Մաքսիմ Մանուկյանը պատրաստ չէր. մարզիչը բացատրում է՝ ինչու է ըմբիշն առանց մեդալի վերադարձել

Այս տարվա միջազգային առաջին մրցաշարից հայ հունահռոմեական ըմբիշներից առանց մեդալի էր վերադարձել միայն աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ): Փետրվարի 1-3-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած ստուգատեսում նա 2 գոտեմարտ է անցկացրել: ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նա վնասվածքից ապաքինվելուց հետո չէր հասցրել անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել:

«Մենք չէինք պլանավորել այդ մրցաշարում նրա մասնակցությունը, որովհետեւ բուժումներ էր անցնում, բայց հավաքի ընթացքում ասաց՝ ուզում եմ փորձել, ինձ թվում է՝ լավ կստացվի: Ճիշտն ասած՝ ես մի փոքր տատանվում էի, բայց նման մարզիկի կարծիքը պետք է ամեն դեպքում հաշվի առնենք. մրցաշարի պետք է մասնակցես, զգաս՝ ինչ վիճակում ես: Ասեմ, որ լիարժեք պատրաստ չէր այդ մրցումներին, եւ մրցումները դա ցույց տվեցին»,- ասաց մասնագետը:

Նիսի մրցաշարով հայ հունահռոմեականները սկսեցին նախաօլիմպիական տարվա իրենց միջազգային ելույթները: Վերադարձան 4 ոսկով, 2 բրոնզով: Ոսկե մեդալ նվաճեցին Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ): Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Արթուր Շահինյանը (97 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ: Մարզիչը նշեց, որ մինչեւ մրցումները նրանք ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությամբ հավաք էին անցկացրել Ծաղկաձորում եւ այնպիսի մարզավիճակում էին, ինչպիսին անհրաժեշտ է մրցաշրջանի այս ժամանակահատվածում:

«Հավաքը քանի որ լուրջ ծանրաբեռնված էր, բնականաբար թիմը ոչ լիարժեք մարզավիճակով էր մասնակցում, բայց ասեմ, որ բոլոր նորմալ թիմերն էլ այս փուլում գտնվում են նման մարզավիճակում: Մեր գլխավոր նպատակը ոչ թե մրցաշարերին լիարժեք պատրաստ լինելն է, այլ ավելի շատ մեր նպատակն են լուրջ մրցումները՝ Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Դրա համար տղաների մոտ կար ինչ-որ տեղ մկանային լարվածություն, եւ գոտեմարտում էին ոչ լիարժեք իրենց պատրաստականությամբ, բայց ամեն դեպքում նորմալ մասնակցեցին: Կային թերություններ, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ արդյունքներից: Մարզավիճակն այն էր, ինչ ինձ պետք էր»,- ասաց նա:

Փետրվարի 18-ից հունահռոմեականները հավաք են սկսելու Երեւանում՝ «Օլիմպավանում»: Այնուհետեւ որոշ մարզիկները մասնակցելու են փետրվարի 28-ից մարտի 3-ը Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին: Մարտի 3-ին մինչեւ 23 տարեկանների թիմը մեկնելու է Սերբիա, որտեղ մարտի 4-10 կայանալու է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունը: Դրանից հետո հավաքականը հավաք կունենա Բելառուսում ու այստեղ՝ «Օլիմպավանում», ու կմեկնի Ռումինիա՝ Բուխարեստ, որտեղ ապրիլի 8-14-ն տեղ է ունենալու Եվրոպայի 2019 թ. մեծահասակների առաջնությունը:

Տպել
1536 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)