Հայաստանի եւ Ղազախստանի փոխհարաբերությունները պետք է զերծ պահել այլ պետությունների բացասական ազդեցությունից. Ռուբինյան

07/02/2019 schedule18:36

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

ՀՀ ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում միջխորհրդարանական հարաբերություններն երկու երկրների միջեւ կարձանագրեն նոր որակ եւ արդյունավետություն:

Այս համատեքստում երկու կողմերը կարեւորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը, ընդգծել կառուցողական մոտեցումները եւ կոնկրետ քայլերը՝ ուղղված երկու պետությունների խորհրդարանների միջեւ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:

Զրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը եւ դեսպան Ուրազաեւն անդրադարձել են ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ համագործակցությանը, կարեւորել հավասարակշռված դիրքորոշումը երկկողմ եւ բազմակողմ նշանակության խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման շրջանակին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ պետք է անել հնարավորը թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ միջազգային հարթակներում Հայաստանի եւ Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգն այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունից զերծ պահելու համար: 

Տպել
1034 դիտում

Հիվանդանոցները կտրամադրեն միայն անհետաձգելի բուժօգնություն. Թորոսյանը հրաման է ստորագրել

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով վարչապետի՝ նախապես ծրագրված հարցազրույցն այսօր եթեր չի հեռարձակվելու. «Առաջին ալիք»

Այսօր մեր գործընկերներին հյուրասիրել ենք ադրբեջանցի զինվորներից առգրավված քաղցրավենիք. Վահրամ Պողոսյան

Բնակավայրերի հրետակոծության հետևանքով լրջորեն վիրավորված հղի կինն էլ, երեխան էլ, փրկվել են. ԱՀ ՄԻՊ

Միջազգային հանրության արձագանքը բավարար չեմ համարում․ Արայիկ Հարությունյան

Արցախում այս պահին կա կապի խնդիր. չեն գործում կանխավճարային համակարգը, SMS-ը

Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները

Գարիկ Մարտիրոսյանն ու Միշա Գալուստյանը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան խաղաղ բնակչության դեմ

Երևանը Ստեփանակերտի կողքին է՝ միշտ և ամեն ինչով. Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի հետ

Հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ. ԱՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Քարդաշյանը խնդրել է իր հետեւորդներին կոչ անել Սպիտակ Տանը դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օժանդակությունը

Առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում ՀՄՄ-3. ՊՆ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար

Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան․ ԱՀ նախագահ

Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին

Գյումրու զինվորական կոմիսարիատի բակում հերթեր են գոյացել

Արցախի բնակիչներին ապաստարան տալու անհրաժեշտություն չկա այս պահին․ Զարուհի Բաթոյան

Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

125 հազար դոլարից ավելի գումար է հավաքվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում

Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված զորակոչին մասնակցողների քանակի հետ․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)