպատակով աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել: Եվ այս պահին ակտիվորեն քննարկվում են մի քանի նախագծեր, այդ թվում՝ պարոն Գուրգեն Մուշեղյանի նախագիծը եւ այն նախագիծը, որը մենք տեսել ենք նախօրեին հրապարակված լուսանկարում: Դա քննարկվող նախագծերից մեկն է՝ իր բոլոր առավելություններով եւ խնդիրներով հանդերձ»,- ասաց քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Երեւանի գխավոր ճարտարապետի սեղանին դրված է երեք-չորս այդպիսի նախագիծ:

Քաղաքապետն, ըստ նրա, մտադիր է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից փողոցներում երթեւեկությունը կարգավորելու խնդիրը լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ ֆինանսական միջոցներ կներգրավվեն, ամենայն հավանականությամբ, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում: «Բանկը, ինչպես գիտենք, Երեւանի կենտրոնը շրջանցող ճանապարհների պրոյեկտ է իրագործում, եւ այդ պրոյեկտից խնայված միջոցներից գումարներ կհատկացվեն այս նախագծին»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Հավաստիացրեց, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է միջոցներ տրամադրել քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար՝ անկախ նրանից, թե քննարկվող երեք-չորս նախագծերից որը կընտրվի:

Տպել
7796 դիտում

Երբ ապաստարաններից ու ու թաքստոցներից շատերը դարձել են խանութ, պահեստ ու գիշերային ակումբ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարությունը կբողոքարկի դատարանի վճռը՝ Ամատունի Վիրաբյանին պաշտոնում վերականգնելու մասին

19-ամյա տղան սպանվել է այն ուսումնարանի տարածքում, որտեղ սովորում էր. Սասունիկի համայնքապետ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնը այս տարի կյանքի կկոչվի․ հաղթողը ԱՄՆ-ում կմասնակցի միջազգային փառատոնին

Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին դիմող շահառուների շրջանակն ընդլայնվել է․ հաստատվել է նախագիծը

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը Կառավարության գլխավոր առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան

ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում

Սպանություն Աշտարակում. դանակի հարվածից ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղայի դի. shamshyan.com

Զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ստուգայց է իրականացվել մարտական հենակետերում․ ՊՆ (լուսանկարներ)

Իմ թիմով չեմ եկել, նախապատրաստած կադրերի բանակ չունեմ. Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպեց գյումրեցի լրագրողների հետ

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ

Հունգարիան Եվրամիությունում առաջին երկիրն է, որը հաստատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը  

Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Շիրակ աշխարհում պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար

Հենց հայտարարությունը տվեցինք, սոցցանցում անկանոն քննարկումներ սկսվեցին. Նոր Կյանքում փորձարկվեց շչակը

ՄԻԵԴ-ը հրապարակել է ռուս-վրացական պատերազմի գործով վճիռը

Հարությունյանը և Շոյգուն քննարկել են գերիների և պատանդների վերադարձի հարցը, նաև անհետ կորածներին առնչվող խնդիրները

Դատարանն անվավեր է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու Ռ․ Քոչարյանի հրամանագրերը

Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար

Ջհանգիրյանն ու Խաչատուրյանը կընտրվեն ԲԴԽ անդամ. «Իմ քայլը» վաղը ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում

10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյան

Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Ռուբեն Հայրապետյանի որդու մեղադրանքը խստացվել է. նա չի ընդունում մեղադրանքը

Մրցույթ Չինաստանում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով․ նախատեսված է 16 կրթաթոշակային տեղ

Արման Թաթոյանը Ժոնաթան Լաքոտին է ներկայացրել գերիների հարցը և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացի խնդիրները

Ես չունեմ այրած կամուրջներ թե՛ դրսի, թե ներսի որևէ քաղաքական ուժի հետ․ Էդմոն Մարուքյանը՝ վարչապետ լինելու մասին

Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից. նա նոր առաքելություն ունի

Վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագները անփոփոխ են. Հակոբ Կարապետյան

Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի և պարտադրի, որ Ադրբեջանը ետ վերադարձնի իր մոտ պահվող գերիներին․ Մարուքյան

Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան

Իտալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան մեկ միլիոն բնակիչ

Առաջարկել ենք հանրապետության ամբողջ տարածքով մեկ պահպանել ռեյտինգային ընտրակարգը․ դրա շուրջ եղել է բանավեճ․ Մարուքյան

Ադրբեջանական կողմից տեսնում ենք որոշակի քաղաքական օրակարգերի առաջմղում, ինչը ձգձգում է գերիների վերադարձը

Նոր նախագծով առաջարկվում է կրճատել Ամանորի ոչ աշխատանքային օրերը՝ հանգստյան օր սահմանելով միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

Վարչապետի կողմից առաջարկված հուշագրին ի պատասխան՝ Մարուքյանը կոնտր հուշագիր է առաջարկել

Գողություն, ընտանեկան բռնություն, խարդախություն. ոստիկանության մեկօրյա ամփոփագիրը

Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել