Զգացի՝ զինվորը զգուշանում է, եւ դա պետք էր. 82-ամյա տատիկի նվերը զինվորներին

Երեւանում բնակվող 82-ամյա Ժանետա Անանիկյանն արդեն 4 տարի է՝ բրդյա գուլպաներ է գործում եւ ուղարկում սահմանը պահող զինծառայողներին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տիկին Ժանետան պատմեց, որ 10 տարի առաջ է սկսել գուլպա գործել: Սոցիալապես ոչ այնքան ապահով տիկնոջ համար այս աշխատանքը եղել է նաեւ գումար աշխատելու միջոց: Սակայն, պահ է եկել, երբ հիվանդության պատճառով այլեւս չի կարողացել տնից դուրս գալ, որոշել է ինչ-որ բանով զինվորներին օգտակար լինել:

«Ես զինվորին սիրում եմ: Նորություն չէ, որ հային հայ է պահել իր կրոնը: Այսօր երկիր ունենք, հող ունենք, որը զինվորը պետք է պահի, իսկ զինվորին մեզնից յուրաքանչյուրը պետք է պահի: Ցանկացած հայ պետք է մտածի այդ ուղղությամբ: Էդ ինչի՞ց է, որ զարգացած երկրներում մի լավ բան են ստեղծում, առաջինը զինվորին են մատնանշում, օրինակ՝ արեւի ակնոց լավ զինվորին...: Մոտ 4 տարի առաջ մտածեցի, որ ես գուլպա եմ կարողանում գործել, դրանով կօգնեմ:

Ժանետա Անանիկյանի մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնն է հոգ տանում: Ասում է՝ կենտրոնից միշտ այցելում են իրեն, օգնում ինչով կարողանան, սակայն գուլպաներ գործելու մասին նրանք շատ ուշ են իմացել:

Տիկին Ժանետան առաջին տարին զինվորների համար նախատեսված 31 զույգ գուլպան թաղապետարանի միջոցով է ուղարկել. «Մխիթարվեցի, որ տարել են, բայց վստահ չէի: Ապրիլյան դեպքերին, «Հայորդաց տուն»-ը խոստացավ տանել, մի 15 զույգ տվեցի իրենց, բայց հետո, երբ գնացի, որ ճշտեմ տեղ հասել է, թե՝ ո՛չ, ո՛չ տեսել էին, ո՛չ լսել»:

Ժանետա Անանիկյանը պատմում է, որ վստահ չէր, թե իր աշխատանքները ճիշտ հասցեատերերին են հասնում, ուստի 2 տարի առաջ որոշեց, որ ինքնուրույն է տանելու եւ Պաշտպանության նախարարությունում հանձնելու:

Երկու տարի առաջ, ձմռանը մի զինվորի մորից հետաքրքրվում է, պարզում, որ Նորքի 6-րդ զանգվածից (որտեղ ինքն է բնակվում) տրանպորտ կա գնացող եւ որոշում է անձամբ տեղ հասցնել զինվորի համար նախատեսված արդեն 65 զույգ գուլպան:

«Գնացի իջա, ձյուն, փոթորիկ, կիսաամայի մի տեղ մեկը չկա, որ հարցնեմ, արդյո՞ք ճիշտ եմ գնացել: Մի կերպ քայլում եմ, մեկ էլ մեքենա կանգնեց մի զինվորի իջացրեց: Տեսա նրան, գոռում եմ՝ տղա ջան կանգնի՜, կանգնի՜ տղա՛: Վերջը լսեց. հետ էր նայում երեւի մտածում էր՝ ես խելառ պառավն ինչ է ուզում ինձնից: Ասեցի, որ գուլպաներ եմ տանում զինվորներին եւ նախարարությունն եմ ուզում գտնել: Զինվորականը ինձ հարց ու փորձ արեց, տատի անուն ազգանունդ ասա, հեռախոս ունե՞ս: Թե բա տատի՜, խոսակցականդ մի քիչ էն չէ. ասեցի՝ ծնունդով Վրաստանից եմ Ախալցիխե քաղաքից: Զգացի, որ զգուշանում է. պետք էր զգուշանալ, եսիմ տատին ինչ էր տանում»,-պատմում է Ժանետա Անանիկյանը:

Ասում է՝ նախարարությունում տեսնելով երկու տոպրակները, կնոջը ասել են, որ հեռանա. «Ամբողջ տարին աշխատել էի, ոնց չուղարկեի, իրենք ասում էին` տատի գնա, ես ասում էի` չեմ գնա: Երեւի 2 ժամ նստեցի, մինչեւ գուլպաները տվեցի: Տարիքս իմ զենքն է, ինձ թվում է, եթե ջահել լինեի, ինձ այդտեղից կվռնդեին»:

Պաշտպանության նախարարությունում գուլպաները վերցրել են, շնորհակալություն հայտնել, եւ ասել, որ եթե էլի կգործի, այս անգամ իրեց զանգի կգնան, կվերցնեն: «Հաջորդ անգամ նամակ գրեցի, իրենք եկան տարան, մի բան էլ Արցախից շնորհակալություն գրեցին, էս տարի էլ եկան տարան, էս անգամ էլ արդեն նախարարի շնորհակալական նամակը բերեցին ու այս պատվոգիրը»,- պատմում է Ժանետա Անանիկյանը:

Այս տարի 80 զույգ գուլպա է ուղարկել, որոնց հետ նաեւ ձեռագործ այլ աշխատանքներ է դրել: «Ես դրսի հայ եմ, հայրենիքի գինը լավ գիտեմ: Ամենքն իրենց ձեւով պետք է զինվորին տեր կանգնեն»,-ասում է նա:

Վստահաբար նկատում, որ յուրաքանչյուր ոք էլ պարտավոր է ինչ-որ ձեւով աջակցել. «Բանակին օգնել է պետք, մինչեւ այդ գարշանքների գլուխը չջարդենք՝ չեն խելոքանա: Էդ ոնց է, մեծահարուստը մեռնելուց առաջ կտակ է թողնում, մեր եկեղեցուն, ապրի, լավ է անում, եկեղեցին էլ, մշակույթն էլ գիտությունն էլ, ամեն ինչ բարբարոս ցեղը կավերի, եթե բանակը չլինի: Տալիս ես, մի մասն էլ բանակին տուր, քիչ տուր, բայց տուր»:

Տիկին Ժանետային գուլպայի թելեր են տալիս բոլոր հարազատներն ու ծանոթները: Ով ինչ բրդյա սվիտեր ունի, որն այլեւս չի հագնում՝ տալիս է նրան. «Բարեկամներիս հաճախ ես եմ կատակով ակնարկում, որ հագի սվիտերը արդեն հին է: Ասում եմ ինձ տուր, գուլպա գործեմ երեխեքին, դու էլ նորը առ ուրախացի: Ես էլ շատ ունեի բրդյա շորեր: ԽՍՀՄ տարիներին աշխատում էի, տնտեսագետ էի՝ բաժնի վարիչ, լավ էր, էնքան շորեր ունեի դրանցով գործեցի վերջացրի, սկսեցի ազգուտակից ուզել»:

Ասում է՝ ցանկացած սվիտեր, որը բերում են, անպայման եռացնում է, հետո նոր քանդում ու սկսում գործել: Ինչքան շատ թել ունենա այնքան շատ կգործի, եւ ինչքան առողջությունը թույլ տա:

ՀԳ Ժանետա Անանիկյանի աշխատանքների մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Ծանոթացեք բացառիկ հայուհու հետ՝ ժանետա Անանիկյան։ Ժանետա մայրիկը արդեն մի քանի տարի է՝ զինվորների համար բրդյա գուլպաներ է գործում՝ հարյուրավոր զույգեր։ Մենք այսօր նրան փոխանցեցինք Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհակալական նամակը։ Ծանոթանալով Ժանետա մայրիկի հետ ավելի ապշեցինք նրա տեսակով ու արած գործերով։ Պարզվում է բացառիկ այս հայուհին նաև ստեղծագործում է եւ բացառիկ թեմաներով։ Շնորհակալ ենք, տիկին Ժանետա։ Շնորհակալ ենք ոչ միայն Ձեր աշխատանքի, այլեւ առաջին հերթին որդեգրած սկզբունքների, դավանած արժեքների համար եւ Ձեր տեսակի համար, որ ամաչելով պահում է թելն ու շյուղերը, որ չմտածենք, թե հատուկ ի տես է դրված, հետո մեղմ ժպտալով բացատրում, որ նոր է հին սվիտրը եռացրել, մի կծիկ թել ստացել, որ գուլպա պիտի դառնա Տղերքի համար»:

Տպել
4124 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին